Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՆՈՐ` ՆՎԱԶՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՇԵՄ

27/02/2015
- 27 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կառավարությունը ինչպե՞ս է բացահայտելու ստվերը, եւ ինչի՞ց են հիմա դժգոհելու առեւտրականները«Շրջանառության հարկի մասին» օրենքում հերթական փոփոխություններն է հավանության արժանացրել Հայաստանի կառավարությունը: Սա երրորդ անգամն է, ինչ կառավարությունը, տուրք տալով տոնավաճառների առեւտրականների բողոքի ցույցերին, փոփոխություններ է կատարում այս օրենքում:Հիշեցնենք, որ նախկինում առեւտրային գործունեություն իրականացնողների համար 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազեցվեց 1 տոկոսի, ինչի դիմաց նրանք պետք է պարտադիր փաստաթղթավորեին իրենց ձեռք բերած ապրանքները: Այս փոփոխությունը, որ պետք է գործեր անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից, առեւտրականների դժգոհությունների եւ կառավարության հետ բանակցությունների արդյունքում հետաձգվեց մինչեւ այս տարվա փետրվարի 1-ը: Այդ ընթացքում կառավարությունը հեշտացրեց գույքագրման եւ փաստաթղթավորման մի քանի դրույթներ: Սակայն առեւտրականները շարունակեցին պնդել առանց փաստաթղթավորման, այսինքն` ստվերում գործեու իրենց պահանջը: Նրանց պատճառաբանությունը այն էր, որ խոշոր մատակարարները հրաժարվում են իրենց փաստաթուղթ տրամադրել: Սակայն, բանն այն է, որ դա կբացահայտեր իրենց` առեւտրականների` ներկայացվածի համեմատ բազմակի անգամ գերազանցող ստվերային շրջանառությունը: Բացի դրանից, ոչ միայն խոշոր մատակարարները չեն տրամադրում փաստաթղթեր, այլեւ հենց իրենք առեւտրականներն են հրաժարվում դրանցից` այդ նույն ստվերում մնալու համար: Այսինքն, այստեղ նրանց շահերը համընկնում էին, եւ փոքր բիզնեսի շահերի մասին խոսելը պարզապես մարդկանց հիմարացնելու ձեւ է:Ի՞նչ է առաջարկում կառավարությունն այս անգամ: Բարձրացվում է շրջանառության հարկ վճարող համարվելու համար հասույթի առավելագույն շեմը: Ներկայիս 58,35 մլն դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել նոր շեմ` 113,4 մլն դրամ: Սրանով, փաստաթղթավորման բացահայտման դեպքում, եթե տնտեսվարողների իրական շրջանառությունը 58,35 մլն դրամը գերազանցի, կառավարությունը կանխում է նրանց հայտնվելը ավելացված արժեքի (ԱԱՀ) դաշտում: Հարկ է նշել նաեւ, որ շրջանառության հարկի շեմը բարձրացվում է ոչ միայն առետրային գործունեություն իրականացնողների, այլեւ բոլոր մյուս տեսակների համար:Ինչ վերաբերում է հարկման տոկոսադրույքին, ապա փոխվում է շրջանառության հարկման համակարգը: Տոկոսադրույքի ուղղակի նվազեցման փոխարեն առաջարկվում է փաստաթղթավորման դեպքում դրա նվազեցում: Առանց ապրանքների փաստաթղթավորման շրջանառության դեպքում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնողների շրջանառության հարկի դրույքաչափը սահմանվում է 5 տոկոս, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4 տոկոսի չափով: Միաժամանակ, վճարման ենթակա հարկի գումարը չի կարող պակաս լինել հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության 1,5 տոկոսից:Այսինքն, փաստաթղթավորումը դառնում է խրախուսական: Եթե ցանկանում ես ավելի քիչ վճարել, ապա ներկայացրու փաստաթղթեր եւ վճարի մի քանի անգամ ավելի փոքր գումար: Նրանք, ովքեր նախընտրում են առանց փաստաթղթավորման աշխատել, ապա պետք է վճարեն 5 տոկոս: Ի՞նչ կտան եւ ինչպե՞ս կընդունվեն շրջանառության հարկի այս նոր փոփոխությունները:Կարծես թե կառավարությունն ընդառաջել է առեւտրականների բոլոր սկզբունքային պահանջներին` թե շեմի, թե պարտադիր փաստաթղթավորման մասով: Հետեւաբար, պետք է որ նրանք այլեւս չդժգոհեն: Չնայած այս զանգվածը, անկախ իր բարեկեցիկ լինելուց, հավերժ դժգոհողներից է, ընդ որում` հիմնականում սուբյեկտիվ հիմքով: Բացառված չէ, որ այս անգամ էլ ինչ-որ մի կետ գտնեն եւ նորից բողոքի ցույցեր անեն: Օրինակ` ասեն, որ իրենց ընդհանրապես պետք է ազատել բոլոր տեսակի հարկերից, ինչպես սահմանամերձ բնակավայրերին: Սա ոչ թե հումորով ենք ասում, այլ իսկապես չենք բացառում նման հավանականությունը, քանզի այս մարդկանց գիտակցության մեջ պետությանը հարկեր վճարելը անընդունելի ինչ-որ բան է համարվում:Մյուս կողմից, այս փոփոխություններով դեռեւս պարզ չի մնում, թե կառավարությունը լուծե՞ց պետության համար կարեւորվող հարցը` առեւտրում շրջանառության իրական ծավալների բացահայտումն ու մատակարար խոշոր ընկերությունների հարկային վճարումները ըստ այդմ գանձելը :Եթե պահպանվում է առանց փաստաթղթաշրջանառության հարկ վճարելու դրույթը, ապա թվում է, որ այս հարցը մնում է չլուծված: Ընդ որում, կառավարության եզրակացության մեջ նշվում է, որ նոր փոփոխությունները կարող են բյուջեի եկամուտների նվազեցման ռիսկեր առաջացնել:Այս դեպքում կառավարության նպատակը պետք է լինի այս փոփոխություններով ավելի գրավիչ դարձնել փաստաթղթով աշխատելն ու 1,5 տոկոս հարկ վճարելը, քան թե առանց փաստաթղթերի աշխատելն ու 5 տոկոս վճարելը: Խրախուսական մեխանիզմը դրվել է շեմի բարձրացման առումով, բայց դա բավարար չէ: Հարկ է նաեւ վարչարարական լծակներ կիրառելով ստվերից գոնե մասամբ դուրս բերել տոնավաճառների առեւտրականներին: Նրանց պետք առաջարկել ավելի արժանահավատ տեղեկություններ ներկայացնել իրենց շրջանառության վերաբերյալ, քան թե տարեկան միջինը 5 մլն դրամն է, ունենալ ապրանքների գոնե ինչ-որ մասի ձեռքբերման փաստաթղթերը եւ դրան համապատասխան հարկեր վճարել` նպաստելով նաեւ մատակարարների իրական շրջանառության երեւալուն: Կանի՞ այս քայերը կառավարությունը, թե՞ ոչ: Կերեւա առաջիկայում:
 
Նախորդ գրառումը

ՄԻ 200 ԴՐԱՄԱՆՈՑ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ԿԱՄ «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԻՆՉՊԵՍ ՄԻ՞ՇՏ

Հաջորդ գրառումը

10 ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ ԵՆ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

10 ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ ԵՆ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական