Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՅՈՒՋԵ 2015` ՈՐՔԱ՞Ն ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս

31/10/2014
- 31 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2015-ի ՀՀ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 184 մլրդ դրամ կամ 2014-ի համեմատ 4,3 տոկոսով ավելի: Եկամուտների գերակշիռ մասը կկազմեն հարկերը եւ տուրքերը` 95,5 տոկոս, բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 24,33 տոկոս` 2014-ի համար հաստատված 24,05 տոկոսի դիմաց: Պետբյուջեի դեֆիցիտը նախատեսվել է 114 մլրդ դրամ կամ 2014-ից 3,6 մլրդ դրամով ավելի: Դեֆիցիտի եւ ՀՆԱ-ի հարաբերությունը կանխատեսվում է 2,34 տոկոս, ինչպես 2014-ին էր: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 298 մլրդ դրամ` որը ՀՆԱ-ի 26,68 տոկոսի չափ է:

Բյուջեի գրեթե կեսը սոցիալական ծախսերն են

2015-ի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը` 47,9 տոկոս կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը: Ընդ որումՙ միայն կրթության, սոցիալական պաշտպանության եւ առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015-ին կկազմեն շուրջ 596,5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014-ի համադրելի մակարդակը 25,7 մլրդ դրամով:

Բյուջեի ծախսերի 21,4 տոկոսըՙ պաշտպանությանը եւ անվտանգությանը

Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության եւ ազգային անվտանգության ապահովմանը կհատկացվեն 2015-ի բյուջեի ընդհանուր ծախսերի 21,4 տոկոսը: Շարունակվելու է ֆինանսական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ինչի համար կտրամադրվի 45,5 մլրդ դրամ միջպետական վարկ:

Գործարար միջավայրի բարելավում եւ արտահանման զարգացում, հենքային ոլորտների զարգացում

Ըստ Հովիկ Աբրահամյանի, կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները դրվելու են երկու խումբ առանցքային ուղղությունների վրա. առաջինՙ գործարար միջավայրի բարելավում ու արտահանման զարգացում, եւ երկրորդՙ հենքային ոլորտների զարգացում:

ԱԱՀ փոփոխությունը կվերացնի երկակի ստանդարտները տնտեսվարողների համար

ԱԺ-ում քննարկվող «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի իմաստը պետության եւ տնտեսվարողի համար միեւնույն պայմանների կիրառումն ու երկակի ստանդարտների բացառումն է: Պարզաբանելով այս հարցը, վարչապետը հետեւյալն ասաց.

«Հիմա, օրինակ, պետությունը գործարարին ասում էՙ եթե ապրանքը պատվիրատուն ստացել է, կատարիր քո հարկային պարտավորությունները, անգամ, եթե գումարն ամբողջությամբ չես ստացել: Սակայն, եթե նույն տնտեսվարողն ուզում է ստացված կանխավճարը դեռեւս չհամարել հարկվող եկամուտ, պետությունն ասում է ոչՙ հիմա հաշվարկիր: Սա անհավասար պայմաններ է ստեղծում տնտեսվարողի համար, նվազեցնում նրա շրջանառու միջոցները»: Նա միաժամանակ նշեց, որ այս քաղաքականության անմիջապես շտկումն ստեղծում է տասնյակ միլիարդների միանգամյա բեռ բյուջեի համար, եւ այն անհնար է մեկ շնչով իրականացնել:

Ինչքան քիչ ստուգող, այնքան լավ

Երկակի ստանդարտների բացառման եւ պետություն-տնտեսվարող հարաբերությունները հնարավորինս կանոնակարգելու եւ թափանցիկ աշխատելու ուղղությամբ կառավարությունը շարունակելու է տեսչական բարեփոխումները: «Իմ մոտեցումը շատ պարզ էՙ ինչքան քիչ ստուգող, այնքան լավ», ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ստվերի պակասեցումը` առանց կախարդական փայտիկի

Ստվերի պակասեցումը քայլ առ քայլ, միջոցառում առ միջոցառում բարելավվող գործընթաց է: «Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձեւավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Սակայն ունենք կամք եւ վճռականությունՙ քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ դա իրականացնելու», նշեց վարչապետը, ընգդծելով, որ թիրախն այստեղ խոշոր բիզնեսն է:

Փոքր բիզնեսը` որպես զբաղվածության աղբյուր

Հովիկ Աբրահամյանի հավաստիացմամբ, փոքր բիզնեսը կառավարությունը դիտարկում է որպես զբաղվածության աղբյուր եւ ստեղծելու է պայմաններ դրա արտոնյալ աշխատանքի համար:

ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ

Արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված միջոցառումներն ուղղված կլինեն տնտեսության մրցունակության բարձրացմանը եւ համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացմանը: Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն Եվրոմիության (ԵՄ) արտոնյալ առեւտրային ռեժիմից օգտվելու շարունակականությունն ապահովելու եւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցության քայլերի արդյունավետ իրականացման ապահովման ուղղությամբ:

Արդյունաբերության ո՞ր ճյուղերի զարգացումն է օժանդակվելու

2015-ին կշարունակվի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրագործումը: Կշարունակվեն ճշգրիտ ճարտարագիտության, կոնյակագործության, գինեգործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների, ոսկեգործության, ժամագործության ու ադամանդագործության, թեթեւ արդյունաբերության ոլորտների ծրագրերը, կմեկնարկի սննդի արտադրության ոլորտի զարգացման ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի կատարումը:

Գյուղատնտեսության սուբսիդավորումն աճելու է 50 տոկոսով

Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ «գյորղն իր հոգսերով կմնա կառավարության ուշադրության կենտրոնում»: Նա հավաստիացրեց, որ գյուղում իրականացվող քաղաքականությունն ուղղված կլինի գյուղական տարածքների համաչափ զարգացմանը, ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, պարարտանյութերի, դիզելային վառելանյութի եւ վարկերի մատչելիությանը: Վարչապետը տեղեկացրեց, որ 2015թ.-ի բյուջեի նախագծով գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորումը կավելանա 50 տոկոսով, հասցնելով այն 6 տոկոսի եւ այդ նպատակով 2014-ի պետական բյուջեով հաստատված 872,5 մլն դրամի դիմաց, 2015-ին կհատկացվի 1 մլրդ 163 մլն դրամ:

4 ջրամբարների կառուցման եւ մի քանի այլ ծրագրեր

Երկրի տնտեսության եւ հատկապես գյուղատնտեսության զարգացման համար չորս կարեւորագույնՙ Կապսի, Վեդու, Եղվարդի եւ Մաստարայի ջրամբարների նախագծման եւ շինարարության համակարգված աշխատանքները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ դրանց համար պահանջվող հսկայածավալ ներդրումները իրականացվում են հիմնականում դոնորների միջոցով: 2015 -ին կշարունակվեն իրականացվել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի, կենսական նշանակության ճանապարհների, սահմանային անցակետերի շինարարության աշխատանքները:

Ստորերկրյա ջրերի խնայողական օգտագործում

«Բոլոր այդպիսի հորերը պետք է փակվեն, բոլոր խոշոր ջրօգտագործողները պետք է ներդրումներ կատարեն եւ ողջամիտ ժամանակի ընթացքում անցնեն նոր, առավել խնայող տեխնոլոգիաների», ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարեւորելով Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակումը, Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման եւ պահպանության միջոցառումների իրականացումը, պայքարը բոլոր ապօրինի հորերի դեմ:

Վարչապետն առաջարկում է կանանց անաշխատունակության նպաստի 60, 70, 80 տոկոս չափերը

Անաշխատունակության նպաստների գործընթացում մեզ մոտ այժմ առկա են էական ռիսկեր եւ չարաշահումներ, երբ պետությանը հասցվում է միլիարդավոր դրամի վնասներ: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանի կարծիքով, մինչեւ մեկ տարի աշխատանքային փորձ ունեցող կանանց համար հաշվարկվող ծննդյան նպաստի հիմքը պետք է լինի աշխատավարձի առնվազն 60, եւ ոչ թե 40 տոկոսը, 1-3 տարվա փորձ ունեցողներինըՙ 70, եւ ոչ թե 60 տոկոսը եւ այլն:

Կուտակայինին կամավոր միացող մինչեւ 50 տարեկաններին պետությունը համաֆինանսավորում է

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգին, ասելով, որ, օրինակ` քիչ է լուսաբանվում այն փաստը, որ այժմ պետությունը համավճարում է նաեւ մինչեւ 50 տարեկան համակարգին կամավոր միացողների համար, ինչը սկզբնապես նախատեսված չէր:

Վարչապետը խնդրեց «հնարավորինս հեռու մնալ պոպուլիզմից»

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2015 թ.-ի ՀՀ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու վերջում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստում բյուջեի ապագա քննարկումների վերաբերյալ երեք նկատառումներ հայտնեց:

Առաջինը, որ նա խնդրեց ապագա հարցադրումներում նկատի ունենալ, որ ծախսելու ենք այնքան, որքան ունենք (ողջամիտ պարտքը ներառյալ), անկախ նրանից, թե ինչի եւ որքան կարիք ունենք: «Առաջարկում եմ մեկ վարժություն. թղթի տանք եւ հիմնավորենք բոլոր հնչած պահանջներըՙ ըստ նախընտրած ոլորտների, հոդված առ հոդված: Երբ գումարենք իրար, ստացած թիվը կլինի մոտավորապես Ֆրանսիայի բյուջեին հավասար մի թիվ», ասաց վարչապետը:

Երկրորդը` Հովիկ Աբրահամյանը հարկ համարեց լոբիինգով զբաղվելիս չկորցնել իրականության հետ կապը եւ միշտ մտածել ընդհանուրի մասին: «Մենք իրավունք չունենք խախտելու բյուջեի ողջամտության բալանսը, այսինքն` մենք չենք կարող վտանգել պետության պաշտպանությունը հօգուտ սոցիալական ոլորտի, եւ մենք չենք կարող վտանգել երկրի կրթական ոլորտն հօգուտ ազգային անվտանգության կամ մշակույթի», ասաց նա:

Երրորդ նկատառումը: Նորմալ համարելով կուսակցությունների շահերը եւ յուրաքանչյուրի կողմից դրանցով պետական քաղաքականության վրա ազդելու մոտեցումները, վարչապետը խնդրեց բյուջեի քննարկման եւ ընդունման ժամանակ զերծ մնալ ավելորդ քաղաքականացվածությունից եւ հրապարակի կրքերը դահլիճ չբերել: «Մի խոսքով, կոչ եմ անում առողջ քննարկումների եւ բանավեճերի: Խնդրում եմ հնարավորինս հեռու մնալ պոպուլիզմից», եզրափակեց իր ելույթը նա:

Նախորդ գրառումը

ԿՓՈԽՎԵՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ 189 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ 45-ՐԴՆ Է Doing Business 2015-ՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ 189 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ 45-ՐԴՆ Է Doing Business 2015-ՈՒՄ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական