Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՏԵՍԼԱԿԱՆՈՒՄ

19/06/2015
- 19 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Ղազախստանի նախագահի քաղաքական դիմանկարի ուրվագծեր

Այս տարվա հուլիսի 6-ին լրանում է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ծննդյան 75-ամյակը: Այս հոդվածը մեր փորձն է անդրադառնալու ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գծով մեր դաշնակից Ղազախստանի առաջնորդի հոբելյանին:

Նախագահի կենսագրության ուրվագծեր

Նուրսուլթան Նազարբաեւն անցել է մասնագետի եւ քաղաքական գործչի կայացման բոլոր փուլերըՙ սկսած շարքային բանվորից: Շնորհիվ իր անսովոր մարդկային հարաբերությունների, նա հետեւողականորեն անցել է կոմերիտական եւ կուսակցական աշխատանքի բոլոր աստիճաններով եւ արդեն երիտասարդ տարիքում դարձել ղազախստանյան ամենաաչքի ընկնող պետական գործիչներից մեկը: 1989թ. նա դարձավ Ղազախական ԽՍՀ նախագահ եւ միաժամանակՙ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ: 1991թ. դեկտեմբերի 10-ին նա ընտրվեց Ղազախստանի Հանրապետության նախագահ: Ուշագրավ է, որ Նուրսուլթան Նազարբաեւը մինչեւ վերջ հանդես էր գալիս Խորհրդային Միության պահպանման օգտինՙ ցանկացած տեսքով: Նա չմասնակցեց Բելովեժյան թավուտում տեղի ունեցած Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելոռուսիայի առաջնորդների հանդիպմանը, ամենագործուն մասնակցությունն ուներ Նովոօգորյովյան բանակցություններին, որոնց նպատակն էր ԽՍՀՄ բարեփոխումը: Նրան էին ուզում նշանակել նորացված Դաշնային պետության կառավարության նախագահ, սակայն այդ ծրագրերը, ինչպես հայտնի է, չիրականացան Օգոստոսյան խռովության եւ դրան հաջորդած ԽՍՀՄ փլուզման պատճառով: Արդեն այն բանից հետո, երբ ետխորհրդային նորաստեղծ պետությունները կանգնեցին անկախ զարգացման ճանապարհին, Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը 1994թ. Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների առջեւ ունեցած իր պատմական ելույթում առաջ քաշեց Եվրասիական Միություն ստեղծելու մասին գաղափարը: Այն միության, որն իրականություն դարձավ արդեն մեր օրերում: Նա առաջարկեց նույնիսկ ստեղծել այդ միության միասնական տարադրամ եւ անվանեց այն «Եվրազ»:

Իրենց առաջնորդի ծառայությունների նկամամբ իբրեւ բացառիկ հարգանքի դրսեւորում, ղազախստանցիները հատուկ օրենքի հիման վրա նրան շնորհեցին «Ելբասի»ՙ «Ազգի առաջնորդ» տիտղոսը: Հանրապետության նախագահի վերջին արտահերթ ընտրություններում Ն. Նազարբաեւը ստացավ ընտրողների քվեների ավելի քան 97 տոկոսը եւ հերթական անգամ հաստատեց, որ հանդիսանում է իր երկրի անվերապահ ու այլընտրանք չունեցող առաջնորդը: Միջազգային ասպարեզում նա հսկայական հարգանք է վայելում ու նաեւ նրա ծառայությունն է, որ Ղազախստանն այսօր մտնում է աշխարհի ամենաարագ զարգացող 50 երկրների շարքը եւ հավակնոտ հայտ է ներկայացրել 2050թ. մտնելու աշխարհի ամնազարգացած 30 երկրների շարքը: Ապրիլի 26-ին կայացած վերջին նախագահական ընտրությունները պարզ եւ համոզիչ ցույց տվեցին, որ պետության ղեկավարի պաշտոնում Ն. Նազարբաեւին համարժեք եւ արժանի փոխարինող չկա:

Նոր Ղազախստանի նոր մայրաքաղաքը

Ղազախստանը բազմազգ պետություն է: Հանրապետության բնակչության թիվը գերազանցում է 17 միլիոնը: Նրանցից մոտ 11 միլիոնը ղազախներ են: Երկրում բնակվում են ավելի քան 140 էթնոսների ներկայացուցիչներ: Ղազախստանն ունի պոլիէթնիկ եւ բազմակրոն հասարակության կառուցման եզակի փորձ: Լինելով Եվրասիայում եզակի երկիր, որ անկախության տարիներին երբեք չեն եղել ազգամիջյան կամ միջկրոնական հակամարտություններ, Ղազախստանն աշխարհին է ցուցադրում քաղաքացիական համերաշխության եւ հանդուրժողականության հաջողված մոդել:

Երբ 1997թ. նախագահ Ն. Նազարբաեւը որոշեց պետության նոր մայրաքաղաք կառուցել երկրի ամենակենտրոնում, Եվրոպայի եւ Ասիայի սահմանին, շատերը հոռետեսորեն վերաբերվեցին այդ գաղափարին: Սակայն նոր մայրաքաղաքի գոյության եւ անընդմեջ զարգացման 18 տարիները ցույց տվեցին այդ պատմական որոշման ճշմարտացիությունը: Ղազախերեն «Աստանա» նշանակում է «մայրաքաղաք»: Այսօր նոր, անկախ Ղազախստանի նոր մայրաքաղաքը գիտության, մշակույթի եւ կրթության կենտրոն է, համաշխարհային մասշտաբով նշանակալից, խոշոր միջոցառումների իրականացման միջազգային ճանաչված հարթակ: Աստանայի հյուրերը միաձայն հիանում են քաղաքի եզակի, անկրկնելի ճարտարապետական կերպարանքով, իրականցված աշխատանքների ծավալով, զարմանալիորեն ապագային ուղղված ժամանակակից քաղաքով: Աստանայում բնակվում է ավելի քան 850 հազար մարդ: Այն շատ բարձր կրթական մակարդակի քաղաք է եւ միջազգային գիտական խոշոր կենտրոն: Այս տարվա մայիսին անցած Աստանայի տնտեսական համաժողովը, որ թվով 7-րդն էր, միայն մեկն է միջազգային այն խոշոր միջոցառումներից, որոնց մասնակցելը մեծ պատիվ է անգամ աշխարհի ամենաանվանի մասնագետների համար:

Անցած տարվա վերջին նախագահ Նազարբաեւը հռչակեց նոր տնտեսական քաղաքականության ծրագիրը, որն անվանեց «Նուրլի Ժոլ»ՙ «Պայծառ ուղի»: Այդ մեծածավալ նախագծի գլխավոր խնդիրներից մեկն է ժամանակակից տրանսպորտային ուղիներով կապել Աստանան ամբողջ երկրի հետ: Չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամին եւ արտաքին մարտահրավերների անբարենպաստ ֆոնին, կասկած չկա, որ այս ծրագիրն իրականանալու է, քանի որ նրա իրականացմանն են նետված տպավորիչ մարդկային, ֆինանսական եւ անհրաժեշտ այլ ռեսուրսներ:

Այսօրվա Աստանան հանդիսանում է ժամանակակից Ղազախստանի դեմքն ու այցեքարտը: Ղազախստանը պատրաստվում է անցկացնել Ունիվերսիադա 2017-ը եւ «Էքսպո-2017» Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որտեղ կմեկտեղվեն աշխարհի առաջատար քաղաքական գործիչներ, գործարարներ, ինտելեկտուալներ եւ լրագրողներ: Բացի այդ, այս տարի հանրապետությունը կնշի Ղազախական Խանության 550-ամյակը: Ղազախստանը պատրաստվում է արժանապատվորեն եւ մեծ թափով անցկացնելու նաեւ այդ միջոցառումը:

Կրթված երիտասարդությունը ժամանակակից Ղազախստանի դեմքն է

Ղազախստանի նախագահը հայրենակիցների առջեւ խնդիր է դրելՙ ունենալ հասարակություն, որը տիրապետում է առնվազն երեք լեզուների: Այդ կոչը բարձրաձայնվել է Ղազախստանի ժողովրդին ուղղված Նախագահի ուղերձում, ինչպես նաեւ տեղ է գտել Հինգ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ծրագրում: Ղազախստանի բոլոր էթնոսների ներկայացուցիչները հնարավորություն ունեն ուսումնասիրելու մայրենի լեզուն եւ զարգացնելու սեփական մշակույթը: Երկու ղազախստանյան համալսարաններ լավ դիրքեր ունեն համաշխարհային համալսարանական վարկանիշային ցանկերում: Անկախության տարիներին ավելի քան տասը հազար պատանիներ ու աղջիկներ հնարավորություն են ստացել պետության հաշվին կրթություն ստանալու ԱՄՆ, Եվրոպայի եւ Ռուսաստանի լավագույն համալսարաններում: Նրանց մեծ մասը վերադարձել է հայրենիք եւ այսօր նկատելի դիրքեր է զբաղեցնում վարչական համակարգում, գործարարության ու մշակույթի մեջ: Հատկանշական է, որ Ազգի առաջնորդը դրական է վերաբերվում աշխարհի լավագույն բուհերի եւ այն շրջանավարտներին, որոնք մնում են աշխատելու այդ երկրներում: Նա կարծում է, որ ղազախները պետք են երկրին ոչ միայն Ղազախստանում, այլեւ այլ երկրներում եւ այնտեղից նրանք կարող են նկատելի օգուտ բերել իրենց երկրին: Ինձ բազմիցս է վիճակվել լսել հաճելիորեն զարմացած, շոյող արձագանքներ եվրոպացիներից, ամերիկացիներից եւ ռուսաստանցիներից ղազախստանյան փորձագետների բարձր մակարդակի մասին: Իրենց երկրի շահերը ամենատարբեր ոլորտներում ներկայացնող այս բարձրորակ եւ լայն մտահորիզոն ունեցող մասնագետները պատիվ են բերում իրենց ժողովրդին ու հասարակությանը: Նկատելի է նաեւ, որ այդ երիտասարդ ինտելեկտուալների թիվն աճում է տարեց տարի: Ղազախստանի բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչներ այսօր երեւելի տեղ են զբաղեցնում տարբեր միջազգային հեղինակավոր կազմակերպություններում: Ղազախստանում նրանց անվանում են «Նազարբաեւի ճտեր»: Այդ երկրում վառ անհատականությունների պակաս չկա եւ նրանց բոլորին ղազախստանյան հասարակությունը վերաբերվում է մեծ հարգանքով: Սակայն ակնհայտ է, որ մոտակա տարիներին եւս Ն. Նազարբաեւն է լինելու պետության համազգային ճանաչում ունեցող առաջնորդը եւ նա է տոն տալու բոլոր այն բարեփոխումներին, նորամուծություններին եւ նորույթներին, որոնք որոշելու են այդ ժամանակակից տարածաշրջանային տերության դիմագիծը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎՐԱՑԻ ԳՈՂԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ 250 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ԵՆ ԳՐՊԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

«Չ»ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«Չ»ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական