Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՊԿ-Ի ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂ ՉԿԱ, ԿԱՄ` ՀԱԿԱՌԱԿԸ

18/09/2015
- 18 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցած երեքշաբթի Դուշանբեում մեկնարկեց եւ նույն օրն էլ ավարտվեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովը: Ընդհանուր առմամբ այն նպատակ ուներ ամփոփելու կազմակերպության անցյալ տարվա գործունեությունը, սակայն Հայաստանում այդ գագաթաժողովի հետ կապված առանձնահատուկ սպասելիքներ կային: Բանն այն է, որ սեպտեմբերի 7-ին ՌԴ նախագահի մերձմոսկովյան նստավայրում կայացած` Պուտին-Սարգսյան նախագահների հանդիպումից հետո, ՀՀ նախագահը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանում նկատվող, Ադրբեջանի կողմից հրահրված լարվածության վերաբերյալ ինքն ավելի մանրամասնորեն կխոսի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ ղեկավարների գագաթաժողովի ընթացքում: Ասել կուզի` Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ Հայաստանը լուրջ է ընդունում ՀԱՊԿ-ի կանոնադրության այն կետը, ըստ որի` «Կազմակերպության անդամ երկրներից որեւէ մեկի նկատմամբ հարձակումը, կամ դրա սպառնալիքը դիտարկվում է հարձակում կամ դրա սպառնալիք ողջ կազմակերպության վրա»:

Նախագահի հետ Դուշանբեում էին նաեւ ՀՀ ԱԳ եւ պաշտպանության նախարարները: Սկզբում տեղի է ունեցել նախագահների առանձին եւ դռնփակ հանդիպում, որից հետո էլՙ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, հենց որի ժամանակ էլ Հայաստանի նախագահը հայտարարել է.«Ես ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղյակ եմ պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին` շեշտը դնելով հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի զգալի սպառնալիքի վրա: Չեմ ուզում դարձյալ կանգ առնել այդ հարցի վրա, միայն կընդգծեմ, որ իրավիճակի սրմանն ուղղված` ադրբեջանական կողմի փորձերը միջազգային հանրության ադեկվատ արձագանքի բացակայության պարագայում հղի են ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»:

Նախ նկատենք, որ Հայաստանի նախագահն այս հայտարարությունն արել է ոչ թե, ենթադրենք, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատվավոր ամբիոնից, այլ ՀԱՊԿ-ում, որտեղ ինչպես հայտնի է, բոլորն իրար դաշնակից են: Այսինքն, ՀԱՊԿ-ը, ի տարբերություն նույն ՄԱԿ-ի, ոչ միայն միջազգային հանրություն է (դրա մի մաս, անշուշտ), այլեւ Հայաստանին դաշնակից միջազգային հանրություն, որտեղ Հայաստանի շահը պետք է գերակա լինի, ենթադրենքՙ կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի շահից:

Սակայն նկատենք, որ Հայաստանի նախագահի հիշյալ հայտարարությունից հետո ՀԱՊԿ դաշնակիցներից եւ ոչ մեկը ընթացք չի տվել Սերժ Սարգսյանի մտահոգություններին, եւ «ադեկվատ վերաբերմունքի չի արժանացրել իրավիճակի սրմանն ուղղված ադրբեջանական կողմի փորձերը»: Ավելին, գագաթաժողովի ավարտին, երբ կազմակերպությունն ընդունել է համատեղ հայտարարություն, խոսք անգամ չկա հայ-ադրբեջանական սահմանային կամ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի աճող լարվածության մասին, հետեւաբար այս ամենը ՀԱՊԿ-ի համար ընկալելի չեն որպես տարածաշրջանային լարվածություն, կամ մարտահրավեր` կազմակերպությանը: Սա այն պարագայում, երբ այդ համատեղ հայտարարությունում խոսվում է մի շարք լարվածության օջախների մասին, եւ կազմակերպության` այդ օջախներում միասնական դիրքորոշման կարեւորությունը շեշտվում:

Բայց այստեղ մի նրբություն էլ կա. բանն այն է, որ Հայաստանի նախագահի վերոհիշյալ հայտարարությունից երեւում է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե պահանջել է ՀԱՊԿ դաշնակիցներից փաստացի կատարել իրենց պարտավորությունները, այլեւ ընդամենը նրանց տեղյակ է պահել մեր սահմանների լարվածության մասին: Իհարկե, չի բացառվում, որ դռնփակ ռեժիմով բացառապես նախագահների մակարդակով հանդիպման ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը խոսել է այս ամենի մասին, նա ավելի կտրուկ է եղել, կտրուկ եւ պահանջող, բայց փաստն այն է, որ Հայաստանի նախագահից բացի ՀԱՊԿ անդամ երկրներից եւ ոչ մեկի ղեկավարը ոչ մի հիշատակում չի արել ղարաբաղյան հակամարտության մասին: Չի բացառվում, որ այստեղ էլ կարեւոր դեր է խաղացել Իլհամ Ալիեւը, ավելի ճիշտ` վերջինիս նամակը` Նորսուլթան Նազարբաեւին: Բանն այն է, որ Ղազախստանի ղեկավարը Դուշանբե` ՀԱՊԿ գագաթաժողովին ժամանել էր Աստանայում ավարտելով թյուրքալեզու պետությունների ղեկավարների հերթական ժողովը, որին մասնակցել եւ Նազարբաեւի հետ առանձին հանդիպել է Ադրբեջանի նախագահը:

Արձանագրենք, ուրեմն, որ ՀԱՊԿ-ի համար ղարաբաղյան հարց, եւ սրանից ածանցյալ կազմակերպության անդամ` Հայաստանին սպառնացող վտանգ ուղղակի գոյություն չունի, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի համար էլ ՀԱՊԿ գոյություն չունի եւ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գոնե մեր կողմից ռուս, ղազախ, տաջիկ, ղրղզ եւ բելառուս զինվորներ չկան եւ չեն լինելու: Այս համատեքստում, թվում է, որ Հայաստանը պետք է բավարարված չլինի ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներից, մինչդեռ գագաթաժողովի ավարտին Սերժ Սարգսյանը հայտարարել է` «Ընդհանուր առմամբ մենք բավարարված ենք ՀԱՊԿ-ի զարգացման ընթացքով»: «Ընդհանուր առմամբ»-ը գուցե եւ փրկում է, բայց իրավիճակը ճգրիտ ներկայացնելու համար բավարար չէ:

Չմոռանանք նշել, որ Դուշանբեում հայտարարվել է նաեւ, որ ՀԱՊԿ-ում նախագահությունն անցնում է մեր երկրին: Գուցե կազմակերպությունում նախագահելու ընթացքում Հայաստանը կարողանա՞ ուշքի բերել այն, չնայած դատելով այն փաստից, թե ինչ լեզվով են խոսում ՀԱՊԿ անդամների մեծ մասը, ուշքի գալու կարիք մենք ունենք: Համենայն դեպս, Նորսուլթան Նազարբաեւ եւ Ղուրբանբեկ Բերդիմուհամեդով անունների կողքին ավելացնել` «Հայաստանի դաշնակից», մեր առնվազն մտածողությունը թույլ չի տալիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ Է ՇԵՆԳԵՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ՍԻՐԻԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԻ ՇԵՄԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական