Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿԱՅԻՆ ՇԵՂՈՒՄ

19/09/2014
- 19 Սեպտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոկտեմբերի 10-ին, երբ Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում, ինչպես Ղազախստանի նախագահ Նազարբաեւն էր ավելի վաղ հայտարարել` «կորոշվի Հայաստանի եւ Ղրղզստանի մեր Միությանը միանալու հարցը», Երեւանում, ըստ ամենայնի Ազատության հրապարակում հուժկու հանրահավաք տեղի կունենա, հուժկու, եթե դատենք ՀԱԿ-ի բառապաշարից եւ ԲՀԿ-ի տեսքից: Ընդ որում, հանրահավաքի կազմակերպիչները չեն բողոքելու մեր երկրի` ԵՏՄ-ին հնարավոր անդամակցությունից, ոչ էլ անգամ Հայաստանի արտաքին քաղաքականության վարման բնույթից, քանի որ նրանցից ոչ ոք սկզբունքորեն դեմ չէ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ավելին, գտնում են, որ` «այսուհետ Հայաստանի արտաքին քաղաքական հաշվարկները պետք է անել` ելնելով ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունից»: Ոչ իշխանական արդեն եռյակի խնդիրը այդ օրվա հանրահավաքի ընթացքում պարզելն է, թե իշխանությունը որքանո՞վ է կատարել, կամ կատարե՞լ է արդյոք ամառային հանգստից առաջ այն ժամանակ ոչ իշխանական քառյակի կողմից հնչեցված «12 կետանի պահանջագիրը»:

Ուրեմն ինչո՞ւ են ՀԱԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» միասին հանրահավաք անում հենց այդ օրը: Գուցե նրանք ցանկանում են հասարակության ուշադրությունը բեւեռել իրենց հուժկու հանրահավաքի վրա, այդպիսով շեղելով նույն այդ հասարակությանը` Մինսկում տեղի ունեցող գագաթաժողովից, եւ դրա ընթացքում, հնարավոր է, Ալիեւի մեկ այլ նամակի ընթերցանությունի՞ց: Չի բացառվում: Իսկ գուցե եռյակը մոռացե՞լ, որ հենց այդ օրն է նախատեսվում Մինսկում գագաթաժողով անցակցնել, եւս չի կարելի բացառել, հնարավոր է նաեւ, որ առաջիկա աշնանը, որը, ինչպես խոսք էր տվել քառյակը` թեժ է լինելու, ավելի թեժ, քան սիրահար զույգի ամառային ծովափնյա հանգիստը, ոչ իշխանականների ազատ օրը միայն հոկտեմբերի 10-ն է:

Ինչեւէ, օրն արդեն որոշված է, հայտնի է նաեւ, որ քառյակին մաս կազմող ՀՅԴ-ն այդ հանրահավաքին չի մասնակցելու, քանի որ, ինչպես ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն է ասել` «Մեր հարգարժան գործընկերները ՀՅԴ-ից տարաձայնություններ ունեն մեզ հետ` կապված սահմանադրական բարեփոխումների հետ, իսկ այս թեմայով հայտարարություններ բնականաբար հնչելու են հանրահավաքի ընթացքում»:

Այսինքն, հոկտեմբերի 10-ին եռյակը, եթե իհարկե մինչեւ այդ չհամամալրվի կոնկրետ սահմանադրական բարեփոխումների իրականցումն այս պահին ժամանակավրեպ համարող ՕԵԿ-ով, խոսելու է այդ թվում իշխանության ձեռնարկած սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարությունից:

Հիմա այս առումով հետեւյալ պատկերն ունենք. խորհրդարանական համակարգով կառավարմանը, նախագահ Սարգսյանն անձամբ, չնայած դեմ է, բայց եւ «երկրում ժողովրդավարական կարգերի ամրացման նպատակով» հենց ինքը ձեռնարկել է այս գործընթացը: Այս առումով առնվազն անհասկանալի է նախագահի «դեմ» լինելը: Այսինքն, ինչպե՞ս կարելի է ձեռնարկել մի գործընթաց, որին ի սզբանե դեմ ես: Ընդ որում, չնայած իր «դեմ» դիրքորոշմանը` Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ «այդ փոփոխություններով երկրում կիրականանան ժողովրդավարական, համակարգային փոփոխություններ», հետեւաբար Սերժ Սարգսյանը քանի որ դեմ է այդ փոփոխություններին, կնշանակի դեմ է նաեւ երկրում ժողովրդավարական, համակարգային փոփոխությունների՞ն:

ՀՅԴ-ի վերաբերյալ, եթե անկեղծ լինենք, ապա պետք է նշել, որ Դաշնակցությունը նախքան Սերժ Սարգսյանը կձեռնարկեր այս գործընթացը, պարբերաբար խոսել է խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու նպատակահարմարության եւ անհրաժեշտության մասին` որպես իր ուզած` երկրում համակարգային փոփոխությունների հասնելու միջոց, ընդ որում, ժամանակին ՀՀԿ-ն դեմ էր հենց նման բարեփոխումներին: Այսինքն հիմա, երբ ՀՅԴ-ն կողմ է այս բարեփոխումներին, նշանակում է, որ Դաշնակցությունը ոչ թե համաձայն է Սերժ Սարգսյանի հետ, այլ ուղղակի պնդում է իր իսկ պնդածը: Հետեւաբար, քառյակին դաշնակցականների «դավաճանելու» մասին այնքան էլ ազնիվ չէ խոսելը: Գուցե քառյակում մնացածներն են դավաճանել ՀՅԴ-ին…

Այս առումով առնվազն տարօրինակ է «Ժառանգության» պահվածքը. Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ «ժառանգականները» եւս նախկինում բազմիցս են արտահայտվել խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու անհրաժեշտության օգտին, հիմա սակայն նրանք դեմ են: Տրամաբանում ենք, որ նրանք դեմ են, քանի որ այս գործընթացը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը:

ԲՀԿ-ն ոչ այնքան դեմ է, որքան փոփոխությունները ժամանակավրեպ է համարում: Լավ, դիցուք այդպես է, իսկ ե՞րբ է ի վերջո նման փոփոխություններ անցկացնելու ժամանակը: ԲՀԿ-ն, օրինակ, պնդում է, որ առաջնային են այսօր արտագաղթի կասեցումը, ժողովրդի կենսամակարդակի բարելավումը, աղքատության նվազեցումը, նոր միայն…Իսկ ի՞նչն է կոնկրետ ԲՀԿ-ին խանգարում խորհրդարանական կառավարման մոդելի գործադրման պայմաններում մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, կազմել խորհրդարանական ճնշող մեծամասնություն, եւ վերցնելով երկրի ղեկավարման ողջ լծակները սեփական ձեռքը` նպաստել արտագաղթի կասեցմանը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանն ու աղքատության նվազեցմանը, թույլ չտալով ՀՀԿ-ի վերարտադրումը: Գուցե ԲՀԿ-ն իր հույսերը կապում է ոչ թե թիմի վրա, այլ անհատի՞, եւ գտնում է, որ իր իսկ բարձրացրած առաջնահերթությունները կարելի է լուծել ոչ թե թիմով, այլ բացառապես անհատի` Լեւոն Տեր-Պետրոսյանը կասեր` «բուրժուադեմոկրատական ձեռքո՞վ»:

Թե ինչո՞ւ է սահմանադրական բարեփոխումներին դեմ ՀԱԿ-ը, կարծում ենք պարզից էլ պարզ է. զարմանալի կլիներ, եթե գործող իշխանությունը ինչ-որ բան հայտարարեր, կամ ձեռնարկեր, որի հետ ՀԱԿ-ը համաձայն լիներ:

Հիմա, գալիք հոկտեմբերի 10-ին Ազատության` վստահաբար լեփ-լեցուն հրապարակում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» կգոչեն` «ասենք ոչ իշխանության վերարտադրմանը նպաստող սահմանադրական շինծու փոփոխություններին», հավաքված ժողովորդն էլ, բնականաբար, կարձագանքի` «ոչ»: Հետո եռյակը, որպես իրավաբանական փաստաթուղթ կներկայացնի «համաժողվրդական» այդ «ոչ»-ը, եւ կպնդի, որ «ժողովուրդը դեմ է սահմանարդական բարեփոխումներին»: Այդ մասին եռյակը «ապացույցներ» կհավաքի նաեւ մարզային նախատեսված շրջագայությունների ժամանակ…Բայց սա այնքան էլ էական չէ, որովհետեւ հոկտեմբերի 10-ից հետո, երբ մեր երկիրը գուցե դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, սահմանադրական բարեփոխումներին համաժողովրդական «ոչ»-ը, կամ «այո»-ն, կարող են այլեւս պետք չլինել, քանի որ որեւէ պահի, երբ ՀՀ Սահմանադրությունը կարգելի, ասենք ծիրանի ջեմ արտահանել Միության անդամ երկրներ, ՀՀ Սահմանադրությունը «կբարեփոխվի»:

Ուրեմն ամենակարեւորի մասին հոկտեմբերի 10-ի հանրահավաքում չեն խոսելու. հասկացանք, որ սահմանադրական բարեփոխումներ ձեռնարկելով իշխանությունը գուցե ցանկանում է ժողովրդի ուշադրությունը շեղել կարեւոր հարցերից, բայց չհասկացանք, թե ինչո՞ւ է ոչ իշխանական եռյակը եւս զբաղված ժողովրդի ուշադրության շեղմամբ:

Այսինքն, լավ էլ հասկացանք:

Նախորդ գրառումը

ՆՈՐ ՕՍՄԱՆԻԶՄԸ ՈՒՂԻ Է ՀԱՐԹՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԲԱՑ ԵՐԿԻՆՔԸ» ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԲԱՑ ԵՐԿԻՆՔԸ» ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Լրահոս

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական