Հունիսի 10-ին, ժամը 15-ին Հայաստանի Նկարիչների տան (Աբովյան փողոց 16) երկու դահլիճներում եւ հունիսի 14-ին, ժամը 16-ին Ժամանակակից արվեստի թանգարանում (Մաշտոցի պողոտա 7) կբացվեն հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանի անհատական ցուցահանդեսները: Նկարների զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ: