Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԹՄՄ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ Է ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻՆ

Հ. Ծ.

ԱՄՆ-ի «Ինգլվուդ Քլիփսում» (Նյու Ջերսի) գտնվող Թեքեյան Մշակութային կենտրոնը Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին նվիրված հիշատակությունների շրջանակներում այսօր, մայիսի 29-ին, գրական հուշերեկո է կազմակերպում «Հարգանք նահատակ գրողներին» խորագրի ներքո, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Դանիել Վարուժանին նվիրված երեկոյի հանդիսավարն է Զարմինե Պողոսյանը: Հրավիրված են բանախոսներ Արամ Արքունը (անգլերեն) եւ դոկտ. Վարդան Մատթեոսյանը (հայերեն): Գեղարվեստական հայտագրին մաս են կազմելու Հարութ Պարսումյանը, Արփի Չանքարին, Սրբուհի Վարդիվառյանը եւ Դալար Զոքյանը: Երեկոն տեղի կունենա ԹՄՄ կենտրոնում: