Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՉԵՔ

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ամերիկայում հայտնված երիտասարդներից շատերը հապճեպ փոխում, ձեւափոխում ու ձեւախեղում են իրենց անունները, այնպես որ հայկական հետքն անհետանում է:


Գլենդելաբնակ հոգեբան ու մանկավարժ Նադյա Շահգելդյանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը փորձում է արժեւորել չափազանց ուշագրավ նախաձեռնությամբ: Որպես յուրատեսակ տուրք ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին, նա առաջարկում է 2015 թվականին ծնված բոլոր երեխաներին կոչել բացառապես հայկական անուններով: Հոգեբանը սեփական միջոցներով պաստառներ է պատվիրել ու հրապարակել, եւ ցրել ու տարածել գրադարաններում, հայկական մշակութային, հասարակական կազմակերպություններում ու համայնքային միություններում, վաճառակետերում, գրախանութներում:

Վերջերս սոցիալական ցանցերում կարդացի հայկական Ազգային վիճակագրական ծառայության անցած տարվա տվյալները նորածինների անվանակոչությունների վերաբերյալ: Ճիշտն ասած, հաճելիորեն անակնկալի եկա տեղեկանալով, որ անցած տարի ամենատարածված անունները եղել են Նարեն ու Դավիթը` 20218 աղջիկներից 874-ին ծնողները Նարե են կոչել, 22965 տղաներից 1552-ին` Դավիթ:

Տխուր է, բայց պատկառելի թիվ են կազմել նաեւ Միլենան (693), Ալեքսը (689), նաեւ Անգելինան, Ալենն ու Էլենը:

Անակնկալի եկա, որովհետեւ մտածում էի, որ ինչպես Գլենդելում, ուր համարյա 100 հազարից ավելի հայ է ապրում, եւ ուր համատարած նորածին տղաներին ու աղջիկերին օտարահունչ անուններով են կնքում, Հայաստանում էլ նույն տրամադրություններն են իշխում: Գլենդելում, որ հայ սփյուռքի մայրաքաղաք են կոչում, չափազանց նորաձեւ են օտար անունները:

Ակցիան ներկայացնող պաստառի վրա շուրջ վեց տասնյակ հայկական անուններ են, հայահոտ ու հայաշունչ, լիովին կամ մասնակի մոռացության մատնված` ինչպես Զուլալը, Դալարը, Խոնարհը, Հայնուշը, Սեւանան, Սարինեն, Դրոն, Թալինը, Արուսը, Արինեն, Արին: Գլենդելում նրանց այսօր փոխարինել են Էնջին, Մայքլը, Աշլին, Շերլին, Էլիզաբեթը, Օդրին, Արինան, Միլանան, Թիֆընին, Արթուրը, Ջոնը, Ջեսիքան, Ջորջը, Համլետը, Ժոզեֆինան: Իսպանախոս ազգերի մոտ սովորույթ կա երեխային միանգամից մի քանի անունով կոչել: Օտար ափերում հայտնված հայերը զարմանալի ոգեւորությամբ յուրացրել են նաեւ այդ սովորույթը, որ իրենցը չէ, օտարինն է: Եվ բազմաթիվ հայ փոքրիկ աղջնակներ, որոնց կոչում են Աննա-Մարիա, Գաբրիելա-Սյուզի-Անտոնինա, կամ էլ լավագույն դեպքում` մի քանի անուններ են տալիս, որոնցից մեկը գոնե հայկական անուն է: Հարեւանուհուս աղջկա անունը Գայանե-Էլեն է:

Անունն անհատի ինքնության մի կարեւոր մասնիկն է, եւ սա առավելագույնս ճշմարիտ է հատկապես արտերկրում ծնվող ու մեծացող երեխայի համար: Նույնիսկ Կալիֆոռնիայի նման հայահոծ համայնքի համար ազգային ինքնությունը կորցնելու վտանգը միանգամայն իրական է արդեն երրորդ սերնդի երեխաների համար: Լեզվապահպանության ու հայապահպանության խնդիրները կամ անտերության են մատնված կամ մնացել են հատուկենտ կազմակերպությունների հույսին, որոնք մասնակի, սակայն ոչ հետեւողական շահագրգռություն են ցուցաբերում ժամանակ առ ժամանակ:

Բարձր վարձավճարների պատճառով հայկական դպրոցները մատչելի չեն եւ շատերը նախընտրում են ամերիկյան հանրային (public school) դպրոցներ ուղարկել իրենց զավակներին: Լեզվի ու ինքնության պահպանությունը մնում է ընտանիքի հույսին: Շատ երեխաներ հայերեն սովորում են իրենց ծնողներից, տատիկ, պապիկներից, բայց շեմից այն կողմ անգլերենի տիրապետությունն է: Նման պայմաններում հայկական անունների պահպանումը առանձնակի կարեւորություն է ստանում: Անունը նաեւ կենսագրություն է, պատմություն, արահետ դեպի ազգային ինքնության գիտակցումն ու հոգեբանական արժեւորումը: Տարօրինակ ու սարսափելի փաստ է նաեւ այն իրողությունը , որ Ամերիկայում հայտնված երիտասարդները հապճեպ փոխում, ձեւափոխում ու ձեւախեղում են իրենց անունները, այնպես, որ հայկական հետքն անհետանում է: Մկրտիչը Մայք է դառնում, Հովհաննեսը` Ջոն, Կարինը` Քեյթ կամ Քըրին, Գրիգորը` Գրեգըրի: Սա նույնիսկ օտարամոլություն չպետք է անվանել, սա օտարահաճություն է, ստրկամիտ ռեւերանս օտարի առաջ, որին բացարձակապես չի հետաքրքրում քո` ազգայինը զոհաբերելու անհասկանալի պատրաստակամությունը: Հետաքրքրական է, Հայաստանում տասնամյակներ ապրող օտարազգիներից քանիսն են իրենց զավակներին հայկական անուններ տվել:

«Ծնողները պատասխանատու են իրենց երեխաների անունների համար: Երեխաները ոչ մի մեղք չունեն, որ նրանց օտար անուններ են տալիս: Ես կարծում եմ, որ այն ծնողները, որոնք օտար անուններ են տալիս իրենց երեխաներին, իրենք պատշաճ դաստիարակություն չեն ստացել դպրոցում, եւ դա է պատճառներից մեկը, որ այդքան հեշտությամբ հեռանում են ազգայինից, իրենց արմատներից եւ փոխանակ հայոց թագավորի կամ թագուհու անունը դնելու իրենց զավակին, ասենք` Զաբել կամ Արշակ, Էլիզաբեթ ու Արթուր են կոչում: Սա տգիտության յուրատեսակ արտահայտություն է»,- ասում է տիկին Շահգելդյանը: Նա ինքն իր զավակի անունը Սեւան է դրել` փորձելով հակակշռել ծնողների` ժամանակին իրեն ռուսական անունով կոչելու սխալը: Հիշատակենք, որ հայ անվանի գործիչներից շատերը, ովքեր նույնպես կարեւորել են հայեցի անունների խորհուրդն ու նշանակությունը, նույնիսկ հետագայում փոխել են իրենց անունները: Հովհաննես Քաջազնունին հրաժարվել է Իգիթխանյան ազգանունից, Արամ Մանուկյանը` Սերգեյ Հովհաննիսյան անուն-ազգանունից:

Տիկին Շահգելդյանի նախաձեռնությունը մարդկանց սթափեցնելու նպատակ ունի: Այս ակցիայի երկրպագուներից մեկը պաստառը տեղադրել է Facebook-ում, եւ այն արդեն բազմաթիվ հավանություններ (like-եր) է հավաքել: Տիկին Շահգելդյանը մտադիր է ընդլայնել ակցիայի շրջանակները` կազմակերպելով նաեւ հրապարակային դասախոսություններ մասնագետների մասնակցությամբ:

Գլենդդեյլ, ԱՄՆ

Նախորդ գրառումը

ԳԵՆԵՏԻԿԱ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՐԴԱՎԱՆՔ ԵՎ ՀԱՅԵՐ

Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական