Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԲԱՑ ԵՐԿԻՆՔԸ» ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

19/09/2014
- 19 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գաղտնիք չէր, որ հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ազգային ավիափոխադրող հանդիսացող ավիաընկերությունն ուներ բացառիկ իրավունքներ այս ոլորտում, ինչի արդյունքում ոչ միայն լիարժեք մրցակցություն չէր ստացվում, այլեւ հենց ինքը` մենաշնորհ ունեցող ավիափոխադրողը խիստ անարդյունավետ եւ ոչ գրագետ ձեւով էր կառավարվում, միլիարդավոր դրամների պարտքեր ունենալով բոլոր գործընկերներին, պետական բյուջեին, իր աշխատակիցներին: Հետեւաբար «Արմավիայի» սնանկացումը անկանկալ չէր: Միաժամանակ, դա նպաստեց Հայաստանում ավիացիայի ոլորտում «բաց երկնքի» քաղաքականությանը անցնելուն, ճիշտ այնպես, ինչպես նրա գործունեությունն էր խանգարում նման քաղաքականության անցնելուն: Բանն այն է, որ օդային փոխադրումների «բաց երկինք» քաղաքականությանն անցնելու առաջարկը մեր երկրի կառավարությանն արվել էր դեռեւս 10 տարի առաջ` 2003-ին :

«Լինելով փոքր եւ ցամաքային երկիր, Հայաստանը պետք է հատուկ ուշադրություն հատկացնի տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտներին, այս ոլորտներում ապահովի մրցակցային մթնոլորտ եւ վերացնի մրցակցության սահմանափակումները», սա Համաշխարհային բանկի հիմնական խորհուրդն էր Հայաստանի կառավարությանը: ՀԲ ուսումնասիրության համաձայն, ավիացիայում մատուցվում էին ոչ լիարժեք ծառայություններ, եւ տոմսերի գներն ավելի բարձր էին, քան անհրաժեշտ է: ՀԲ-ն առաջարկում էր վերացնել ավիացիոն մուտքի նկատմամբ կառավարության սահմանափակումները, ինչպես նաեւ նստատեղերի քանակի եւ բեռնափոխադրման նկատմամբ սահմանափակումները, որպեսզի շուկա մուտք գործեն նոր փոխադրողներ, որոնք աշխատում են ավելի փոքր շուկաներում եւ առաջարկում են ավելի ցածր գներով ծառայություններ: Ուստի, Հայաստանի կառավարությանն առաջարկվում էր խուսափել «բացառիկ» գործարքներից, ինչպիսին էր «Արմավիայի» հետ կնքած բացառիկ իրավունքների պայմանագիրը, հնարավորություն տալով ազգային փոխադրողին մրցակցելու նույն պայմաններով այլ ավիաուղիների հետ :

Սակայն, 2003-ին Հայաստանի կառավարությունը հրաժարվեց ապամենաշնորհել այս ոլորտը: Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում տեղի ունեցած քննարկման ժամանակ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը դա հիմնավորում էր նրանով, որ մեր տարածաշրջանում իրավիճակի փոփոխության դեպքում այլ ավիաընկերությունները կարող են հրաժարվել չվերթներից եւ Հայաստանը կհայտնվի սեփական ավիափոխադրող չունենալու վտանգի առջեւ` դրանից բխող հետեւանքներով: Սակայն փաստենք, որ երբ իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն եղավ Սիրիայից Հայաստան տեղափոխել մեր հայրենակիցներին, ազգային ավիափոխադրողը չարդարացրեց այն հույսերը, որ կապվում էին արտակարգ իրավիճակներում նրա հետ: Գուցե դա՞ է պատճառը, որ Արտյոմ Մովսիսյանը հիմա տրամագծորեն հակառակ կարծիքի է եւ համաձայն է «բաց երկնքին»: Այդուհանդերձ, կորսված 10 տարին առավել քան երկար ժամանակ էր նման եզրակացության գալու համար: Ինչեւէ…

10 տարի անց, 2013-ի հունիսին, Հայաստանի կառավարությունն ընդունեց այն, ինչ առաջարկում էր Համաշխարհային բանկը 10 տարի առաջ եւ ինչպիսի եզրակացությունների եկան այս ոլորտն ուսումնասիրած «Մաքքենզի» ընկերության մասնագետները` Հայաստանի մրցունակության հիմնադրամի հետ համատեղ: Այսինքն, վերացվեցին ավիաընկերությունների, ինքնաթիռների տեսակների եւ այլ սահմանափակումները: Բոլոր այն ավիաընկերությունները, որոնք համապատասխանում են տեխնիկական եւ ոլորտին ներկայացվող այլ չափորոշիչներին, անարգել կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել «Արմենիա միջազգային օդանավակայանների» հետ եւ ազատորեն թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս: Դա հնարավորություն է ստեղծում ոչ միայն ավիացիայի, այլեւ մի շարք այլ` առաջին հերթին զբոսաշրջության ոլորտներում զարգացումներ ունենալ: Մասնավորապես, ակնկալվում է, որ Հայաստանում ավիացիայի ոլորտը պետք է լինի առնվազն ոչ պակաս մրցունակ, քան հարեւան երկրներինը, ինչի արդյունքում կապահովենք էժան փոխադրումներ եւ մեծ շրջանառություն:

Մեկ տարի առաջ «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում ակնկալվում էր տարբեր ոլորտներում առաջիկա տարիներին ստեղծել 18-20 հազար նոր աշխատատեղեր, իսկ մեկ տարի հետո` օդային փոխադրումների գների էժանացում մոտ 10 տոկոսով, ծավալի ավելացում 20-25 տոկոսով: Եթե 18-20 հազար նոր աշխատատեղերի ստեղծման կանխատեսման մասին դեռեւս վաղ է խոսել, ապա փոխադրումների գների, ծավալի, չվերթների, ավիաընկերությունների թվերի մասին, հիմա` մեկ տարի անց, արդեն կարելի է խոսել: Ներկայացնենք վերջին` օգոստոս ամսվա տվյալները համեմատած անցյալ տարվա օգոստոսի հետ, երբ դեռ նոր էր անցում կատարվել «բաց երկնքի» քաղաքականությանը:

«Արմենիա Միջազգային Օդանավակայանների» հրապարակած տեղեկատվության համաձայն, 2014-ի օգոստոսին, 2013-ի օգոստոսի համեմատ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղեւորահոսքն ավելացել է 34 տոկոսով ` մեկնողները 37 տոկոսով, ժամանողները 31 տոկոսով: Եթե 2013-ի օգոստոսին օդանավակայանի ծառայություններից օգտվել է 198 հազար ուղեւոր, ապա 2014թ օգոստոսին` 265 հազար ուղեւոր: Չվերթերն աճել են 31 տոկոսով (կանխատեսվող 20-25 տոկոսի փոխարեն) 2013-ի օգոստոսի 1726-ի համեմատ` կազմելով 2262, չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը այժմ 33 է` 2013-ի օգոստոսի 27-ի համեմատ :

Ինչ վերաբերում է գներին, ապա տարբեր ավիաընկերություններ տարբեր կերպ են արձագանքել «բաց երկնքին», բայց որոշ ուղղություններով մոտ 10 տոկոս գների նվազումն արդեն առկա է: Մրցակցության սրման արդյունքում իրատեսական է փոխադրումների գների աստիճանական նվազում ակնկալել առաջիկայում, իսկ մեկ տարվա համար «բաց երկնքի» քաղաքականության արդյունքներն ընդհանուր առմամբ ակնառու են:

Նախորդ գրառումը

ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿԱՅԻՆ ՇԵՂՈՒՄ

Հաջորդ գրառումը

«Super 0 ՕՐԱԿԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸՙ ԱՅԺՄ ՆԱԵՎ «ԲԱՐԲԱՌ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

«Super 0 ՕՐԱԿԱՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸՙ ԱՅԺՄ ՆԱԵՎ «ԲԱՐԲԱՌ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Լրահոս

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական