Երկուշաբթի, Հունիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊՏԱԿԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒՅԹ

28/08/2015
- 28 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իմ կարծիքով, օրերս տեղի ունեցածի դեպքում, երբ ոստիկանը ապտակել էր ծեր մարդուն, կարեւորը ոչ թե այն է, որ երիտասարդը (ոստիկանը) այդպիսով չի հարգել ծերունու տարիքը, այլ այն, որ ոստիկանը ապտակել է քաղաքացուն (անկախ նրանից, թե վերջինս քանի տարեկան է): Որովհետեւ, եթե մենք չապտակեինք ծերերին` ուղղակի հաշվի առնելով նրանց տարիքը, ապա կշարունակեինք ապրել առանց համակարգիչ, մեքենա, բջջային հեռախոս, իսկ տեղից-տեղ կգնայինք ձիերով, երբեմն էլ, ըստ իրավիճակի` թիավարվող մակույկներով (գուցե` ավելի լա՞վ…): Սա, եթե ապտակը դիտարկենք փիլիսոփայական եւ սերունդների տեսանկյունից:

Իրականում (իսկ այն միշտ տարբեր է փիլիսոփայությունից) մայրաքաղաքում տեղի ունեցած ակցիաներից մեկի ժամանակ դրան մասնակցած պապիկներից մեկը… Բայց սա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ այդ միջոցառման հասարակական կարգը պաշտպանող ոստիկաններից մեկը մոտեցել է պապիկին եւ ապտակել նրան: Ոստիկանությունից հայտարարել են, որ կոնկրետ դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն եւ, որ մեղավորներն անպայման պատժվելու են, իհարկե: Սա այն պարագայում, երբ դեպքի հետ կապված կա այն ամբողջովին ներկայացնող տեսանյութ, որտեղ երեւում է, թե կոնկրետ որ ոստիկանն է մոտենում որ պապիկին եւ ինչպես է ապտակում նրան: Հիշեցնենք` հետաքննությունը դեռ շարունակվում է, հավանաբար ոստիկանության շենքում համացանցից օգտվելու հնարավորությունները սուղ են, այդ պատճառով էլ դեռ այնտեղ չեն դիտել այդ տեսագրությունը:

Շատ հնարավոր է, սակայն, որ ոստիկանությունը ուզում է դեպքի այլ մեղավորներ եւս բացահայտել, հո մենակ ոստիկանը մեղավոր դուրս չի՞ գալու: Ասենք պարզել, որ պապիկն իրականում հայհոյել է ոստիկանին, կամ կողքի մարդկանց (այդ թվում կանանց եւ երեխաներին) կամ «խոսացրել» է կողքին կանգնած երիտասարդ աղջկան, կամ պարզել, որ տվյալ պապիկն իրականում հայ չէ, այլ շիա իրանցի, որը սակայն ծագումով սուննի ադրբեջանցի է` Հայաստան եկած գաղտագողի ճանապարհներով եւ իրանցու անձնագրով: Հնարավոր է, որ պապիկից` հետաքննության շրջանակներում արյան անալիզ էլ են վերցրել` պարզելու նրա օրգանիզում թմրանյութների, գոնե` ալկոհոլի առկայությունը, կամ հիմա երկու երիտասարդ ոստիկաններ` նույն հետաքննության շրջանակներում պապիկի թաղում նրա հարեւաններից (չուզող) պապիկի մասին «դոսյե» են հավաքում, թե ինչպես է նա մի անգամ ծուռ նայել բակի խանութի փարթամ մարմին ունեցող վաճառողուհուն եւ կոպտել իր` առաջին հարկի պատուհանի ուղղությամբ գնդակ տշշած երեխաներին: Մի խոսքով` հետաքննության արդյունքում շատ բան կարող է պարզվել, անգամ այն, որ դեպքի վայրում սադրիչներ են եղել, ովքեր հրել են տվյալ ոստիկանին պապիկի վրա, նա էլ չի նկատել, որ իրեն բախվածը ոստիկան է, հայհոյել է, վերջինս էլ չի դիմացել ու ապտակել է (քանի որ իրականում «կարգին տղա» է, ոչ թե` «մլիցա»)` առանց նկատելու, որ դիմացը ծեր մարդ է: Այս պարագայում արդեն դեպքը կունենա բազմաթիվ մեղավորներ, որոնցից մեկին` ոստիկանին հավանաբար կտրվի նկատողություն եւ հետաքննությունը կհամարվի հաջողությամբ ավարտված:

Բայց ի՞նչ տեղի կունենա հետո. հասարակական կարգ պահպանող մեր ոստիկանները կհասկանան, որ երբ իրենք մոտենան եւ ապտակեն որեւէ ակցիայի որեւէ մասնակցի (նման ակցիաների ժամանակ շատ մասնակիցներ կարող են հայհոյել եւ հայհոյում են, թեկուզ` մտքում), հետաքննության արդյունքում կպարզվի, որ միայն իրենք չեն մեղավոր, իսկ իրենք էլ նկատողությամբ կպրծնեն ընդամենը, ինչո՞ւ, քանի որ կյանքը` նախադեպերի եւ սովորույթների վրա է կառուցվում, պետականաշինությունն` առավել եւս:

Հա, երբ ոստիկանը ապտակում է քաղաքացուն, դա պետականաշինության հարցում թերացում չէ, անշուշտ. բա ի՞նչ է…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈՂՈՔ ԵՎ ՊԱՅՔԱՐ

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ, ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ, ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Ադրբեջանի ծովային սահմանից դեպի Իրան թռչող անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

16/06/2025

Ադրբեջանի Հանրապետության ծովային սահմանից Բանդար Անզալի թռչող մի քանի իսրայելական թշնամական անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելուց հետո, պաշտպանական ցանցը վճռական գործողություններ...

ԿարդալDetails

Իսրայելի բանակը հայտնել է Իրանի ուղղությամբ լայնածավալ ավիահարվածների ալիքն ավարտելու մասին

16/06/2025

Թրամփը վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդին սպանելու Իսրայելի ծրագրի վրա. Reuters

16/06/2025

Իրան-իսրայելական պատերազմ. ի՞նչ է հայտնի մինչ այս պահը

15/06/2025

Իսրայելը վերացրեց Իրանի հատուկ ծառայությունների, ուժային կառույցների վերջին ղեկավարին՝ իր տեղակալի հետ. Վան Համբարձումյան

15/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական