Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ ՅԵՏՈ՞Յ…

27/02/2015
- 27 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Կլոր թուականներ կան, կամ իրադարձութիւններ, որոնք անկիւնադարձային ըլլալու հաւատքը կը ներշնչեն. կ՛ուզենք բան մը փոխուած տեսնել, ակնկալութիւններ ունինք, որովհետեւ չենք բաւարարուիր մեր ունեցածով:

Ամէն նոր տարուան սեմին, ինչե՜ր ու ինչե՜ր կը սպասենք որ բերեն նոր օրերը, քանի մը օր ետք հասկնալու համար, սակայն, որ նոր տարին ալ միւս տարիներէն տարբեր չէ, եւ օրերը միեւնոյն վերիվայրումներով, միեւնոյն հանկերգով կ՛ընթանան: Ասով հանդերձ, յաջորդ նոր տարին նոյնը կը կրկնենք, գիտակցուած ինքնախաբէութեամբ մը:

2000 թուականի նախօրեակին ինչե՜ր ըսես չգուշակեցին դարադարձին հետ կապուած. յետոյ տեսան, որ նոր դարն ալ նախորդէն տարբեր չէ, նոր հազարամեակն ալ:

Հիմա, մենք ալ Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցէն շատ բաներ կ՛ակնկալենք, շա՛տ բաներ, բայց ի՞նչ: Հարցուր որեւէ մէկունՙ պատասխան չկայ, կամ ալ շփոթ խօսքեր, որոնք ցանկատեսութեան սահմաններէն անդին քայլ մը իսկ չեն անցնիր: Մէկի փոխարէն տասը հոգիի հարցուր, վստահՙ տասը տեսակ պատասխան կը ստանաս:

Ի՞նչ պիտի փոխուի 24 Ապրիլ 2015ին: Ցեղասպանութիւնը քանի մը երկիր ե՞ւս պիտի ճանչնայ, քսանը քառասո՞ւն պիտի ըլլայ: Բայց ՄԱԿ-ի անդամ երկիրներուն թիւը 180ը անցած է: Կարեւորները մեծ երկիրնե՞րն են, շատ բարի, պատկերացնենք, որ առանց բացառութեան, բոլոր երկիրներն ալ ճանչցան, մէջը ըլլալով նաեւ Թուրքիան: Յետո՞յ:

Հոս է հարցը: Եթէ հարիւրամեակը ոչ թէ միջոց, այլ նպատակ դարձուցած ենք, ոչ թէ ցատքատախտակՙ յաջորդ հանգրուանին հասնելու, ապա անիմաստ ու սնամէջ վազվռտուք է մեր ըրածը, որ միմիայն մեզ կը յոգնեցնէ, ու հեւասպառ դարձածՙ քիչ մը կ՛ուրախանանք եւ յետոյ ստեղծուելիք պարապութիւնը լեցնելու համար յաջորդ տարելիցին կը պատրաստուինք: Աստուծոյ տարիները վերջ չունին, մեր ալՙ տարելից նշելու ախորժակն ու ցանկութիւնները:

Գիտեմ, ըսողներ պիտի ըլլան, որ «Կը յիշենքի»ին ետեւ «Կը պահանջենք» ալ դրած ենք: Շատ բարի, կրկին հարց տանք, յստակ պատասխան կրնա՞յ տալ մէկը. տասը հոգիէ տասը տարբեր պատասխան պիտի չստանա՞նք: Բերնի ծամօն դարձած «հատուցում», «արդարութիւն», «մեր հողերը» եւ նման վերամբարձ բաներ պիտի չըսե՞ն: Բացի Կիլիկիոյ կաթողիկոսութեան Սիսի ազգապատկան կալուածները պահանջելու որոշումէն, Սփիւռքի կամ Հայաստանի մէջ որեւէ լուրջ պահանջագիր պատրաստուա՞ծ է: Մեր իրաւաբանները, մեր պատմագէտները, մեր ազգային թէ կրօնական ղեկավարները, կամ Հայաստանի պետութիւնը ծրագիր մը մշակա՞ծ են: Եթէ այո, ապա ո՞ւր է: Իսկ եթէ ոչ, ի՞նչ պիտի ըսեն, «Մէյ մը սա ճանաչումը թող ըլլայ, վերջը Աստուած մեծ է»: Այսպէ՞ս պիտի ըսեն: Այո, Աստուած մեծ է, սակայն մեր ալ միամտութիւնն է մեծ:

Չորս տարի առաջ Հայաստանը 100-րդ տարելիցի մեկնարկի զանգը հնչեցուց համայն հայութեան ի լուր եւ ի գործադրութիւն: Ժողովներ, հանդիպումներ, խորհրդակցութիւններ, ելոյթներ, յօդուածներ, գիրքեր, համերգներ, ներկայացումներ, եւ այսօրինակ նպատակաուղղուծ ձեռնարկներ…

Իսկ մեր ըրածներուն զուգահեռ Թուրքիան ի՞նչ ըրաւ. գրաւել ու պարպել տուաւ հայկական Եագուպիէն (Սուրիա), ներխուժել ու թալանել տուաւ Քեսապը, քանդել ու պղծել տուաւ Տէր Զօրի Ցեղասպանութեան յուշահամալիրը: Իսկ Հալէպը… Հալէպի Նոր Գիւղը… Նոր Գիւղի մէջ հայապատկան հարիւրաւոր տուներ, գործատեղիներ, տասնեակ հայկական հաստատութիւններ, եկեղեցի, վանք, դպրոց, պատսպարան, ակումբ, բարեսիրական կեդրոն… Ու տակաւին հարիւրէ աւելի նահատակ-զոհեր ու աւելի քան 15000 գաղթական:

Նժարներու վրայ դնենք 100-րդ տարելիցին ընդառաջ մեր ըրածներն ու թուրքին ըրածները:

Դեռ չեմ խօսիր Հայաստան-Ադրպէյճան սահմանի թեժացումի ու նահատակուած հայ զինուորներուն մասին: Հրադադարի խախտումները պատահակա՞ն էին , թէ՞ կրկին Թուրքիոյ դրդումով եղան: Փառք Աստուծոյ, որ դիմադրող զօրաւոր բանակ ունինք, թէ չէ, վստահ եմ, շատ աւելին կ՛ըլլային այդ ոտնձգութիւններն ու ներխուժման փորձերը:

Արդ, հազիւ երկու ամիս կը բաժնէ մեզ Ապրիլ 24-էն. գո՞հ ենք չորս տարիէ ի վեր մեր նախապատրաստութիւններէն: Հայաստանի մէջ շատ զգալի չէ այդ մէկը: Թերթերը իրենց ամէնօրեայ «զգայացունց գայթակղութիւնները» կ՛որոճան, երբ կ՛ակնկալուէր, որ տարուան առաջին օրէն թերթին ճակատը ամէն օր դրուէր հարիւրամեակի խորհրդանշանը եւ յաճախ յօդուածներ լոյս տեսնէին: Նոյնը նաեւ հեռատեսիլի կայանները, էկրանի վրայ մնայուն խորհրդանիշով: Նոյնը նաեւ պողոտաներու ու փողոցներու գովազդային սիւներուն վրայ… Կը քալես Երեւանի փողոցներէն, ոչինչ կը տեսնես հարիւրամեակը յիշեցնող:

Երեւանի մէջ բաւական թիւով օտարներ կան, թէ՛ աշխատանքային գործուղումով կայք հաստատած, թէ՛ զբօսաշրջիկ. այդ մարդիկը ինչպէ՞ս պիտի զգան, որ երկիրը լուրջ եւ ծանրակշիռ իրադարձութեան մը կը պատրաստուի. իրենք ալ իրենց կարգին ի՞նչ պիտի փոխանցեն իրենց երկիրներուն, որպէս տեղական լուր:

Ամենասովորական կենցաղային ապրանքի մը գովազդը ամէն վայրկեան աչքերուդ առջեւ կը ցցուի, Մեծ եղեռնի դարադարձը ապրանքի մը չա՞փ ալ չկայ:

Պաշտօնական հրաւէրներ ուղարկուած են աշխարհի չորս կողմը պետական թէ ակադեմական անձնաւորութիւններու. փոխանակ մեզ տեղեակ պահեն, թէ ուղարկուած հրաւէրներէն ի՞նչ պատասխան ստացան, ո՞ր նախագահը, կամ մեծ անձնաւորութիւնը պիտի գայ, Քարդաշեան քոյրերու գալուստը կը ծանուցանեն… Աստուած իմ, այս ինչ անլրջութիւն է: Տակաւին կայ աւելի մտահոգիչը. տարակարծութիւնները շրջանցելով, յանուն միասնական ու հնչեղ կեցուածքի մը, մեր բոլոր ուժերն ու կարողութիւնները լարելու փոխարէն, պետական այրերու միջեւ գզվռտուք մը ծայր առած է, որ այս օրերուն ոչ միայն լրիւ անհեթեթ է, այլ թշնամիին ջրաղացքին ջուր լեցնելու կը ծառայէ:

Պահանջատիրութիւնը խօսքով չ՛ըլլար: Պահանջատէրը պահանջուածին տարողութեան չափ մեծ ըլլալու է: Ո՞ւր ենք մենք այս բոլորէն:

100-րդ տարելից: Իսկ յետո՞յ:

Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑԱԿԱԹՎԱԾԻՑ ՀԵՏՈ

Հաջորդ գրառումը

ՄԻ 200 ԴՐԱՄԱՆՈՑ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ԿԱՄ «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԻՆՉՊԵՍ ՄԻ՞ՇՏ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԻ 200 ԴՐԱՄԱՆՈՑ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ԿԱՄ «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԻՆՉՊԵՍ ՄԻ՞ՇՏ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական