Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈՂՈՔ ԵՎ ՊԱՅՔԱՐ

28/08/2015
- 28 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Վերջին ժամանակներում մեր երիտասարդության մասին շատ խոսեցին: Ընդ որում` գովեստով, ընդ որում` երիտասարդներին գովեցին ե՛ւ իշխանության ներկայացուցիչները, որոնց դեմ, փաստորեն պայքարեցին եւ պայքարում են գովեստի արժան այդ երիտասարդները, ե՛ւ ընդդիմադիրները, որոնց աչքի առաջ երիտասարդները արեցին որոշ բաներ, ինչը ընդդիմության մոտ` հավաքական իմաստով տարիներ շարունակ չէր ստացվում: Այլ հարց է, որ մեր երիտասարդները, որքան էլ զինված լինեն նորարարական մտածողությամբ եւ սարքավորումներով` հատկապես սարքավորումներով, ինչպես նաեւ երազեն Երեւանում առաջին Մաքդոնալդսի բացման մասին, հաջողության չէին հասնի, եթե իշխանությունը նպատակահարմար չհամարեր, եւ կամ եթե համապատասխան մարդիկ համապատասխան տեղերից համապատասխան դրամաշնորհներ չստանային: Հատկապես այս վերջինը կեղտոտ բան է, ամբողջովին, եւ ըստ էության չերեւացող, ինչ-որ առումով էլ մեր երիտասարդության հասած հաղթանակները նսեմացնող, հետեւաբար թողնենք դա:

Կարեւորն այն է, որ մենք ամեն օր տրանսպորտից օգտվելիս շարունակում ենք հարյուր դրամ վճարել, որովհետեւ…. եւ այս ամսվա սկզբից մեր ծախսած հոսանքի համար ավելի շատ չենք վճարելու, քանի որ… Բայց, մի՞թե գովասանքի արժանի են նրանք, ովքեր անում են այն, ինչը նորմալ է, որ անում են: Արդյոք մեր երիտասարդությունը արե՞լ կամ անո՞ւմ է մի բան, ինչը գերբնական է, իհարկե ոչ: Մշտապես լինելով հասարակության ամենաըմբոստ հատվածը` երիտասարդությունը, մշտապես էլ ընդվզում է գործող իշխանությունների դեմ եւ մշտապես էլ ունենում է ավելի մեծ հաջողության գոնե հնարավորություն, քան քաղաքական նպատակներ լուծող ընդդիմությունը: Մյուս կողմից, ինչո՞ւ մենք չենք գովում մեր սահմանապահ զինվորներին, ովքեր արդեն երկու տասնամյակ ձմռանը, ամռանը, անձրեւին, գիշերները ոչ թե ընդվզում են, ոչ թե իրենց իրավունքներն են պաշտպանում (այդ թվում մեր, անշուշտ), ոչ թե փողոցներ են փակում, այլ հայրենիքի սահմանները, եւ ամո՛ւր, անխոցելի՛ ամուր: Նրանք երիտասարդներ չե՞ն, թե՞ նրանց արածը պարտավորություն է, ինչը կատարելու համար նրանց չեն գովում:

Ուրեմն, եթե մենք հպարտանում ենք մեր երիտասարդներով, ովքեր իրենց խոսքերովՙ պայքարում են «այս իշխանությունների» դեմ, ապա որտե՞ղ է մեր հպարտությունն առ այն երիտասարդները, ովքեր պայքարում են հակառակորդի դեմ: Վերջին հաշվով երկուսն էլ առանձնահատուկ բան չեն անում, քանի որ այն, ինչ անում է հրապարակում պայքարող տղան եւ սահմանին կանգնած տղանՙ բնական է, նորմալ:

Պայքարն առհասարակ նորմալ է եւ այդպիսինը կլինի, քանի աշխարհում ապրում է երկու մարդ: Այլ հարց է արարումը, միտքը, նոր միտքը, կամ հնի, եղածի նորացումը: Օրինակ 1976-ի այս օրերին, ավելի կոնկրետ` օգոստոսի 24-ին Ռոնալդ Ուեյնը վաճառեց Apple ընկերության արժեթղթերի 10 տոկոսը` ընդամենը 800 ամերիկյան դոլարով: Հիմա այդ ընկերության նույնքան արժեթղթերը շուկայում գնահատվում են` 61 մլրդ դոլար: Բայց դա կարեւորը չէ, համենայն դեպս` Apple ընկերություն ստեղծելուց: Անշուշտ երիտասարդներից` կոնկրետ մեր, քչերը կարող են ստեղծել Apple-անման ինչ-որ բան, ընդ որում ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ` իրենցից անկախ պատճառներով: Բայց կարեւորն անգամ Apple ստեղծելը չէ, այլ նորարարությունը: Սկզբում այն միշտ արժի «800 դոլար», եւ միայն տարիներ անց է գնահատվում արդեն միլիարդներ: Ուրեմն ո՞րն է ավելի գովելի. փողոցում բղավել` «Մենք ենք տերը մեր երկրի. որտեղ ուզենք կնստենք», թե՞ նույն այդ ժամանակահատվածում նոր բան ստեղծելը: Թող որ այդ նոր բանը ՏՏ ոլորտին չվերաբերի, թող դա գիրք լինի, բանաստեղծություն լինի, կտավ լինի, գրիչի նոր տեսակ լինի, հագուստի նոր տարր լինի, խորովածի համար նախատեսված միսը համեմելու նոր նրբություն լինի, կամ ձմերուկ կտրելու նոր ձեւ, բայց թող լինի, քանի որ նորարարությունը, ստեղծագործությունը եւս պայքար է` հնի, կարծրացածի, անարդարության դեմ:

Հենց դա է պայքարը, քանի որ մնացածը բողոք է, ինչը բնական է, հետեւաբար` ոչ գովելի: Եւ իհարկե այս ամենը չի նշանակում, որ պետք չէ բողոքել, բայց սա նշանակում է, որ պետք է պայքարել, քանի որ բողոքող երիտասարդությունը նորմալ է, պայքարող երիտասարդությունը` գովելի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԵԾՈՂՆ ՈՒ ԾԵԾՎԱԾԸ

Հաջորդ գրառումը

ԱՊՏԱԿԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒՅԹ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՊՏԱԿԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒՅԹ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական