Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԹԻԳ ԼՅՈՒՆԴՍԹՐՅՈՄ

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԿԱՐՈ ՀԱԿՈԲՅԱՆ, Եվրոպայի Հայերի համագումարի նախագահ, Շվեդիա, Ուփսալա, 2015, հոկտեմբեր

(1935-2015)

Կորցրինք մի լավ մարդու, մի բարեկամի…

Անսպասելիորեն եւ անժամանակ դաժան մահը դուռը թակեց եւ մեզանից խլեց մի շատ լավ շվեդ բարեկամի, մի մարդու, ով վերջին քսան տարիների ընթացքում եղավ հայության, հատկապես շվեդահայության մտերիմն ու հարազատը, առանց դույզն ակնկալության. իր գրող մտավորականի գրական-գեղարվեստական լեցուն գիտելիքներով ու իսկական մարդու քաղաքական-հասարակական մոտեցումով նպաստեց հայ ժողովրդի մշակույթի, գրականության եւ արվեստի տարածմանը, ինչպես նաեւ ցեղասպանության դատապարտման գործում հետեւողականորեն բերեց իր նպաստը:

Սթիգ Լյունդսթրյոմը Շվեդական դեպարտամենտի միգրացիոն գծով նախկին խորհրդատու է եղել, ապա 1990 թվականից որպես գրող եւ հրապարակախոս գրել եւ մասնակցել է ավելի քան 30 անուն գրքերի լույս աշխարհ գալունՙ հատկապես մշակույթի եւ գրականության ոլորտներում: Աշխատակցել է բազմաթիվ թերթերի, որոնցից կարելի է նշել «Նուրդենս թիդնինգը», «Սթադսնեթեթը», «Վերթան ի ֆոքյուսը» եւ այլն:

2007-ին նրա «Նվագիր իմ դուդուկը» բանաստեղծության անգլերեն թարգմանությունն ընդգրկվել է Երեւանում հրատարակված «Կարծրՙ ինչպես ընկույզ, մեղմՙ ինչպես երաժշտություն. աշխարհի գրողները Հայաստանի եւ հայերի մասին» անգլերեն անթոլոգիայում: Նրա վերջին հրատարակություններից է «Մտածված եւ տպված» հոդվածների եւ բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ առկա է նաեւ նրա հոդվածը շվեդաբնակ դաշնակահարուհի Կարինե Հելման Գեւորգյանի մասին:

2012 թվականին Հայաստանի գրողների միության եւ Մշակույթի նախարարության հովանավորությամբ հայոց գրատպության 500-ամյակի առթիվ Արծվի Բախչինյանի, Սթիգ Լյունդսթրյոմի եւ իմ մասնակցությամբ Երեւանում հրատարակվեց «Արարատի շուքի ներքո» 22 ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործություններն ընդգրկող հայ պոեզիայի շվեդերենով առաջին անթոլոգիան:

Սթիգ Լյունդսթրյոմը 20 երկար տարիներ Շվեդիայի տարբեր քաղաքներում հանդես է եկել դասախոսություններով եւ ասմունքով, հատկապես դաշնակահարուհի Կարինե Գեւորգյանի համագործակցությամբ, որը կատարել է Կոմիտասի եւ հայ անվանի այլ կոմպոզիտորների երաժշտությունը զանազան բեմերում: Նա ամեն տարի գրեթե առանց բացառության Ապրիլյան հուշ-երեկոների անպակաս մասնակիցն է եղել: Հատկապես Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նա իր անմնացորդ մասնակցությունը բերեց Ստոկհոլմում եւ Ուփսալայում:

Ցեղասպանության 100-ամյակին նվիրված վերջին ծրագիրը, որ Ստոկհոլմի կենտրոնական հանրային գրադարանում պիտի տեղի ունենար սեպտեմբերի 17-ին եւ շվեդական թարգմանությամբ պիտի ներկայացվեր Մեծ եղեռնին զոհ գրողներ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի եւ Սիամանթոյի երկերի նմուշներիՙ Ստիգ Լյունդսթրյոմի ընթերցանությամբ, տեղի ունեցավ, սակայն ցավոքՙ առանց նրա ներկայության… Նա չհասցրեց անգամ Վարուժանի եւ Սիամանթոյի երկերի մեր համատեղ թարգմանական վերջին հանդիպումներին մասնակցել…

Այդ օրը մենք պիտի միասին ճաշեինք եւ ծրագրեինք ապագայի մեր թարգմանական եւ համատեղ աշխատանքները, սակայն առավոտյան կանուխ զանգեց եւ հայտնեց իր անսպասելի եւ կարծես օդից բուսած անբուժելի հիվանդության մասին եւ այն, որ բժիշկները ոչ մի հուսադրող բան չեն ասում…

Այսպիսով, նրա բազմաթիվ աշխատանքների կողքին կիսատ մնաց նաեւ հայ գրականությանը նվիրված մեր հաջորդ շվեդերեն անթոլոգիայի իրականացումը: Ցավալի է նաեւ, որ նա եւ ես ծրագրել էինք այս ամիս այցելել Հայաստան, դա լինելու էր նրա առաջին այցելությունը… բայց ցավոք, Հայաստանը տեսնելու նրա ցանկությունը մնաց որպես երազանք…

Սթիգ Լյունդսթրյոմ, հիշատակդ անմոռաց թող լինի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՏԱՐՈՆ ՊԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՆ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական