Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՏԱՐՈՆ ՊԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իմ կարծիքով Զառա Արամյանը շատ էլ ճիշտ է անում, որ Երեւանի քաղաքապետարանի` իրեն նվիրած բնակարանից չի հրաժարվում: Ավելին, Զառա Արամյանը շատ ճիշտ է նաեւ արտահայտվում այս թեմայի շուրջ` ասելով. «Իսկ եթե ձեզ բնակարան տային, կհրաժարվեի՞ք»: Իսկապես, պատկերացրեք երկու տարասեռ երեխաներ ունեք, ապրում եք փոքրիկ բնակարանում` ամուսնու, ամուսնու ծնողների, եղբոր, վերջինիս կնոջ եւ երկու երեխաների հետ, եւ մի անգամ, երբ դուք համով տոլմա փաթաթելիս եք լինում, հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանը ձեզ բնակարան է նվիրել, միայն ձեզ, այլ ոչ թե նաեւ ամուսնու ծնողներին, ամուսնու եղբորը, վերջինիս կնոջն ու երկու երեխաներին: Պարզ չէ՞, որ չեք հրաժարվի, ավելին` շատ էլ կուրախանաք, ինչի արդյունքում ձեր փաթաթած տոլման ամենահամովը կլինի ձեր երբեւէ պատրաստած բոլոր տոլմաներից:

Ուրեմն, եթե այս պատմության մեջ անմեղներ կան, ապա նրանք բնակարան նվեր ստացողներն են:

Այլ հարց է քաղաքապետարանը, ավելի ճիշտ` քաղաքապետարանի որոշման տեքստը, ըստ որի էլ Զառա Արամյանը, ինչպես նաեւ երգիչ Դավիթ Ամալյանը, գրող Վահրամ Սահակյանը եւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանը Երեւանի քաղաքապետարանից տուն են ստացել` ամեն մեկին մի հատ չէ, յուրաքանչյուրին` մեկական: Չնայած, կարծում եմ, եթե քաղաքապետարանն այս մարդկանց տուն է նվիրել, այդ թվում` «ստեղծագործելու համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով», ապա ավելի արդյունավետ կլիներ այս առումով, եթե այս բոլորին մի բնակարան նվիրեր, ինչի արդյունքում մեկ բնակարանում կհայտնվեին Զառա Արամյանը, Դավիթ Ամալյանը, Պերճ Քարազյանը եւ Վահրամ Սահակյանը, եւ մեզ կնվիրեին նորանոր` համատեղ ծնված ստեղծագործություններ: Օրինակ, Վահրամ Սահակյանը նոր պիես կգրեր, Դավիթ Ամալյանըՙ դրա համար երաժշտություն, Պերճ Քարազյանը կերգեր պիեսում, իսկ Զառա Արամյանն էլ բոլորի համար համով տոլմա կփաթաթեր, պարբերաբար հետաքրքրվելով Պերճ Քարազյանից, թե վերջինիս համար ի՞նչ ասել է երգել եւ կամՙ ինչո՞ւ են աշնանը տերեւները դեղնում:

Ինչեւէ, այսպես չի եղել. հիշյալ մարդիկ մեկակական բնակարան են ստացել, ինչը, եթե խնդիր չէ մեր ոչ շատ հարուստ քաղաքապետարանի համար, ապա մեզ համար առհասարակ խնդիր չէ:Խնդիրը, ինչպես ասացինք, քաղաքապետարանի որոշման տեքստի բովանդակությունն է: Կոնկրետ Զառա Արամյանի մասով կարդում ենք. «Զառա Արամյանը ապրում եւ ստեղծագործում է Երեւանում, բնակվում է ամուսնու, երկու տարասեռ երեխաների, ամուսնու ծնողների, ամուսնու եղբոր, վերջինիս կնոջ եւ երկու երեխաների հետ համատեղ եւ հանդիսանում է բնակարանային պայմանների խիստ կարիքավոր: Հաշվի առնելով բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանուն սույն որոշման նախագիծը»: «Սույն որոշումն» էլ, ինչպես հասկացանք` Զառա Արամյանին բնակարան նվիրելն է:

Կարդում ենք Վահրամ Սահակյանին բնակարան նվիրելու քաղաքապետարանի «սույն որոշման նախագիծը». «Վահրամ Սահակյանը ՀՀ Գրողների միության անդամ է, եւ ապրում ու ստեղծագործում է Երեւանում, սակայն բնակվում է վարձով մեկ սենյականոց բնակարանում` զրկված լինելով ստեղծագործելու նորմալ պայմաններից: Նա ամուսնալուծված է եւ վերջինիս հայրական տանը բնակվում են մայրը, քույրը, նախկին կինը եւ երկու տարասեռ երեխաները: Հաշվի առնելով Վահրամ Սահակյանի անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաեւ բնակարանային պայմանները բարելավելու անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով, մշակվել է ավագանուն սույն որոշման նախագիծը»:

Ներողություն խնդրելով Դավիթ Ամալյանից, մենք, շրջանցելով իրեն, այստեղ կներկայացնենք նաեւ Պերճ Քարազյանին «սույն որոշման նախագիծը», մանավանդ որ Ամալյանը եւս բնակվում է վարձով եւ, հետեւաբար, նա եւս «չունի ստեղծագործելու համար նորմալ պայմաններ». բացի այդ` Ամալյանը նաեւ «ավանդ ունի հայ երգարվեստի տարածման եւ զարգացման գործում…»: Ինչ վերաբերում է Պերճ Քարազյանին, ապա նա բնակարան է նվեր ստացել, քանի որ` «Պերճ Քարազյանը ապրում եւ ստեղծագործում է Երեւանում, բնակվում է կնոջ եւ զավակի հետ համատեղ եւ հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր»:

Մենք, անշուշտ, չենք հորդորում բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում եւ ստեղծագործում են Երեւանում, վարձով կամ` ամուսնու ողջ ընտանիքի հետ համատեղ, եւ զրկված են նորմալ ստեղծագործելու պայմաններից, ինչպես նաեւ հանդիսանում են բնակարանային պայմանների կարիքավոր, գնալ քաղաքապետարան եւ հերթագրվել` բնակարան ստանալու համար, քանի որ մենք հրաշալի գիտենք, որ Երեւանի քաղաքապետարանում տներ չեն բաժանում, բայց ամենակարեւորըՙ հենց Դավիթ Ամալյանի, Վահրամ Սահակյանի, Պերճ Քարազյանի օրինակով գիտենք, որ նորմալ ստեղծագործելու համար ամենեւին էլ կարեւոր չէ սեփական բնակարան ունենալը: Հակառակ պարագայում այս երեքը մեզ մինչեւ հիմա ուրախացրած չէին լինի իրենց նորմալ ստեղծագործություններով: Հիմա նրանք բնակարան են ստացել քաղաքապետարանից, այսինքն քաղաքապետարանի մասով իրենք այլեւս նորմալ չեն ստեղծագործելու, փոխարենը շնորհակալություն են հայտնելու Տարոն պարոն Մարգարյանին:

Ի դեպ, Երեւանում ապրող նորաստեղծ ընտանիքների շուրջ կեսը բնակվում է վարձով եւ հանդիսանում է բնակարանային պայմանների խիստ կարիքավոր: Հա, այդ ընտանիքներից շատերում ստեղծագործողներ են, որոնք ստեղծագործելու համար չունեն նորմալ պայմաններ… Ինչպես եւ նման պայմաններ չուներ իր հետ քաղաքային նկուղներից մեկում համատեղ ապրող առնետի մասին երաժշտություն գրած Լյուդվիգ վան Բեթհովենը:

Իմիջիայլոց, չի՞ պատրաստվում արդյոք մեր քաղաքապետարանը Բեթհովենին Երեւանում բնակարան նվիրել` «նորմալ ստեղծագործելու պայմաններ տրամադրելու նպատակով», անշուշտՙ հետմահու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԱՍԵԼ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՂՎՈՐ Է»

Հաջորդ գրառումը

ՍԹԻԳ ԼՅՈՒՆԴՍԹՐՅՈՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՍԹԻԳ ԼՅՈՒՆԴՍԹՐՅՈՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական