Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԿԱՐՈՂԱՆԱ՞Ն ՕԳՏՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԲԱՑԻՑ ՀԱՅ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ

22/08/2014
- 22 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Արգելքների պատերազմը» Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում է: Ռուսաստանի պատասխանը Արեւմուտքին` ԱՄՆ-ից, Կանադայից եւ ԵՄ երկրներից մի քանի տասնյակ սննդատեսակների ներմուծման արգելքի տեսքով, որոշակի հնարավորություններ է ստեղծել հայկական արտահանողների համար: Հայտնի է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների մեջ շատ են այն ապրանքները, որոնք արգելվել են ներմուծել վերոնշյալ երկրներից: Մասնավորապես, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի տեղեկացմամբ, 57 անուն ապրանքներից, որոնց ներմուծումը Ռուսաստան արգելվել է, 31-ը Հայաստանն արտահանում է հատկապես Ռուսաստան: Դրանք գյուղատնտեսական եւ սննդարդյունաբերական ապրանքներն են` գյուղմթերքներՙ թարմ, չորացրած, պահածոյացված, հյութեր, կաթամթերք, ձկնամթերք եւ այլն: Հայ արտահանողների համար չասենք, բացառիկ, բայց լավ հնարավորություն է ստեղծվել ընդլայնել իրենց արտադրանքի արտահանման եւ իրացման ծավալները Ռուսաստանում:

Բնական է, որ Հայաստանն ամբողջությամբ չի կարողանա լրացնել Ռուսաստանի շուկայում առաջացող բացը, քանի որ խոսքը մոտ 12 մլրդ եվրո արժողությամբ ապրանքների մասին է: Ռուսական իշխանությունների տեղեկացմամբ, ռուսաստանյան արտադրողները, Հարավային Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի երկրների եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների արտահանողները համատեղ կլրացնեն արգելքի տակ հայտնված արեւմտյան ապրանքների մատակարարումը: Ինչ մնում է Հայաստանին, ապա մեր հնարավորությունները դիտարկելու համար նախ անդրադառանանք դեպի Ռուսաստան մեր արտահանման ցուցանիշներին:

Հայաստանից Ռուսաստան 2013-ին արտահանվել է 334 մլն դոլարի արտադրանք կամ մեր ամբողջ արտահանման 22,6 տոկոսը: 2014-ի հունվար-հունիսին այս ցուցանիշը կազմել է 134 մլն դոլար , նախորդ տարվա 6 ամիսների նկատմամբ նվազելով 6,4 տոկոսով: Այդուհանդերձ, մեր ամբողջ արտահանման 19 տոկոսը դեպի Ռուսաստան է եւ այս երկիրը մնում է մեր արտահանման ամենամեծ շուկան : Ռուսաստանի կողմից ներմուծման արգելքի տակ հայտնված 31 ապրանքների մասով Հայաստանի արտահանման ցուցանիշը, դարձյալ Կարեն Ճշմարիտյանի հավաստիացմամբ, կազմում է մոտ 67 մլն դոլար: Որքանո՞վ հնարավոր կլինի ավելացնել այս ցուցանիշը առաջացած հնարավորության արդյունքում, դժվար է ասել: Ակնհայտ է, որ ռուսական շուկայում մեր ապրանքների ծավալները մեծ չեն եւ ընդլայնման անսպառ հնարավորություններ կան:

Սակայն կարճաժամկետ հեռանկարում` արգելքի համար սահմանված 1 տարում, իրատեսական չէ, որ վերոնշյալ 67 մլն դոլարը ավելանա կրկնակի կամ եռակի: Եթե այս ցուցանիշն ավելանա օրինակ` 30-40 տոկոսով, ապա դա արդեն էական առաջընթաց հնարավոր կլինի համարել: Այս առումով անտեղի է խանդը, թե ինչո՞ւ է Ռուսաստանը թուրքական, ադրբեջանական կամ այլ երկրների արտահանողների հետ համագործակցում: Ոչ մի առանձին վերցրած երկիր չի կարող լրացնել ԵՄ-ից ներմուծվող ապրանքերի արգելքի հետեւանքով առաջացած 12 մլրդ եվրոյի բացը ռուսական շուկայում: Հայաստանին մնում է միայն քայլեր ձեռնարկել իր տեղը ընդլայնելու ուղղությամբ:

Այս օրերին Հայաստանի կառավարությունն ու տնտեսվարողները համատեղ քննարկել են դեպի Ռուսաստան արտահանումն ավելացնելու հնարավորությունները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արտահանող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կառավարության պատրաստակամությունն է հայտնել աջակցելու դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման ծավալները ավելացնելուն: Արտահանողների բարձրացրել են արտահանման կազմակերպման ենթակառուցվածքների ձեւավորման եւ գործընթացի պարզեցման, մատչելի վարկային միջոցների տրամադրման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ սարքավորումների ձեռքբերման, արտահանման լոգիստիկ նոր սխեմաների մշակման հարցերը: Արդյունքում, Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ստեղծվել է գործարարների հետ համատեղ աշխատանքային խումբ, որը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի քննարկված հարցերի վերաբերյալ իր առաջարկները: Միեւնույն ժամանակ, այս գործընթացում հարկ է նկատի ունենալ մի շարք հանգամանքներ:

Նախ, արտահանվող ապրանքի ծավալների ավելացումը չպետք է տեղի ունենա որակի եւ ստանդարտների հաշվին , ինչի ռիսկը առկա է եւ ինչը կարող է բերել ոչ թե արտահանման աճին, այլ ընդհանրապես ռուսական շուկայից հայկական ապրանքների դուրս մղվելուն: Սա առաջին հերթին պետք է գիտակցեն հենց իրենք արտահանողները, ապա ստանդարտների եւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունները:

Կարեւոր է նաեւ, թե հայկական արտադրողները ունե՞ն համապատասխան ծավալները ավելացնելու համար դրանց արտահանումը : Հայկական ապրանքների մեծածավալ արտահանմանը մշտապես խոչընդոտել է պահանջվող քանակի բավարարման անհնարինությունը հայկական արտադրողների կողմից: Արտահանվող ապրանքի մեծ քանակներ ունենալը գուցե արագ լուծվող հարց չէ, բայց կարեւոր է ինչպես արտաքին շուկայում կայուն տեղ ունենալու, այնպես էլ արտադրանքի ինքնարժեքի իջեցման եւ ավելի մրցունակ դարձնելու համար:

Դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացմանը կարող է խանգարել նաեւ նույն Արեւմուտքը` ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն: Նման փորձ վերջիններիս կողմից ձեռնարկվում է Լատինական Ամերիկայի երկրների նկատմամբ: Հայաստանի իշխանություններն անելիք ունեն այստեղ` կանխելու համար Արեւմուտքի կողմից ոչ մի կերպ չփոխհատուցվող խանդի դրսեւորմանն ու խոչընդոտներին այս դեպքում:

Ամեն դեպքում, ենթադրելի է, որ հայ արտահանողները ունեն հնարավորություններ ավելի ամրապնդվելու ռուսական շուկայում: Եթե գյուղատնտեսական այս տարին բարենպաստ լիներ, այդ հնարավորությունն ավելի լուրջ եւ նկատելի կլիներ: Մնում է միայն օգտագործել առկա կարողություններն ու ռեսուրսները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՈԳԵՎՈՐԵՑ ԱԼԻԵՎԻՆ

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՈԳԵՎՈՐԵՑ ԱԼԻԵՎԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական