Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԼԱՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

25/09/2015
- 25 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Աշխարհում հաշվվում է ավելի քան 200 մլն արտագաղթող. դա կազմում է երկրագնդի բնակչության մոտ 2,8 տոկոսը: Դրանցից 15%-ը մուսուլմաններն են, ովքեր ապրում են Եվրոմիության երկրներում (բնակչության 3,3 %-ը): ԱՄՆ-ում նրանց թվաքականը 2 անգամ պակաս է: Ընդ որում մոտ 500 հազար մարդ ամեն տարի ժամանում է Եվրոպա անօրինական կերպովՙ առանց փաստաթղթերի: Մինչ 20-րդ դարի սկիզբը եվրոպական մետրոպոլիաներում գրեթե մուսուլման չի եղել: Մուսուլմանական մեծ համայնք է ձեւավորվել Երկրորդ համաշխարհային պատերազմից եւ գաղութային համակարգի փլուզումից հետոՙ Աֆրիկայից, Ասիայից, Կարիբյան ծովի ավազանի երկրներից աշխատուժի աճման միջոցով: Եվրոպան տնտեսության վերականգնման համար աշխատանքային ռեսուրսների կարիք ուներ: Չնայած ներգաղթողների հոսքը սահմանափակելու համար ընդունված քաղաքական-իրավական միջոցառումներին, այնուամենայնիվ վերջին տարիներին այն աճել է: Այս գործընթացը անշրջելի բնույթ է ստացել ներգաղթողների ընտանիքների վերամիավորման եւ արմատացման գործում: Այժմ Եվրոպան նվաճում են նրանք, ում եվրոպացիները նվաճել են անցյալումՙ գաղութացման ժամանակաշրջանում: Այսպիսով եվրոպական երկրներում մուսուլման բնակչության աճի տեմպերը երեք անգամ գերազանցում են տեղի բնակչության համանման ցուցանիշները: Եթե նման միտումը պահպանվի, ապա Եվրոպայի մուսուլման բնակչությունը 2025 թվականին կկրկնապատկվի:

Մուսուլման բնակչության աճը Եվրոպայում նպաստում է իսլամի պահպանողական արժեքների եւ եվրոպական աշխարհիկ լիբերալիզմի միջեւ հակասությունների սրմանը: Աճում է լարվածությունը բնիկ եվրոպացիների եւ եկվոր մուսուլմանների միջեւ, առաջանում է ծայրահեղական իսլամիզմը, որը մասնավորապես արտահայտվում է երիտասարդության բողոքով: Կոմպակտ կերպով բնակվող մուսուլմանական համայնքները որպես կանոն չեն ինտեգրվում բնակավայրի սոցիալ-մշակութային տարածությանը եւ չեն ձուլվում: Նրանք չեն ընդունում եվրոպական ժողովրդավարական եւ իրավական նորմերը եւ ապրում են շարիաթի օրենքներովՙ հենվելով արժեքների իրենց համակարգի վրա: Առանձին շրջաններում ներգաղթողների կենտրոնացումն ուժեղանում է, քանի որ այդպես ավելի հեշտ է պահպանել մուսուլմանական նույնականությունը «օտար» տարածքը անկլավային միավորումներով բնակեցնելով: Չի բացառվում, որ նման «միավորումները» կհավակնեն որոշակի ինքնավարության: Արդեն այսօր մուսուլմանական համայնքները եվրոպական երկրներում հանդիսանում են «պետություն պետության մեջ»: Նրանց քաղաքական ակտիվությունն աճում է: Անկասկած, նրանք բոլորը վճռականորեն ձգտելու են տվյալ երկրի հասարակական-տնտեսական եւ քաղաքական կյանքում սեփական դերի բարձրացմանը:

Մուսուլմանական համայնքի արմատացման գլխավոր գործոնը հանդիսանում է մուսուլմանական էությունը, «իսլամական դեմքը», չէ՞ որ Եվրոպա ժամանող մուսուլման-ներգաղթողների մեծ մասը այն երկրներից է, որտեղ իսլամը կա՛մ պետական կրոն է, կա՛մ բնակչության մեծամասնության կրոնն է: Մուսուլմանների ինտեգրումը եվրոպական հասարակությանը կխոչընդոտի երկու հանգամանք: Առաջինըՙ «Դար ալ-Իսլամով» (տարածք, որը կառավարվում է իսլամի օրենքներով) կողմնորոշումը, երկրորդըՙ ներգաղթած երկրի օրենսդրության առանձնահատկությունները, ինչն իր արտացոլումն է գտել Ֆրանսիայում «իսլամական գլխաշոր» կոչված պայքարում, մուսուլման գաղթականների մարգինալացումը Գերմանիայում, նրանց «գետտոյականացումը» Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում:

Եվրոպա գաղթած մուսուլմանների հիմնական մասը բնակություն է հաստատել Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում: Այս երկրներում գաղթականության առաջին հոսքը, ինչպես նշվեց, պայմանավորված էր էժան աշխատուժի պահանջով: Անգլիան եւ Ֆրանսիան այն ապահովում էին նախկին գաղութներից: ԳԴՀ-ն, որը գրեթե գաղութ չի ունեցել, 1961 թվականին համաձայնություն է ստորագրել Թուրքիայի հետ աշխատանքային ռեսուրսներ վարձելու վերաբերյալ: Որպես կանոնՙ ներգաղթողները կոմպակտ են բնակվում: Օրինակ Մեծ Բրիտանիայում մուսուլմանների 2/3-ը բնակվում է Մեծ Լոնդոնի շրջանում, Ֆրանսիայումՙ 1/3-ը Փարիզում եւ նրա մերձակայքում, Գերմանիայումՙ 1/3-ը Ռուրի արդյունաբերական շրջանում: Մարսելում մուսուլմանական բնակչությունը կազմում է 25%: Մուսուլմանական խոշոր համայնքներ կան նաեւ Լիոնում եւ Լիլում:

Եվրոմիության երկրների առջեւ դժվարին խնդիր է դրված սեփական ազգային ինքնագիտակցության եւ տնտեսական կայուն զարգացման ապահովման մեջ. այս պարագայում անհրաժեշտ են ներգաղթողներ որպես էժան աշխատուժ: Դրա համար անհրաժեշտ է մշակել ներգաղթի միասնական քաղաքականություն, որը կկարգավորի արտասահմանցիների ներգաղթը եւ կխոչընդոտի ապօրինի գաղթը: Չնայած եվրոպացիները սարսափում են Եվրոպայի իսլամիզացումից, այնուամենայնիվ Եվրոմիությունը մտադրվում է մոտակա երկու տասնամյակների ընթացքում ձեռք բերել եւս 20 մլն աշխատավոր դրսից:

Այս առիթով սեպտեմբերի 19-ին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական` 114-րդ հանդիպումը, որտեղ հյուրընկալել էին Չեխիայից ժամանած պատմաբան-նկարիչ, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի, Չեխիայի նկարիչների միության անդամ, Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի հայոց պատմության ամբիոնի պատվավոր անդամ Աշոտ Առաքելյանին: Հանդիպման նպատակն էր անցկացնել դասախոսություն-քննարկում «Իսլամը Եվրոպայում» թեմայով: Հանդիպումը բացեց ու հյուրին ներկայացրեց «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադիր, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի տնօրեն, Տիգրան Պետրոսյանցը: Նա նշեց, որ սա 114-րդ հանդիպումն է իրենց ակումբում 2 տարվա ընթացքում, որտեղ բարդույթների տարբերակ չկա,տիրում է անկաշկանդ մթնոլորտ, յուրաքանչյուրն ազատ արտահայտում է իր ցանկությունը: Այնուհետեւ նշեց, որ հրատարակվել է գիրք Չեխիայում բնակվող հայ նկարիչների մասին, որտեղ գրված է նաեւ Աշոտ Առաքելյանի գործունեության ու կենսագրության մասին, ներկայացրեց օրվա բանախոսին ու խոսեց իսլամի ազդեցության հետեւանքների ու մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում ազդեցությունների մասին, վերջում խոսք տալով Աշոտ Առաքելյանին: Վերջինս պատմական էքսկուրս կատարեց իսլամի պատմության, եվրոպական երկրներում նրա ազդեցության վրա: Այնուհետեւ ներկայացրեց վիճակագրական տվյալներ եվրոպական մի շարք երկրներում իսլամիզմի ներգործության անցանկալի հետեւանքների ու ազդեցության վերաբերյալ: Նրա խոսքերով այսօր Եվրոպայում բնակվում է մոտ 52 միլիոն մուսուլման, որոնցից 10 միլիոնը կեցության կարգավիճակ չունի: Բանախոսը խոսեց նաեւ եվրոպական երկրների այն 300 մզկիթների մասին, որոնցից 80 վերափոխված է քրիստոնեական եկեղեցիների վաճառքի արդյունքում` նշելով, որ Չեխիայի պետությունն այն եզակի պետություններից է, որը թույլ չի տալիս մահմեդականների մշտական բնակեցումը ու հակառակ դրանՙ պահպանում իր տարածքում գտնվող բոլոր ազգային փոքրամասնությունների հոգեւոր ու նյութական արժեքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

CALLE RONDA AVUTARDA

Հաջորդ գրառումը

ՓԱԿՎԱԾ ԹԵՄԱ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՓԱԿՎԱԾ ԹԵՄԱ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական