Կիրակի, Հուլիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

18/09/2015
- 18 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սահմանադրական առաջարկվող փոփոխություններին կարելի է դեմ լինել, բերելով «դեմ եմ»-ի քաղաքական հիմնավորումներ: Նույն փոփոխութոյւններին կարելի է եւ կողմ լինել` կրկին բերելով քաղաքական հիմնավորումներ: Ու այստեղ կարեւորը ոչ այնքան դեմ կամ կողմ լինելն է, որքան դիրքորոշումների համար քաղաքական հիմնավորումներ բերելը, քանի որ սահմանադրական փոփոխությունները քաղաքական գործընթաց են: Հետեւաբար, երբ ինչ-որ մեկը հայտարարում է, օրինակ, թե ինքը դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ Սերժ Սարգսյանը որպես կանոն բալագույն փողկապ է կապում, դա լուրջ չէ: Կամՙ երբ մեկն ասում է, թե ինքը կողմ է, որովհետեւ Սերժ Սարգսյանը հոգնել է մեծ քաղաքականությունից` եւս լուրջ չէ: Այլ հարց է, երբ ինչ-որ քաղաքական միավոր հայտարարում է, որ ինքը, ենթադրենք, դեմ է սահմանադրական բարեփոխումներին, քանի որ իր կարծիքով այս պահին մեր երկրի համար վտանգավոր է կառավարման կոլեգիալ ձեւը` հաշվի առնելով քաղաքական կուսակցությունների ընդհանուր թուլությունն ու այսպես կոչված` երկրում տիրող կիսապատերազմական իրավիճակը:

Իմ կարծիքով լուրջ չեն նաեւ «կողմ եմ»-ի այն հիմնավորումները, թե ԵՄ-ի անդամ պետությունների գերակշիռ մասը խորհրդարանական կառավարման մոդելով է, ինչը նշանակում է, որ այդ մոդելը նպաստում է ժողովրդավարական կարգերի արմատավորմանը: Բանն այն է, որ Հայաստանը ԵՄ անդամ պետություն չէ եւ մոտ ապագայում հազիվ թե դառնա, բացի այդ կիսանախագահական Ֆրանսիան, օրինակ, եւս ԵՄ անդամ պետություն է, եւ վերջապես ցանկացած փոփոխություն կատարելիս` պետք է հաշվի առնել ներքին առանձնահատկությունները:

Մեկ այլ առիթով անպայման կխոսենք սահմանադրական առաջարկվող փոփոխություններին «կողմ եմ» արտահայտվողների եւ դրանց վերոհիշյալ դիրքորոշման քաղաքական հիմնավորումների մասին (եթե այդպիսիք կան), այսօր խոսենք Հայաստանում (անկախ հարցից) շատ տարածված մի դիրքորոշման հիմնավորվածության մասին` «Դեմ եմ»:

Կոնկրետ սահամանդրական առաջարկվող փոփոխություններին «դեմ եմ» ասողների հիմնական «փաստարկն» այն է, որ այդ փոփոխություններն իրականացնելով, Սերժ Սարգսյանն ու իր թիմը նպատակ ունեն վերարտադրվել եւ վերարտադրվելու են: Հասկանալի է, որ այս հիմնավորումն առաջ բերողների կարծիքով Սերժ Սարգսյանենց վերարտադրությունը լրջագույն վտանգ է Հայաստանի համար, հետեւաբար պետք է դա թույլ չտալ: Նկատենք, որ գործող Սահմանադրությունը, համենայն դեպս մինչեւ հիմա, հրաշալի հնարավորություններ է ընձեռել գործող իշխանություններին` վերարտադրվելու համար: Ընդ որում ոչ ոք չէր խանգարում Սերժ Սարգսյանին Սահմանադրությունն այնպես փոխել, որ իրեն հնարավորություն ընձեռնվեր երրորդ անգամ անընդմեջ ընտրվել երկրի բարձրագույն պաշտոնում. ոչ ոք` նկատի ունենք եւ հայաստանյան քաղաքական ուժերը, հաշվի առնելով վերջիններիս թույլ հնարավորությունները, եւ հայաստանցիները, հաշվի անելով նրանց, այսինքն մեր հուսահատությունը, եւ արտաքին` ԵՏՄ-ական շրջապատը, որտեղ նախագահական երկարակեցությունը նորմալ բան է: Բայց արի եւ տես, որ Սերժ Սարգսյանը չի գնում սահմանադրական նման փոփոխության: Փոխարենը նա առաջարկում է այնպիսի փոփոխություններ, որոնց իրականացումից հետո Հայաստանը եզակի երկիր կդառնա ԵՏՄ-ական գերնախագահական երկրների շարքում: Ի դեպ այս համատեքստում դեռ փաստ չէ, որ առաջարկվող փոփոխություններն իրականացվելու են. բանն այն է, որ ժամանակակից Հայաստանը այնդքան էլ չի սիրում եզակի լինել, թերեւս միայն հինավուրց պատմությամբ եւ մշակույթով, ավելի ճիշտՙ պատմության եւ մշակույթի հինավուրցությամբ:

Չխորանանք եւ հիշենք, որ մենք այսօր կանգնած ենք «լրջագույն խնդրի առջեւ»` թույլ չտալ Սերժ Սարգսյանի եւ իր թիմի վերարտադրությունը, այն է` պետք է «Ոչ» ասել սահմանադրական առաջարկվող փոփոխություններին: Բայց մի կարեւոր հարց կա` այս պատմության թերեւս ամենակարեւոր հարցը. ի՞նչ ենք մենք ուզում Սերժ Սարգսյանից: Օրինակ, մենք ուզում ենք, որ նա երկիրն ավելի լավ եւ արդյունավետ ղեկավարի՞, թե՞ որ նա հեռանա, քանի որ մենք վստահ ենք, որ նա չի կարող երկիրն ավելի լավ եւ արդյունավետ ղեկավարել: Հաշվի առնելով հասարակական դժգոհությունների մակարդակն ու հուսահատության չափը, թերեւսՙ երկրորդը: Այսինքն մենք ուզում ենք, որ Սերժ Սարգսյանն է՛լ չլինի ՀՀ նախագահ, վարչապետ եւ ԱԺ նախագահ, այսինքն, որ չվերարտադրվի: Իսկ ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը, այն, որ ինքը սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնելու ոչ երկրի նախագահի, ոչ վարչապետի, ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոններից եւ ոչ մեկին, այսինքն ինքն անձամբ չի վերարտադրվելու: Հիմա, հաշվի առնելով, որ «Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել» պնդողները այս համատեքստում չեն լռում, կամ իրենց «Ոչ»-ի համար այլ հիմնավորումներ չեն գտնում, կարելի է ենթադրել, որ մենք կա՛մ չենք հավատում Սերժ Սարգսյանին, կա՛մ էլ մեզ համար բավարար չէ այսքանը: Եթե չենք հավատում, ապա պետք է նկատել, որ դա անբուժելի է: Եթե գործող նախագահի հավաստիացումները, թե ինքը փոփոխություններից հետո չի հավակնելու երկրի բարձր պաշտոններից որեւէ մեկին, մեզ չի բավարարում, ապա հարց է առաջանում. իսկ ի՞նչը մեզ կբավարարի: Գուցե այն, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը նաեւ վայր դնի շախմատի ֆեդերացիայի նախագահությո՞ւնը, բայց սա, հասկանալի է, լուրջ չէ: Իսկ գուցե այն, որ նա հրաժարվի՞ ՀՀԿ-ի նախագահի պաշտոնից, դե` հեռանա ակտիվ քաղաքականությունից` իրեն նվիրելով եկեղեցաշինությանը, դպրոցաշինությանը եւ առհասարակ բարեգործությանը: Բայց, կներեք, այն, թե ով պետք է գլխավորի այս կամ այն կուսակցությունը, բացառապես տվյալ կուսակցության անդամների որոշելիքն է, իսկ մենք դեռ ազգովին հանրապետական չենք դարձել: Այսինքն, եթե Հանրապետականը որոշում է, որ իրենց նախագահը պետք է լինի հենց Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ ենք մենք: Սերժ Սարգսյան կուսակցապետը բացառապես իրենց խնդիրն է, կամ առավելությունը, իրենց որոշելիքը եւ իրենց ընտրությունը: Իսկ Սահմանադրությունը` ոչ մի ձեւով չի կարող որեւէ մեկին արգելել դառնալ կուսակցության նախագահ, երկրի` կարող է, բայց Սերժ Սարգսյանը բազմիցս է հայտարարել, որ երկիր ղեկավարել ինքն էլ չի ուզում: Տպավորությունն այնպիսին է, որ զոռով ասում ենք` չէ, ուզում ես, կամ չէ, ուզի՛:

Այնպես որ կարելի է դեմ լինել սահմանադրական առաջարկվող փոփոխություններին, բայց չի կարելի պնդել, որ դրանցով Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել: «Դեմ եմ»-ի այս հիմնավորումը մի տեսակ լուրջ չէ, քաղաքական չէ, քանի որ եթե անգամ գործող նախագահն այս փոփոխություններով մի բան ցանկանում է, ապա դա հետեւյալն է. Սերժ Սարգսյանն ուզում է, որ իրենից հետո մեկ այլ «Սերժ Սարգսյան» չլինի:

Լավ չէ՞…

Հ.Գ.- Յուրաքանչյուր իշխանություն, լինի այն հայկական, թե ֆրանսիական, սոցիաիստական, թե ազատական, բռնապետական, թե ժողովրդավարական, մեծ հաշվով մի բան է ցանկանում. պահպանել իշխանությունը, որքան հնարավոր է երկար: Բայց սա` իմիջիայլոց:

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՎԵՐՋԱՊԵՍ ՆՎԱԶԵԼ Է

Հաջորդ գրառումը

ԶԳՈՒՅՇ ԳՈՒՄԱՐԵՔ ՀՀԿ ԳՄ ՆԻՍՏԵՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԶԳՈՒՅՇ ԳՈՒՄԱՐԵՔ ՀՀԿ ԳՄ ՆԻՍՏԵՐԸ

Լրահոս

Հասարակության մոտ ձևավորվում է տպավորություն, որ ընտրական վեճերի արդյունավետ դատական պաշտպանություն գոյություն չունի. փորձագետ

05/07/2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ ենք տեսնում մենք այսօր.Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։...

Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից 3-ը նվիրել է Նիկոլին. Համբարյան

05/07/2026

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ ընդդիմության բողոքարկման դիմումները մերժելու և հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելու որոշմանը։ Նա...

 «Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում

05/07/2026

ՀՀ Սահմանադրական դատարանը, ինչպես և վստահ էին բոլոր մտածող մարդիկ, մերժեց հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ընդդիմադիր քաղաքական ուժերի...

Քաղաքական նպատակահարմարությունը պաշտոնապես գերակայեց սահմանադրական իրավունքին. Ամստերդամ

04/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ «Սահմանադրական դատարանի դատավարության կանխորոշված հետագիծը պատրանքների տեղիք...

Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը. հայտարարություն

04/07/2026

5 քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։...

ԱԺ կմտնի 3 կուսակցություն. ԲՀԿ-ն խորհրդարան չի մտնի

04/07/2026

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական