Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

CALLE RONDA AVUTARDA

25/09/2015
- 25 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս հոդվածի վերնագիրը, եթե իսպաներենից բառացիորեն թարգմանենք, ապա ստացվում է այսպես` «Կլոր մեծ արոսի փողոց»: Ով չգիտի ասենք, որ արոսը թռչուն է, որի շուրջ 23 տեսակներից մեկը կոչվում է մեծ արոս: Սա բավականին հազվագյուտ թռչնատեսակ է, օրինակ Հայաստանում մեծ արոս հանդիպում է Արմավիրի մարզի Սարդարապատի շրջանի չոր լեռնատափաստաններում, իսկ ասենք Իսպանիայում մեծ արոսների կարելի է հանդիպել հենց վերոհիշյալ փողոցում: Այս թռչունի մասին, նախքան այս պատմությունն սկսելը, շատ կարեւոր է իմանալ նաեւ, որ մեծ արոսը թռչունների չվող տեսակին է պատկանում, այսինքն սովոր չէ ցուրտ պայմաններին եւ դրանց չի հարմարվում:

Այնպես է ստացվել, որ Իսպանիայում ադրբեջանական դեսպանատունը գտնվում է հենց այս` Calle ronda Avutarda փողոցում (հետաքրքրվածներին ասենք, որ Հայաստանի դեսպանատունը գտնվում է Մադրիդի Calle Mayor փողոցում): Այսինքն, ամեն օր աշխատանքի գնալիս Մադրիդում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիեւը առավոտյան թեյը վայելել է իր աշխատասենյակի պատուհանից բացվող հրաշալի տեսարանը վայելելով. մեծ արոսները փողոցի հենց մայթերին թռչկոտում են, բարի իսպանացիները նրանց կերակրում են եւ այլն, չխորանանք: Բայց արոսներից պարոն դեսպանը նաեւ սովորել է մեկ այլ բան` չվել: Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ Մադրիդում ադրբեջանցի դեսպանի գտնվելու վայրը ոչ մեկին հայտնի չէ: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 20-ին, հատկապես ազդված լինելով Իսպանիայի մաս հանդիսացող Բասկոնիայի խորհրդարանում հայամետ բանաձեւի ընդունումից, Ադրբեջանի նախագահը հետ է կանչում դեսպան Էֆենդիեւին, ընդ որում` ոչ թե խորհրդակցությունների, այլ` պաշտոնից ազատվելու կապակցությամբ: Հենց այս լուրն իմանալով, ինչպես նաեւ ավելի ուշ ադրբեջանական դիպկորպուսում ստեղծված սկանդալային իրավիճակը հաշվի առնելով (ինչի մասին դեռ կխոսենք) դեսպան Էֆենդիեւը… չվում է: Կա վարկած, որ մարդը որոշել է ֆուտբոլիստի ուշ կարիերա սկսել եւ անցել է Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբ (որի մարզաշապիկի վրա` «Ադրբեջան» գրառումը հնարավոր էր դարձել դեսպան Էֆենդիեւի անմիջական նախաձեռնությամբ ու ջանքերով), բայց քանի որ այս վարկածը պաշտոնապես չի հաստատվում, չխորանանք եւ շարունակենք:

Իրականում Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի հետ կապված իրավիճակը մեղմ ասած մտահոգիչ է (իհարկե ոչ մեզ համար): Բանն այն է, որ Ալթայ Էֆենդիեւը արդեն որերորդ ադրբեջանցի դիվանագետն է, ով հրաժարվում է տուն վերադառնալ, երբ իրեն կանչում են, այն էլ` սպառնալից տոնով: Օրինակ Ավստրալիայում ադրբեջանական դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչներ Ֆարիդ Սուբհանվերդիեւը եւ Անար Հասանովը որոշում են կայացրել մնալ այդ երկրում, Նիդերլանդներում ադրբեջանական դեսդպանատան ներկայացուցիչ Նահիդ Ջաֆարովը որոշել է մնալ Նիդերլանդներում, Արիֆ Մամեդովը` Բելգիայում: Հարկ է նկատել, որ հենց վերջինիցս էլ սկսվել է այս պատմությունը. բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ Արիֆ Մամեդովը սոցցանցի իր էջում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը քննադատող գրություն է արել, ինչից հետո ղեկավարությունը դեսպան Մամեդովին զրկել է դիվանագիտական լիազորություններից եւ դեսպանի կոչումից եւ վտարել է երկրի ԱԳՆ համակարգից: Սակայն խնդիրն այն է, որ Մամեդովի այս գրառման տակ որոշ գործընկերներ հավանության նշաններ են արել, ինչն անշուշտ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության աչքից չի վրիպել: Հետեւաբար բոլոր նրանք, ովքեր հավանության են արժանացրել Մամեդովի հիշյալ գրառումը նույնպես վտարվել են համակարգից` մինչ այդ ստորացուցիչ բացատրագրեր գրելով: Ինչպես օրինակՙ նույն Բելգիայում դեսպանատան աշխատակից Անար Մադաթլին, Քուվեյթում ադրբեջանական դեսպանատան խորհրդական Ջավիդ Մուսաեւը, Սիրիայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռամիզ Վալիեւը, եւ անգամ երկրի ԱԳՆ-ի մամլո ծառայության պետ Հիքմեդ Հաջիեւը:

Հենց այս համապատկերում էլ դեսպան Ալթան Էֆենդիեւը հրաժարվում է վերադառնալ Ադրբեջան. ո՞վ չէր հրաժարվի:

Վերջում բարիդրացիությունը հաշվի առնելով կամ կարեւորելով, մի խորհուրդ տանք Ադրբեջանի ԱԳՆ-ին եւ հատուկ ծառայություններին, ովքեր ցանկանում են դեսպան Էֆենդիեւին բերման ենթարկել, բայց չեն գտնում նրան: Չգիտենք, թե նա որտեղ է, բայց մի հուշում կանենք. մեծ արոսները սովորաբար պատսպարվում են ընտանի կենդանիների (խոշոր եղջյուրավոր անասունների, ձիերի եւ այլն) հարեւանությամբ: Իսկ բնակվում են ցածրաճ, նոսր բուսականությամբ տափաստաններում, լայնատարած հարթություններում, առվույտի ցանքերում: Չվելն արոսներից սովորած հարգարժան դեսպանը պետք է որ չվելիս արոսներին էլ հենց հետեւած լինի:

Բայց մի խնդրանք էլ, հաշվի առնելով, որ մեծ արոսները հազվագյուտ հանդիպող թռչնատեսակներ են, Կարմիր գրքի թեկնածուներ, խնդրում ենք… Դե դուք հասկացաք: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԻՆԻԶՄԻ ԳԻՆԸՙ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Հաջորդ գրառումը

ԻՍԼԱՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԻՍԼԱՄԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական