Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՐԱՍՏՈՒԻԼ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԱՊԱԳԱՅԻՆ

11/09/2015
- 11 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԶԱՐԷԹ ՍՐՄԱՔԷՇ

Ամերիկեան Թունիսի գարնանային յայտագիրէն յետոյ ամբողջ Միջին Արեւելքի տարածքը հիմնական փոփոխումներու թատր հանդիսացաւ, յաջորդական երկիրներ փլատակելէ յետոյ այնպէս կ՛ակնկալուի, թէ կարգը Թիւրքիոյ կը սպառնայ, ուրեմն այս վիճակը մեզՙ հայերս ալ կը հետաքրքրէ:

Բացայայտ է, թէ բոլոր սրտցաւ հայեր այս նոր իրադարձութիւններուն եւ եղելութիւններուն ուշադրութեամբ պիտի հետեւին:

Ազգայնամոլ թուրքը, իսլամական կարգախօսով ոգեւորուած քիւրտերու հետ միասնաբար մեզ եղեռնի ենթարկեց: Այս իրականութիւնը սփիւռքի տարածքին ցրուած ամէն մի հայ իր հոգիին խորը զգացած է, այս զգացումն ակնյայտ է մեզի բոլորիս:

Հարիւր տարի մեր մշակութային, եկեղեցական կառուցուածք եւ արժէքներ թալանեցին, ոչնչացուցին, հայութեան հետքը ջնջել ուզեցին:

Այժմ, հարիւր տարի յետոյ, թուրքական ազգայնամոլ աւագանին մեզի հանդէպ ունեցած վարմունքի նմանը քիւրտերու վրայ ալ փորձել կը միտի, կը ջանայ:

«Քիւրտ չկայ, բոլորս թուրք ենք» կարգախօսով:

Բայց քիւրտերը հարիւր տարուան առաջուան քիւրտերը չեն: Ինքնագիտակցութեան եկան, հասկցան իրենց աններելի յանցանքը, որով անոնց վերի ղեկավար դասը ներողութեան յայտարարութիւններ կ՛ընէ ուղղուած հայերուս: Ներկայիս քիւրտ ժողովուրդը հասկցած է դրութիւնը եւ իր ազատութեան, անկախութեան համար կը մարտնչի:

Քիւրտերը մեռնիլ սորվեցան

Բայց այս հանգրուանին մեղադրեալ քիւրտերու հանդէպ մեր կեցուածքը ի՞նչ պիտի ըլլայ, յառաջիկային քիւրտերու հետ մեր յարաբերութիւնը ի՞նչ ընթացք պիտի ստանայ:

Այս հարցը միջազգային քաղաքական մեծածաւալ բախումներու դուռ պիտի բանայ: Նկատել, թէ քիւրտերը հազարաւոր տարիներ առաջ Միջին Արեւելք գաղթած եւ բնաւ տէրութիւն չունեցող, զանազան անուններով ցեղային հանրութիւն մըն էին: Կայ նաեւ յարակից տէրութիւններու իրավիճակը: Այս դասաւորման մէջ մեծ տէրութիւններն ալ հաշուել պէտք է, բոլորն ալ կ՛աշխատին իրենց ազգային շահերէն մղուածՙ քարիւղ, եւ այլն… Գորդեան հանգոյց:

Թուրքիոյ արեւելեան հատուածին մէջ քիւրտերը մեծամասնութիւն կը կազմեն, երեք տարուան զինադադարէ յետոյ բախումները դարձեալ սկսան, ու դեռ երկար ժամանակ պիտի շարունակուին: Անգամ մը որ անկախութեան ըմբռնումը մտած է իրենց դատողութեան մէջ, այլեւս չի մարիր:

Իմ անձնական նախաձեռնութեամբ վերջերս երեւելի քիւրտերու ըսի. «Դուք մինչեւ Կարս կը տիրապետէք: Օրին մէկը, եթէ ստանաք Արեւմտեան Հայաստանի մեր տարածքները, յանկարծ չըսէք, թէ մենք արիւն թափեցինք, այդ տարածքը մերն է, որովհետեւ ձենէ առաջ այդ արիւնը մենք ենք թափած, որով մինչեւ Վան լիճը, անկէ ալ 10 քմ դէպի հարաւ մեզի կը պատկանի»:

Բայց 21-րդ դարու ներկայի դէպքերը աւելի արագ կը զարգանան:

Ուրեմն ժամանակն է, որ Միջին Արեւելքի յառաջիկայի փոփոխումները նկատի առնելով, մենք ազգովին այժմէն պատրաստուինք Արեւմտեան Հայաստանի փրկութեան կանխամիջոցներու ձեռնարկելու ուղղութեամբ: Մտածենք մեր արմատական ռազմավարական դիրքորոշման մասին:

Ներկայիս կայ Սփիւռքիՙ Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութիւն, բայց դեռ սաղմնային վիճակի մէջ է, պէտք է աշխատիլ զայն զարգացնել, կատարելագործել եւ բոլոր իրական երկիրներու կառավարութեանց նման նախարարութիւններով զայն օժտել հնարաւորինս:

Մեր այս բոլոր յառաջադիմական նկատումները իրագործելու համար այժմէն էական տուեալներ պէտք է գործադրել յաղթահարելու համար, մարդկային ուժի կողքին, ամէն բանի բանալի եղող դրամագլուխի հայթայթումը, պէտք չէ աջ ու ձախ դիմել մուրացկանի նման դրամ խնդրելով:

Գիտեմ, ժամանակի կորուստը ձանձրացուցիչ, նեղացուցիչ է, բայց պէտք է համոզել աշխարհի մէջ ցրուած հայութիւնը, փոքր եւ միջին առեւտրականներու կողքին մեծ գործարարները, որոնք իրենց ապրած երկիրներու կառավարութեանց տարեկան իրենց շահէն, ըստ տուեալ երկրի օրէնքներու, 35-50 տոկոս, նոյնիսկ 75 տոկոս ստիպուած են տուրք վճարել:

Ուրեմն մեր ազգային տեսանկիւնէնՙ հիմնել Սփիւռքի յատուկ դրամարկղ, որ, նախադրեալ ջանադիր քանի մը անձերու կողմէ կազմուելիք 10-15 հոգինոց ընտրեալ, հնարամիտ, յաջողած գործարար, ազգասէր անձերէ կազմուած յանձնախումբի մը միջոցով, ելեւմտական նախարարութեան մը նման, որ քննարկէ եւ մատակարարէ համապատասխան միջոցները եւ հետապնդէ այդ միջոցներու շարունակականության գործը:

Ապագային Արեւմտեան Հայաստանին աննախատեսելի ծախսերը դիմագրաւելու համար քիչ վերը յիշուած անձերը իրենց պետական տուրքերուն գոնէ 1 տոկոսի փոխարժէքը Սփիւռքի այդ յատուկ դրամարկղի յանձնախումբին պէտք է վճարեն իբրեւ ազգային պարտականութիւն. տասը տարի յետոյ կամ առաջ կուտակուած գումարը տոկոսներով կը կրկնապատկուի:

Գանձուած գումարները պէտք է պատսպարել Հայաստանի մէջ: Հայաստանի դրամատնային դրութիւնը համաշխարհային չափանիշով ամենավստահելիներէն կրնայ սեպուիլ, ուր տոկոսը 8 է, մինչդեռ արեւմտեան դրամատուները առաջուան նման բարձր տոկոս չեն վճարեր, իսկ այժմՙ գրեթէ ոչինչ:

Արեւմտեան երկիրներու դրամատնային կառոյցը միշտ անկայուն եղած է, յետոյՙ միջազգային աներեւակայելի, աննախատեսելի բարդութեանց պարագային Սփիւռքի անունով դրուած հաշիւներուն վրայ կրնայ գրաւ դրուիլ:

Հայաստան ապահովութեան տեսակետէ ունի նաեւ երկու կարեւոր յատկանիշներ.

Առաջին. (հակառակ Ադրբեջանի ու Թուրքիոյ կողմէ շրջափակուած ըլլալուն) Ռուսաստանի հետ կնքուած դաշնագիրով ապահովուած է Արեւելեան Հայաստանը:

Երկրորդ. Հայաստանն այսօր անդամ է Եւրասիական խմբաւորումին, որ կը պատկանի Ռուսիոյ, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի եւ Պրազիլոյ համաշխարհային զինակցութեան:

Անցեալ սերունդը Արցախը ազատագրեց, իսկ ներկայ սերունդը Արեւմտեան Հայաստանը պիտի ազատագրէ: Հայաստանի Հանրապետութիւն, Արցախ, Արեւմտեան Հայաստանՙ երեք պետութիւն պիտի ունենանք, մինչեւ որ, անշուշտ, ապագայ սերունդներն ալ այս երեք պետութիւնները միացնենՙ Մեծն Տիգրանի յաւիտենական Հայաստանը պիտի ունենանք:

Ներկայ սերունդը պէտք է գիտակցի ազգային իր պատասխանատուութիւնը եւ ըստ այդմ շարժի: Հայութեան ապագան կախեալ է իր գործունէութեան յաջողականութենէն:

Շվեյցարիա, 03.09.2015 թ.

Նախորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ. ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՀՈԳՈՒ ՄԵ՞Ջ, ԹԵ՞ ԴԻՄԱՆԿԱՐԸ ՊԱՏԻ ՎՐԱ

Հաջորդ գրառումը

ԱՅՑ ՄՈՒՍԱԼԵՌԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՅՑ ՄՈՒՍԱԼԵՌԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական