Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

05/06/2015
- 05 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ շաբաթ իմ այս սյունակում անդրադարձել էի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանն ու գործելաձեւին (տեսՙ «Ազգ», 29.05.15), առաջարկելով բարեփոխել նրա գործելաձեւը եւ որպես արդյունավետ հանգանակության օրինակելի փորձ հիշել էի 1919 թ.ին Միացյալ Նահանգների ու Կանադայի 61 քաղաքներում եւ բնակավայրերում Զորավար Անդրանիկի գլխավորությամբ անցկացված Փրկության հանգանակությունը: Հավանաբար սիրելի Զորավարի անունն էր պատճառը, որ ընթերցողներիցս շատերը խրախուսեցին ինձ առանձին անդրադառնալ այդ հանգանակությանը, ինչը փորձում եմ անել, մեր ներկա համարի 7-8 էջերում ներկայացնելով նրա կոչը ամերիկահայությանը եւ կազմակերպական բնույթի հրահանգները հանգանակիչ հանձնախմբերինՙ մեզ համար շատ ուսանելի, շատ խորիմաստ բովանդակությամբ, մեկ անգամ եւս հաստատելով այն համոզումը, թե Անդրանիկը քաջ զորավար եւ պարզապես հայդուկ կամ ֆիդայի չէր, այլ կազմակերպչական ջիղ ու տաղանդ ունեցող հմայիչ անձնավորություն նաեւ:

Խոստովանեմ, որ ինքս էլ տեղյակ չէի հիշյալ հանգանակության մանրամասներին, մինչեւ որ, վերջերս, Ամերիկայից ստացա այժմ հազվագյուտ օրինակներից մեկը 1921 թ.ին Պոստոնում, «Երան» տպարանում, 3000 օրինակով լույս տեսած «Պատուոյ գիրք Փրկութեան հանգանակութեան հայոց Ամերիկայի 1920-1921» վերնագրով գրքի, 260 էջ ծավալով, որի 200 էջերում, ըստ բնակավայրերի բաժանված գլուխների ներքո, նվիրատուների անվանացանկերն ենՙ անուն-ազգանուն, ծննդավայր (Կարին, Խարբերդ, Չմշկածակ, Մալաթիա, Արաբկիր եւ այլն), եւ նվիրաբերած գումարըՙ 1-ից մինչեւ, շատ հազվադեպ, 3000 դոլար: Շուրջ 7000 մարդ է մասնակցել այդ հանգանակությանը, որոնց շարքում երբեմն հանդիպում ենք լատինատառ անուններիՙ բնիկ ամերիկացիներ: Սակայն իմ կարծիքով, ամենասրտառուչ ու թանկագին նվիրատվությունը եղել է 134.17 դոլարը, որը փաթաթված է եղել հայկական դրոշի մեջՙ «հայ վիրաւոր զինուորներու համար»…

Գրել էի, որ Փրկության հանգանակության վերջնարդյունքը եղել է 532,036.40 դոլար, որի այսօրվա արժեքը հաշվարկել էի շուրջ 15 միլիոն: Հետագայում դիմելով ԱՄՆ կենտրոնական բանկի ցուցիչներին, պարզվեց, որ 1920 թ.ի 1 դոլարը այսօրվա սակագնով կազմում է 12.40 դոլար: Ստացվում էՙ 6,597,251.36 դոլար, եւ ոչ թե 15 միլիոն: Այսուամենայնիվ, եթե նկատի ունենանք այդ օրերի ամերիկյան դրամանիշի գնողական արժեքը, ապա հաստատապես կարելի է ողջախոհ թիվ համարել իմ նախապես հաշվարկածը: Այդ գումարին պետք է ավելացնել Ամերիկյան նպաստամատույցի (Near East Relief) շուրջ 200,000 դոլարի օգնությունը, ինչպես նաեւ նվիրատվությամբ գնված ապրանքների (մեծամասամբ զինվորական վերարկուներ) որոշ մասի տեղափոխության ծախսերը:

Հանգանակությանը մասնակցել են ամերիկահայ գլխավոր կազմակերպությունները, բացի հայ կաթոլիկ համայնքից եւ Հնչակյան կուսակցությունից: Իսկ ՀՅԴաշնակցությունը ուղղակի բոյկոտել է այն, առարկելով այդ նախաձեռնության զուտ ամերիկահայկական չլինելը եւ փոխարենը առաջարկել հանգանակիչ կենտրոնական մարմնի ներգաղութային ընտրություններ: Իսկապես ապշեցուցիչ վարքագիծ մի կազմակերպության կողմից, որը սիրում է իրեն վերագրել ամեն դրական գործ մեր ժողովրդի կյանքում: Ապշեցուցիչ հատկապես այն փաստի համար, որ Փրկության հանգանակության արդյունքի 40 տոկոսը ի սկզբանե սահմանված է եղել Հայաստանի Հանրապետության եւ Հայոց բանակի կարիքների համար: Եվ, արդարեւ, 1920 թ.ին 175.440 դոլարի օգնություն է փութացվել Հայաստան:

Կարիք կա՞ ավելացնելու, որ ամերիկահայկական քաղաքական մյուս երկու կազմակերպություններըՙ Ազգային Ռամկավար եւ Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունները, որոնք հետագայումՙ 1921 թ.ին, միավորվելով կազմեցին Ռամկավար Ազատական կուսակցությունը, ՀԲԸՄիության եւ Հայ առաքելական ու Հայ ավետարանական եկեղեցիների ու հայրենակցական միությունների հետ ձեռք-ձեռքիՙ ամբողջանվեր աշխատանք են տարել Պողոս Նուբար փաշայի հանձնարարականով Զորավար Անդրանիկի գլխավորած հանգանակության հաջողության համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՌԴ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՂԴԱԴՈՒՄ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական