Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻ՞Ն Է

10/10/2014
- 10 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորհրդային տարիներին Հայաստանը արդյունաբերական երկրի համարում ուներ: Եթե նկատի ունենանք, որ Խորհրդային Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ տնտեսության այս ճյուղը ահռելի բաժին ուներ` 70-80-ական թվականներին մոտ 60 տոկոս, ապա նման համարումը միանգամայն արդարացված եւ հիմնավոր էր: Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերության հետ անկախության առաջին տարիներին, երեւի կարիք չկա եւս մեկ անգամ հիշեցնել: Դրանից հետո, միայն 90-ականների վերջին տարիներին արդյունաբերության զարգացման ուղղությամբ որոշակի քայլեր արվեցին: Առանձին ճյուղեր` սննդարդյունաբերություն, ադամանդագործություն` զարգացան, հանքարդյունաբերությունը շարունակեց հանքանյութ արդյունահանել: Արդյունքում, Հայաստանում սկսվեց ձեւավորվել արդյունաբերական բոլորովին այլ կառուցվածք, իսկ արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում նախկինի հեռավոր նմանությունն անգամ չէր հիշեցնում:

Մեքենաշինության փոխարեն սննդարդյունաբերությունը

Համաձայն 1985 թվականի տվյալների, Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում ամենամեծ բաժինն ուներ մեքենաշինությունը (էլեկտրատեխնիկա, հաստոցաշինություն, գործիքաշինության, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն)` 30,3 տոկոս: Արդյունաբերական հզորությունը խորհրդանշող հենց այս ճյուղն էլ ամենամեծ կորուստն ունեցավ 90-ականներին, ինչի արդյունքում ճյուղի ավելի քան 150 ձեռնարկություններից, ներկայումս, մասնակի հզորություններով գործում է հազիվ մեկ տասնյակը:

Երկրորդը թեթեւ արդյունաբերությունն էր, որի մասնաբաժինը արդյունաբերական արտադրանքի ծավալում 25 տոկոս էր, որից 15 տոկոսը միայն կոշիկի արդյունաբերությունն էր: Այստեղ եւս եղան խոշոր կորուստներ: Հատկապես կոշիկի արդյունաբերությունը գրեթե վերացավ: Միայն վերջին տարիներին սկսել են փորձեր ձեռնարկվել վերականգնելու այս ճյուղի զարգացումը, ստեղծվել են ժամանակակից պահանջներին համապատասխան կոշիկների արտադրություններ:

Երրորդ տեղում սննդարդյունաբերությունն էր, որը 1985-ին տալիս էր արդյունաբերական ամբողջ արտադրանքի 18,8 տոկոսը: Ապա գալիս էին շինանյութերի արդյունաբերությունը` 5,4 տոկոս, քիմիական արդյունաբերությունը` 5,2 տոկոս, գունավոր մետալուրգիան` մոտ 5 տոկոս: Մնացածը արդյունաբերության այլ ճյուղերն էին:

Ինչպե՞ս է փոխվել այս կառուցվածքը անցած ավելի քան 20 տարիների ընթացքում: 2013-ի դրությամբ, արդյունաբերական արտադրանքի 62,6 տոկոսն այժմ մշակող արդյունաբերությունն է` հիմնականում սննդամթերքի, խմիչքների, մետաղների, ծխախոտի արտադրությունը , 20,2 տոկոսը` էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումը, 15,8 տոկոսը` հանքարդյունաբերությունը եւ 1,4 տոկոսը` ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եւ մշակում:

Ո՞ր ճյուղերն ենք ցանկանում զարգացնել

Հայաստանի նախորդ` Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը մշակեց եւ սկսեց իրագործել արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի արդյունաբերության զարգացման համալիր ծրագիր: Ընտրվել էին հետեւյալ ճյուղերը` կոնյակագործություն, գինեգործություն, պահածոների, հյութերի, ջրերի արտադրություններ, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամացույցների արտադրություն, ճշգրիտ ճարտարագիտություն, դեղարտադրություն, տեքստիլ արտադրություն: Ընդ որում, նշվածներից մի քանիսին ներկայացնող մասնավոր հատվածի հետ կնքվել էին համագործակցության պայմանագրեր:

Նոր կառավարությունը դեռեւս չի ներկայացրել արդյունաբերության զարգացման սեփական պատկերացումները կամ ծրագրերը, չի նշել` շարունակելո՞ւ է իրագործել 2011-ին ընդունված արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության զարգացման աջակցության ծրագիրը, թե՞ չի շարունակելու կամ այլ ռազմավարություն է ընդունելու: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ շուտով հանդես կգա մամուլի ասուլիսով եւ կներկայացնի իր ծրագրերը այս հարցերի վերաբերյալ: Մինչ այդ, փաստենք, որ անցած 5 հարիների ընթացքում Հայաստանի արդյունաբերությունն, այդուհանդերձ, նկատելի աճ է արձանագրել գրեթե բոլոր ցուցանիշների առումով:

Արդյունաբերության ծավալները 5 տարում գրեթե կրկնապատկվել են

Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2013-ին 2009-ի համեմատ ավելացել է 1,9 անգամ` 669 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 242 մլրդ դրամի: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ավելացել է նաեւ արդյունաբերության մասնաբաժինը Հայաստանի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ): Եթե 2009-ին արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել էր 13,6 տոկոս, ապա հաջորդ 5 տարիներին ընթացքում, աստիճանաբար ավելանալով, 2013-ին կազմել է 17,3 տոկոս :

Նույնն է նաեւ արդյունաբերության մասնաբաժնի ցուցանիշը ավելացված արժեքում` առանց անուղղղակի հարկերի: 2013-ին այն կազմել է 19,5 տոկոս` 2009-ի 15,1 տոկոսի փոխարեն: Վերջին 5 տարիների ընթացքում արդյունաբերական կազմակերպությունների թիվն է ավելացել` 2367-ից 2013-ին հասնելով 2726-ի: Այդ ձեռնարկություններում աշխատողների թիվն էլ 2009-ի 78,8 հազարից 2013-ին հասել է 83,9 հազարի:

Առանց չափազանցության պետք է ասել, որ վերջին 5 տարիներին եւ հատկապես 2010-2012 թվականներին Հայաստանի արդյունաբերությունը զարգացման ամենաբարձր տեմպերն է ունեցել, ինչի արդյունքում էլ արդյունաբերական արտադրանքի ծավալները գրեթե կրկնապատկվել են: Համեմատության համար նշենք, որ նախորդող` տնտեսական երկնիշ աճի ժամանակաշրջանում արդյունաբերական արտադրանքի կրկնապատկումը տեղի էր ունեցել 7 տարվա ընթացքում` 2008-ին 2002-ի նկատմամբ: Փաստենք, որ ծավալների ավելանալուն զուգահեռ` բարձր աճ ապահովելն օբյեկտիվորեն ավելի դժվար է դառնում: Նշենք նաեւ, որ 2010-ին արդեն այդ ծավալները գերազանցել էին նախաճգնաժամային 2008-ի ծավալները:

Այդուհանդերձ, ասել, թե Հայաստանն արդեն վերադարձրել է արդյունաբերական երկրի համարումը, չի կարելի: Գուցե այդ ճանապարհին ենք, բայց դեռ շատ ջանքեր պետք է գործադրվեն: Եթե տնտեսական ընդհանուր աճը պայմանավորված լինի եւ տեղի ունենա առավելապես արդյունաբերության շնորհիվ, եթե առաջիկա 5 տարիներին համախառն ներքին արդյունքում արդյունաբերության ներկայիս 17,3 տոկոս մասնաբաժինը կրկնապատկվի եւ եթե այն դառնա ՀՆԱ-ի առաջատար ճյուղը, այդ ժամանակ արդեն կարող ենք խոսել արդյունաբերական երկրի մասին: Իսկ արդյունաբերության զարգացումը կամ արդյունաբերական երկիր կոչվելը ինքնանպատակ չէ: Դա նշանակում է նոր եւ կայուն աշխատատեղեր, սոցիալական վիճակի եւ բարեկեցության այլ մակարդակ, երկրի տնտեսության հուսալիության եւ պետականության ամրության որակապես այլ վիճակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 3 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱՐԹՈՒՐ ՄԱՂԱՔՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱՐԹՈՒՐ ՄԱՂԱՔՅԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական