Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ` ՀՈԼՈՔՈՍԹԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ

30/01/2015
- 30 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Եթե անցյալ ունես, հիշողություն չունենալ չես կարող: Ցեղասպանության զոհերին ոգեկոչելու, հիշատակի հիշողությունը մշակույթ է, որ տարածման, ընդլայնման, ավելին ընդգրկելու կարիք ունի: Այդ հարցում Գերմանիան արել է բավականին քայլեր, հիշատակման կարեւոր եւ ուսանելի քայլեր` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական ռեժիմի հանցագործությունների առնչությամբ:

Եվ երբ աշխարհը հունվարի 27-ին խորհրդանշական ձեւով նշում էր Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը` որպես այդ օրն ընտրելով Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրումը, հենց իրականացման երկրում այդ ամենին վերաբերվում են հարգանքով, խոնարհումով եւ դեռեւս շարունակվող մեղքի զգացումով:

Նախորդ տարի առիթ եղավ Ռոբերտ Բոշ հիմնադրամի կազմակերպած «Գերմանիայում հիշատակելու մշակույթի վերաբերյալ» ծրագրի շրջանակներում լինել Բեռլինում, Վայմարում, Բուխենվալդում, Լյուդվիգսբուրգում եւ Շտուտգարտում` հնարավորություն ունենալով մասնագետների ուղեկցությամբ ու ներկայացմամբ այցելել նացիստական Գերմանիայում իրագործված հանցագործությունների զոհերի հիշատակի հուշարձաններ:

Դրանք Գերմաինայում երկու կերպ են կոչվում. հուշարձաններ, որո՞նք նախազգուշացնում են, եւ հուշարձաններ` հիշատակի: Դժվար է ասել Երկրորդ աշխարհամարտի հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված որ հուշարձաններն են հատկապես նախազգուշացնող, մտահոգող եւ որո՞նք` զուտ հիշատակի, սակայն այսպիսի տարբեր անվանումների առկայությունն արդեն իսկ վկայում է անցյալի նկատմամբ տարբերակվող մոտեցման մասին:

Այցելած վայրերից մեկն էլ Բուխենվալդն էր, եւս մեկ վայր, որ Օսվենցիմի նման հայտնի է դաժանություններով ու մարդու հանդեպ ահասարսուռ հանցագործություններով` գերմանական ռեյխի ամենամեծ ճամբարը լինելու տխուր համբավով:

Բուխենվալդը առաջին հայացքից գորշ ու մռայլ վայր չի ներկայանում. հրաշալի բնապատկերով հսկայական տարածքի վրա դաժանության ու հրեշագործությունների փաստացի հետքերից շատ քիչ է պահպանվել, դիտավորությամբ, որպեսզի Հոլոքոսթի զոհերի եւ ընդհանրապես այդ համակենտրոնացման ճամբարի նախկին բանտարկյալների զգացմունքները չվիրավորեն: Հրեաների, գնչուների, քաղաքական ընդդիմադիրների ու «համայնքի համար տարօրինակների»` միասեռականների, անտուն մարդկանց եւ այլոց համար սարսափելի պայմաններում հայտնի Բուխենվալդում գրեթե 250.000 մարդ է բանտարկվել` բռնի աշխատեցվելով գերմանական արդյունաբերության համար:

Այս ամենի վերաբերյալ խնամքով կազմված հուշատախտակներ կան Բուխենվալդի ողջ տարածքում, որոնք հնարավոր մանրամասներով ներկայացնում են, թե ինչ է տեղի ունեցել, երբ եւ ովքեր են զոհերը: Գրեթե 70 տարի առաջվա Գերմանիայում տեղի ունեցած հանցագործության զոհերի հիշատակը այսօր նույն այդ երկրում ներկայացվում է այնպիսի հոգածությամբ ու խոնարհումով, որ որոշակի պահերի դժվար է հավատալ, թե ինչպես է գիտակցման ու անցյալի գնահատականի այդպիսի փոփոխություն ապրել մի ողջ ժողովուրդ;

Հոլոքոսթի զոհերի ոգեկոչումը մնում է ժամանակի օրակարգում, որպեսզի ժխտողականությունն ու անհանդուրժողականությունը տեղ չունենան ապագայում:

Այդ հարցում էլ գերմանական մշակույթն իր ուրույն մոտեցմամբ է հարցը կարգավորել այն տարբերակով, որ միայն Բեռլինում Հոլոքոսթի, եւ ոչ միայն, զոհերի հիշատակի հուշարձանները բազմաթիվ են` հագեցած տարբեր մանրամասներով այնպիսի հոգատարությամբ հավաքված, որ երբեմն դժվար է լինում հավատալ, թե այդ ամենը հեղինակել ու իրագործել են նրանք, ում ծնողները կամ պապերը մասնակցել են հանցագործության իրականացմանը:

Բեռլինում ավելի քանի 5000 փոքրիկ մետաղե քառակուսիներ կարելի է տեսնել հենց գետնին, որոնց վրա հրեաների անուններ են ոչ միայն զոհված, այլեւ ուղղակի տուժած նացիստական ռեժիմից: Փոքրիկ մետաղից պատրաստված քառակուսիները, որ տեղադրվել են տուժածների եւ զոհերի բնակության վերջին հասցեներով տների ու բնակարանների մուտքերի մոտ, ուղղակի հասարակական նախաձեռնության արդյունք են, որը դեռ շարունակելու ցանկություն ունեցողներ կան:

Այս «քարերը» կոչվում են սայթաքող կամ բախվելու քարեր (Stopletseine գերմաներեն անվանումն է Ա.Հ.), որոնք ոտքի տակ ավելի հաճախ նկատելի չեն: Կարելի է անցնել ու այդպես էլ չտեսնել, որ քառակուսի քարե սալիկներով պատված փողոցներում մեկ-երկու քար էլ մետաղից է, ունի վրան արված գրառում` որպես կանոն մեկ մարդու կամ ընտանիքի անուն ազգանուններով:

Գերմանիայում դեռեւս արդիական է հարցը, թե արդյոք Գերմանիան ամբողջապես հաշտվել է իր անցյալի հետ, արդյոք արվել է ամեն ինչ, եթե կարելի է ասել, մխիթարելու նրանց, ովքեր անցել են նացիստական ռեժիմի դաժանությունների միջով, քավելու մեղքերը, հատուցելու արժանին զոհերի հիշատակին:

Ու հենց այս պարագայում է, որ առավել քան դժվար է հասկանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ու ընդհանրապես հարցի հանդեպ հրեական մոտեցումը, դժվար է չզարմանալ, որ Իսրայելը այդպես էլ չի լրացնում Հայոց եղեռնը ճանաչած երկրների շարքը: Ճիշտ այդպես էլ հասկանալ չի լինում, թե Երկրորդ աշխարհամարտին այսօրինակ վերաբերմունք ցուցաբերող Գերմանիայում ինչպես է Առաջին աշխարհամարտը մնում գրեթե չհիշատակված:

Նախորդ գրառումը

«ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՆՇԵԼ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՕՐԸ, ԲԱՅՑ Ո՛Չ ՀԱՅԵՐԻ ԲՆԱՋՆՋՄԱՆ ՕՐԸ»

Հաջորդ գրառումը

ՉԱՓԻԴ ՄԵՋ ՄՆԱ ՈՒ ԿԱՐՃԱՑՐՈՒ ԼԵԶՈՒԴ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՉԱՓԻԴ ՄԵՋ ՄՆԱ ՈՒ ԿԱՐՃԱՑՐՈՒ ԼԵԶՈՒԴ

Լրահոս

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Այն ԲԴԽ-ն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է. Աննա Մկրտչյան

10/07/2026

Այն Բարձրագույն դատական խորհուրդն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է,և որևէ մեկն անգամ չի հերքում, որ այդ դատական խորհրդի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական