Հինգշաբթի, Հուլիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԻՆՈՎՆԻԿԱԿԱՆ ԽԱՎԸՙ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍ

04/09/2015
- 04 Սեպտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կրթական տարեմուտը, ավելի ճիշտՙ տարեմուտի հեռուստատեսային լուսաբանումը, շատ պարզորոշ ներկայացրեց հայաստանյան լրատվական դաշտի տիրակալ հեռուստատեսության իրական վիճակը: Հանրապետության նախագահի հավուր պատշաճի ուղերձով սկսված տարեմուտյան գիշերային եթերը իսկական շոու դարձավ չինովնիկական վերնախավի համար: Նախագահի ուղերձին հաջորդեցին Ազգային ժողովի ղեկավարի եւ կառավարության պետի այցերը տարբեր դպրոցներ, ապա, բնականաբար, կրթության նախարարիՙ հակասական մտքերով եւ անիմանալի ժպիտներով հարուստ խոսքը, այնուհետեւ պաշտպանության, սփյուռքի եւ այլ նախարարների այցային ելույթները դպրոցներումՙ իրենց նոփ-նոր սանրվածքով հպարտ տնօրենուհիների երջանիկ հայացքի ներքո: Ինչպես տեսնում ենքՙ սուբորտինացիոն արարողակարգին պատշաճ հաջորդականությամբ, որը լուրերի շարքի 7-րդ պլան մղեց մեր փառապանծ զորահրամանատար Գուրգեն Դալիբալթայանի մահվան գույժը…

Կարելի է մտածել, որ ամեն տարի գրեթե նույնությամբ կրկնվող չինովնիկական այս շոու-խրախճանքի նպատակը պետականության գաղափարի ամրապնդումն է մեր դպրոցահասակ երեխաների, մեր նոր սերնդի մեջ: Թերեւս: Սակայն պարզից էլ պարզ է, որ այդ կարեւոր խնդրի ստորագծմանը կարելի էր հասնել ընդամենը մեկ ուղերձով, կամ, ավելի պատշաճ, կրթության նախարարի (անշուշտ առանց խոսքի եւ արարքի հակասությունների) մեկ դպրոց այցով: Փոխանակ վերը նկարագրված շքերթի: Ու դեռ պատկերացնել, որ այդ օրը քանի՜ մարզպետներ, քաղաքապետներ, պատգամավորներ, մեծ ու փոքր այլ չինովնիկներ այցելել էին հանրապետության տարբեր դպրոցներ ու մանկապարտեզներ, որոնց այցը, ափսո՜ս, չէր արժանացել հեռուստաընկերությունների ուշադրությանը:

Հարց է ծագում. չունե՞նք մենք վաստակավոր գիտնականներ, գյուտարարներ, մտավորականներ, գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, ճարտարապետներ, մարզիկներ կամ պարզապես օրինակելի քաղաքացիներ, որոնց ներկայությունը այդ նույն օրը մեր դպրոցներում, աշակերտների միջավայրում, ավելի ուսանելի կլիներ երեխաների համար, նրանցից օրինակելի քաղաքացի եւ երազ ու ձգտում ունեցող մարդ պատրաստելու տեսակետից:

Ասենքՙ վերեւի շքերթային պատկերները, թերեւս ոչ նույն թանձրությամբ, մենք ամեն օր ենք տեսում հանրային եւ մյուս հեռուստաալիքներով, որոնց ջանքերով է նաեւ, որ այսօրվա մեր երիտասարդության ու պատանիների համար չինովնիկն իր սեւաթույր մեքենայով, թիկնապահներով, փողատիրությամբ, երբեմն նաեւ գողական անցյալ-ներկայով դարձել է էտալոն, ընդօրինակության արժանի արարած:

Չինովնիկներից կախվածությունը մեր շատ հեռուստաընկերությունների դարձրել է կամակատար նույն չինովնիկական խավի, իսկ նրանց տնօրեններինՙ այդ խավի անդամ կամ անդամության թեկնածու: Դա հասցրել է նրան, որ մեր հեռուստաընկերություններից շատերը «անգործ» են մնում, երբ պետական մարմիններն արձակուրդի մեջ են կամ իրենց week-end-ն են վայելում: Չի՞ աշխատում նախագահական նստավայր-խորհրդարան-կառավարության տուն սուր եռանկյունին, մեր հեռուստալրագրողները չգիտեն ինչ անեն, կորցնում են իրենց գոյության եւ արհեստի իմաստը: Կարծես երկիրը զրկված լինի ազգաբնակչությունից, հասարակությունից, քաղաքացիներիցՙ իրենց խնդիրներով ու հոգսերով:

Ըստ հայկական հեռուստատեսության, երկիրն ապրում է չինովնիկների կյանքով, շքեղություններով, խարդավանքներով, շոուներով, անիմաստությա՛մբ:

Նախորդ գրառումը

ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋՍ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԼԱՐՎԱԾ Է

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԼԱՐՎԱԾ Է

Լրահոս

Պապիկյանը 2 գեներալի պաշտոն է տվել

02/07/2026

Նոր նշանակումներ են կատարվել ՊՆ-ում։ Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ այդմ, Պաշտպանության նախարարի...

Եվրահանձնաժողովում աշխարհագրության հետ ո՞նց են. Հայաստանի դեպքում գազ ստանալու այլընտրանքները խիստ սահմանափակ են. փորձագետ    

02/07/2026

Ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։ Եվրահանձնաժողովի...

Բանտերում սննդի մատակարարման  բավականին նոր, որակյալ համակարգ կա, այնպես որ յոլլա կգնան. Փաշինյանը՝ ընդդիմության առաջնորդների մասին

02/07/2026

Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավին է սպառնացել, որ ընդդիմադիր 3 կուսակցությունների նախագահները բանտարկվելու են՝ նրանց անվանելով «լրտեսներ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն»,...

Judge of the Constitutional Court of Armenia Edgar Shatiryan

2 բնակարան Երևանում, 21,948,942 դրամ եկամուտ․ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի եկամուտներն՝ ըստ հայտարարագրի

02/07/2026

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը 2026 թվականի փետրվարի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և...

Օդերևութաբանները ամպրոպ, կայծակ են կանխատեսում

02/07/2026

Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա։ Օդերևութաբանները...

Բյուջե մուտքագրվել է 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամով ավելի եկամուտ. ՊԵԿ

02/07/2026

2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական