Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՑ ՄՈՒՍԱԼԵՌԻ ԹԱՆԳԱՐԱՆ

11/09/2015
- 11 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գրադարանի ընթերցասրահների բաժնի պետ, Մուսալեռան հերոսամարտի

2015 թ-ի օգոստոսի 29-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն իր 113-րդ հանդիպումն անցկացրեց արտագնաՙ Մուսալեռ թանգարան-մասնաճյուղում: Հանդիպումը պլանավորվել էր մի քանի ամիս առաջ, երբ Սարդարապատի ազգագրական եւ ազատագրական շարժումների պատմության թանգարանի Մուսալեռի մասնաճյուղի կառավարիչ, գրող, մշակութաբան Դավիթ Մկր Սարգսյանը հյուրընկալվեց «Չորեքշաբթի» գրական ակումբում:

Այցելության օրը համընկավ թանգարանի տարածքում կատարվող մեծածավալ աշատանքների հետ, որով այստեղ նախապատրաստվում են Հերոսամարտի 100-ամյա տարելիցին: Ամենուր շինարարություն էր ու նորովի ներկայանալու համար կատարվող աշխատանքներ: Գրական ակումբի ներկայացուցիչներին Մուսալեռան կենցաղավարության ցուցասրահում ողջունեց եւ կատարված ու կատարվելիք աշատանքների մասին համառոտ պատմեց Դավիթ Սարգսյանը : Այնուհետեւ թանգարանի աշխատակից Լուսինեն հանգամանալից ներկայացրեց յուրաքանչյուր ցուցափեղկում հավաքված նյութերը, լուսանկարները, պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Այցելության ժամանակ մասնաճյուղ-թանգարանում էր նաեւ Սարդարապատի ազգագրական եւ ազատագրական շարժումների պատմության թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը : Նա սիրով ծանոթացավ ակումբի անդամներին, նրանց հետ շրջագայեց մասնաճյուղ-թանգարանի տարածքում եւ խոսեց մասնաճյուղի ապագայի մասին:

Հանդիպումը շարունակվեց մասնաճյուղի գրասենյակում: Այստեղ Տիգրան Պետրոսյանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայականներ հանձնեց Դիանա Դավոյանին, Վրեժ Սարուխանյանին, Ռիմա Հարությունյանին, Թեհմինե Մակոյանին, Գոհար Մկոյանին, Աստղիկ Հակոբյանին, Գոհար Ղազարյանին, Մարիամ Գեւորգյանին, պատվո անդամի վկայականՙ Դավիթ Մկր Սարգսյանին եւ հաջողություն մաղթեց նրանց:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Գայանե Ղազարյանը, Թամարա Նահապետյանը, Արմենուհի Մելքոնյանը, Աստղիկ Հակոբյանը, Հարություն սարկավագ Քեշիշյանը, Հրաչյան (Ժորա Հակոբյան), Մհեր Խեչոյանը, Լիլյա Եղիազարյանը, Մարգարիտ Հովսեփյանը, Վահագն Մովսիսյանը, Վարդան Գրիգորյանը: Մանկավարժականի սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Գոհար Մկոյանը հանգամանալից խոսք-վերլուծություն կատարեց լսած ստեղծագործությունների մասին, ինչպես նաեւ ներկայացրեց Ավետիք Իսահակյանի բառերով գրված երգից: Ստեղծագործող ուսանող-երիտասարդներին ջերմ խոսքեր ուղղեցին նաեւ Կարեն Արիստակեսյանը, Դավիթ Մկր Սարգսյանը:

Այնուհետեւ ակումբի անդամները դուրս եկան թանգարանի տարածք եւ մոտ մեկ ժամ կատարում էին հայրենասիրական երգեր:

Հանպատրաստից համերգի ընթացքում թանգարան-մասնաճյուղի տարածքում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով թանգարան եկավ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը եւ մասնակցեց թանգարանի բակում ուսանողների կազմակերպած համերգինՙ ծափահարելով նրանց կատարումները:

«Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների այցը Մուսալեռ թանգարան-մասնաճյուղ մեծ տպավորություն թողեց ակումբի ստեղծագործող անդամների վրա:

Այցելության համար ավտոբուսը տրամադրել էր Մանկավարժական համալսարանը:

100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույց

Մուսալեռան հերոսամարտի առթիվ նույնանուն Հայրենակցական միության վարչությունը կազմակերպում է մեկշաբաթյա ձեռնարկների շարք, որի ժամանակացույցըՙ ստորեւ.։

15.09.2015 թ.

Ժ. 11։00- Այցելություն Եսայի Յաղուբյանի շիրիմ-հուշարձանին, ծաղկեպսակի զետեղում, հոգեհանգստի արարողությունՙ ի հիշատակ հերոսամարտի հերոսների։ Հասցեՙ Շահումյանի հին գերեզմանատուն

Ժ. 18։00- Կինոդիտում Խնկո Ապոր գրադարանում։ Հասցեՙ Տերյան փող. 42/1 շ.

16.09

Ժ.12։00- Այցելություն Ֆրանց Վերֆելի անվան դպրոց։ Հասցեՙ գ. Մուսալեռ

17.09

Ժ. 9։30- Մուսալեռան հերոսամարտի եւ հայ ազատագրական պայքարի պատմությանը նվիրված գիտաժողով Երեւանի պետական համալսարանում։ Հասցեՙ Ալեք Մանուկյան փող. 1 շ.

Ժ. 18։00- Մուսալեռան հերոսամարտի 100 ամյակին նվիրված հանդիսավոր երեկո Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Հասցեՙ Երեւան, Աբովյան 2

18.09

Ժ.10։00- Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Մուսալեռանը նվիրված ժամանակավոր ցուցասրահի բացում եւ գրքի շնորհանդես։

Ժ. 17։00- Այցելություն Եռաբլուր պանթեոն։

Ժ. 19։00- Կինոդիտում «Մոսկվա» կինոթատրոնում։ Հասցեՙ Երեւան, Աբովյան փող. 18 շ.

19.09

Ժ. 17։00- Հարիսայի պատրաստման արարողություն, երեկոյան շուրջպար եւ հանդես։ Հասցեՙ Մուսալեռ հուշահամալիր

20.09

Ժ. 7։00- Քառասուն երիտասարդների քայլարշավ Երեւան-Մուսալեռ։ Մեկնարկըՙ Շահումյանի անվան հրապարակից

Ժ. 10։00- Պատարագ եւ հոգեհանգիստ։ Հասցեՙ Մուսալեռ հուշահամալիր

Ժ 11։30- Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, հարիսայի օրհնում եւ բաշխում, հյուրասիրություն։ Հասցեՙ Մուսալեռ հուշահամալիր

22.09

Ժ. 19։00- Հանդիսավոր ճաշկերույթ։ Հասցեՙ Երեւան, «Մուսալեռ» ռեստորան

Հայաստանի Մուսալեռ Հայրենակցական միություն, հեռ. 091-75-29-31

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏՐԱՍՏՈՒԻԼ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԱՊԱԳԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական