Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈ՞ՒՄ…

08/05/2015
- 08 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ

Եվրոմիության հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվացման ու նոր շրջանակների սահմանման ուղղությամբ աշխատանքների մասին փաստել ու վերահաստատել են ինչպես հայ դիվանագետներն ու պաշտոնյաները, այնպես էլՙ եվրոպական: Այսինքն այն, որ պատրաստվում է Հայաստան-Եվրոմիություն նոր փաստաթուղթ` նոր ձեւակերպումներով եւ ԵՏՄ անդամակցությունը հաշվի առնելով, այլեւս նորություն չէ:

Եթե Ասոցիացման համաձայնագրի դեպքում փաստաթղթի քաղաքական մասը հարցեր չէր առաջացնում, եւ խնդիրները ծագեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմաններում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրում, ապա նոր փաստաթղթի առումով քաղաքական մասի հարցը կարծես թե լուծված է, իսկ տնտեսականի առումով, դատելով հայտարարություններից, կկիրառվի ոլորտային մոտեցում: Թե ինչ կլինի նոր փաստաթղթում` հնարավոր է, որ ավելի հստակ ու կոնկրետ տեղեկություն լինի արդեն մոտ օրերս` մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովում:

2013թ. նոյեմբերի վերջին Վիլնյուսում տեղի ունեցած հերթական գագաթաժողովից հետո, երբ Հայաստանի հետ հարաբերությունների հարցը մնաց «Հայաստանը պետք է առաջարկի համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները» հայտարարության շրջանակներում, Ռիգայի գագաթաժողովը կարող է փոփոխություններ արձանագրելու հնարավորություն լինել, հատկապես որ հենց այդպիսի իրադարձությունների ժամանակ էլ նման հարցեր են լուծվում:

Ավելի հավանական է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները առանձին փաստաթղթի տեսք ստանան, եւ դա նաեւ այն պատճառով, որ ընդհանուր հռչակագրի տեքստում Հայաստանը կարծես այնքան էլ չի հիշատակվում: Տեքստի նախագծի որոշ հատվածներ արեւմտյան մամուլում արդեն իսկ ներկայացվել են, թեեւ այս պարագայում էլ հստակ չենք կարող ասել, թե հենց ա՛յդ տեքստը կդրվի քննարկման ու կընդունվի գագաթաժողովի մասնակիցների կողմից:

Հայաստանի համար հնարավոր է, որ Ռիգայի գագաթաժողովը դրական տեղաշարժ արձանագրի, մինչդեռ արդեն իսկ Ասոցիացման համաձայնագիր ստորագրած Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի համար կարծես թե ակնկալիքները կարող են մնալ չբավարարված: Դա կարող է կապված լինել Եվրոմիությանը հնարավոր անդամակցության նրանց նկրտումների հետ, այն դեպքում, երբ Եվրոմիությունում այդպիսի հեռանկարին շատ չնչին տեղ է հատկացվում:

Ռիգայի գագաթաժողովին ներկայացվելիք փաստաթղթում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնց համաձայն Եվրոմիությունը ընդունում է յուրաքանչյուրի ինքնիշխան իրավունքը ինքնուրույն որոշելու ԵՄ հետ հարաբերությունների խորացման մակարդակը, միեւնույն ժամանակ նշելով, որ ԵՄ-ը եւս իրեն վերապահում է իրավունքը ինքնուրույն որոշելու ինչպես առաջ տանել հարաբերությունները հարեւանների ու արեւելյան գործընկերների հետ:

ԵՄ հետ ավելի մոտ հարաբերությունների հավակնություններ ունեցողներին նշված հռչակագրի նախագծում տեղավորում են հենց գործընկերության կամ հարեւանության ձեւաչափերում, ոչինչ ավելին, մինչդեռ առնվազն Ուկրաինայում ԵՄ հետ ավելի սերտ հարաբերությունների ոչ միայն հավակնություն, այլեւ հույս ունեն:

Հռչակագրի նախագծի տեքստում «թույլ» ձեւակերպումներ են արված նաեւ Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության առնչությամբ: Հետաքրքրական է, որ այդ նույն փաստաթղթի ներկա վիճակում առկա ձեւակերպումների համաձայն, «իրադարձություններն Ուկրաինայում ցույց տվեցին, որ ինքնիշխանության եւ տարածքային աբողջականության հիմնարար սկզբունքները երաշխավորված չեն եվրոպական մայրցամաքում 21-րդ դարում»: Դրանից հետո միայն հնչում է կոչ ներգրավված բոլոր կողմերին` հարգելու պայմանավորվածությունները:

Հնարավոր է, որ մինչեւ մայիսի 21-22-ը Ռիգայում գագաթաժողովի մեկնարկը, կամ հենց գագաթաժողովի ընթացքում էլ տեքստում փոփոխություններ լինեն, սակայն ակնհայտ է, որ Եվրոմիությունն այսպիսով ավելի շատ տեղ ու դեր է հատկացնում ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Նախորդ գրառումը

ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ ԷՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԻՄԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՐՆ Է ԻՐ ԱՊԱԳԱՆ ՈՐՈՇԵԼԻՍ

Հաջորդ գրառումը

ԱՅՆ, ԻՆՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՅՆ, ԻՆՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական