Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵՔԵՅԱՆՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՎՙ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ

21/11/2014
- 21 Նոյեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայկական պետական մանկավարժական համալսարանում չորեքշաբթի օրը կայացավ արեւմտահայ մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանի «Հատընտիր քերթուածներ» գրքի անգլիալեզու հրատարակության շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ գրքի գլխավոր խմբագիր Երվանդ Ազատյանը:

«Թարգմանված բանաստեղծությունը նման է ապակու վրայից վարդի բույրը զգալուն. պետք է կոտրել ապակին եւ հայկական գրականության ընթերցասերներին ծանոթացնել գրողի ժառանգությանն ու դրա ճյուղավորումներին»,- նշեց խմբագիրըՙ վստահեցնելովՙ բանաստեղծությունները անգլիական գրականություն են փոխանցվել իրենց իսկական դիմագծով:

Անդրադառնալով գրքի հրատարակությանըՙ Երվանդ Ազատյանը կարեւորեց թարգմանիչ Ժիրայր Փափազյանի թարգմանական փորձառությունն ու այն համարեց հավաքական աշխատանքի արդյունք:

«Ունենք այնպիսի սերունդ, որ լեզուն ընկալելու, օգտագործելու եւ շողարձակելու հնարավորություն ու կամք ունի: Հայ գրականության մեծերին համաշխարհային պատվանդանի վրա ներկայացնելը բոլորիս պարտքն է»,- նշեց խմբագիրն ու վստահություն հայտնեցՙ գիրքը կդառնա համաշխարհային գրականության սեփականությունՙ Վահան Թեքեյանին ներդաշնակության եւ համադրության մեջ դնելով իր ժամանակի օտարալեզու գրողների հետ:

Երվանդ Ազատյանն իր ելույթում վստահեցրեցՙ ժամանակի ընթացքում նրա գրականության հանդեպ աճող հետաքրքրությամբ եւ նման տպագրություններով Վահան Թեքեյանը կդառնա փարոսի հզորությամբ հոգիների վրա տարածվող լույս:

Գրքի շնորհանդեսին ներկա էին գրականագետներ, բուհի դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաեւ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով Վեհափառի օրհնությունն ու գնահատանքի խոսքը փոխանցեց Երվանդ Ազատյանինՙ հավելելով, որ նա երիտասարդական ավյունով ու կորովով մշտապես իր ծառայությունն է բերել մեր ընդհանրական կյանքումՙ որպես համեստ ու խոնարհ մշակ:

«Մենք փոքր ազգ են, սակայն մեր ներդրումով եւ երկունքով աշխարհի շատ մեծերի հետ կարող ենք համընթաց քայլել: Այս գիրքը համաշխարհային գանձարանի համար մեծ ներդրում է. պետք է կարողանալ լինել բացված լուսամուտ աշխարհին»,-նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Վահան Թեքեյանի 23 բանաստեղծություններ պարունակող «Հատընտիր քերթուածներ» գրքի թարգմանության եւ հրատարակության առթիվ գնահատանքի խոսքեր ասացին նաեւ Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը , Բանասիրական ֆակուլտետի Հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի եւ Հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնների վարիչներ Աելիտա Դոլուխանյանն ու Սուրեն Դանիելյանը :

Վերջիններս կարեւորեցին գրքի լույսընծայումըՙ վստահ լինելով, որ այն կծառայի ոչ միայն ամերիկյան եւ անգլիական գրականության ընթերցողներին, այլեւ լեզվին չտիրապետող, սակայն հայ գրականությունը սիրող հայերին, ինչպես նաեւ բուհերի ուսանողների համար կլինի դասագիրք:

ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը անգլերեն լեզվով, որպես մանկավարժ անդրադարձավ Թեքեյանիՙ հատկապես «Եկեղեցին հայկական» բանաստեղծությանըՙ նշելով, որ այն պարտադիր պետք է անցնել հատկապես դպրոցներումՙ ցույց տալու եկեղեցու դերը ազգապահպանության գործում:

Նա համամիտ է Երվանդ Ազատյանիՙ Թեքեյանին վերժամանակյա գրող համարելու հետ, նկատելով, որ նա այն բանաստեղծներից է, որ խոսք է բացել Աստծո հետ եւ խոսել համամարդկային ցավերիցՙ երազելով, որ մարդկությունը դրախտ վերադառնա առանց թուփ ու ծաղիկ ոտնատակ տալու:

Հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը բարձր գնահատեց Ազատյանիՙ գրականության գործում ունեցած մեծ ավանդի համարՙ ընդգծելով, որ այս թարգմանությամբ նոր ճանապարհ է բացվում դեպի Թեքեյանի միջազգային եւ ամբողջական ճանաչման:

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն էլ, նույնպես անգլերեն լեզվով, գրքի տպագրությունը կարեւորեց օտարալեզու ուսանողների շահերիցՙ նշելով, որ մինչ օրս ուսանողների մոտ այն տպավորությունն է, թե Թեքեյանը արգելված գրող է. ամենակարեւորըՙ արեւմտյան մշակույթը ներկայացնելն է, որը հիանալի կերպով ներկայացված է Թեքեյանի ստեղծագործություններում:

Նախորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸ` 4,2 ՏՈԿՈՍ

Հաջորդ գրառումը

ՆԱԹԱՆՅԱՀՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԹԱՆՅԱՀՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Լրահոս

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

30/06/2026

​Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության...

Երաշխավորում եմ՝յուրաքանչյուր անձի ցուցված բժշկական ծառայությունները լիարժեք տրամադրվում են. Ավանեսյանը՝ ՔԿՀ-ների մասին

30/06/2026

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվել, այսօր տեղի ունեցած...

Քննարկումներ են սկսվելու 2027-ին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ. նախարար

30/06/2026

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը, որը կազմում է 129 հազար դրամ, բոլոր խմբերի համար նույնական է և ամրագրված օրենքի համապատասխան...

Կարող է գնալ դատարան. առողջապահության նախարարը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին

30/06/2026

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելը քաղաքական դրդապատճառներ...

Պոլիկլինիկական օղակում ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ են ստանում

30/06/2026

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանn այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նպատակ կա ՀՀ 3 միլիոն բնակչությանը ներառել առողջության ապահովագրության...

Առաջիկայում Իրան-ԱՄՆ բանակցություններ նախատեսված չեն. Բաղայի. IRNA

30/06/2026

 Իրանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա օրերին որևէ մակարդակի բանակցություններ չեն նախատեսվում, լրագրողներին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակցային թիմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական