Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՐԱԳՐՈՂԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՏՈՒՄԸ

22/08/2014
- 22 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ժամանակին, արաբական որոշ երկրներ այցելելիս, սահմանում մուտքի արտոնագրի դիմում գրելիս խուսափում էի մասնագիտությունս նշելուց, փոխարենը գրում էի «ուսուցիչ» կամ «համալսարանի դասախոս»: Դառը փորձառությունը սովորեցրել էր ինձ, որ նման երկրներում լրագրողը համարվում էր լրտես, կամ նման մի բան: Ոչ միայն պետական հիմնարկներում, այլեւ առհասարակ, ընդունակ չէին ըմբռնելու, որ լրագրողը կարող է լինել անկողմնակալ վկա, արդարամիտ ու ճշմարտախոս վկայող: Ու հետապնդում, լրտեսում էին նրանցՙ լրագրողներին:

Հիմա, 25-30 տարի անց, որպես «բարի» ժամանակներ պետք է ընդունել այդ տարիները: Ինչպեսՙ 80-ական թվականները, երբ, օրինակ, «գլխավոր ահաբեկիչ» ճանաչված Յասիր Արաֆաթը, բեյրության իր բունկերում, իսրայելական «Քֆիրների» ռումբերի տակ, զրուցում ու շախմատ էր խաղում օտարերկրյա լրագրողների հետ: Հիմա, որպես «բարի» ժամանակ պետք է ընդունել նույնիսկ Բեն Լադենի մոլեգնության տարիները, երբ նաՙ «Աշխարհի թիվ 1 ահաբեկիչը», կարող էր, օրինակ, երկու անգամ ընդունել Ռոբերտ Ֆիսկի նման լրագրողին ու երկար զրուցել եւ հարցազրույց տալ նրան: Դրանով, համենայնդեպս, արժեւորվում էր լրագրողի ու լրագրության դերը: Հիմա լրագրողներին առեւանգում են ու կտտանքների ենթարկում, պատանդ պահում փողի կամ փոխանակման համար, օգտագործում որպես քաղաքական մանրադրամ եւ քաղաքականության զոհ: Հիմա պարզապես գլխատում են լրագրողներին, նույնիկ անգլիացի ջիհադիստի ձեռքով, եւ ամենայն մանրամասնությամբ այդ վայրագ գործողությունը ցուցադրում սոցիալական ցանցերում որպես փոխվրեժ հյուսիսային Իրաքում ամերիկյան ռազմօդանավերի ռմբակոծման դեմ եւ որպես նախազգուշացումՙ ռմբակոծությունները չդադարեցնելու պարագայում պատանդ պահվող մյուս 19 լրագրողներին եւս գլխատելու սպառնալիքով…

Ամերիկացի Ջեյմս Ֆոլին ազատ լրագրող էր, որի պատրաստած նյութերն ու լուսանկարները հրապարակվում էին Global Post-ում: Եվ ինչպես նրա մայրն է վկայում, նա գնացել էր Սիրիաՙ «հասարակ ժողովրդի տառապանքները նկարագրելու»: Գործընկերների բնորոշմամբ նա փորձառու, հավասարակշռված, ճշմարտախոս պրոֆեսիոնալ էր: 2012-ին էին ջիհադիստները նրան առեւանգել հյուսիս-արեւմտյան Սիրիայում մասնագիտական պարտականությունը կատարելիս: Այսինքն հենց այն վայրում, Ռաքքայում, որը Թուրքիայի, Քաթարի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Մ. Նահանգների ֆինանսավորմամբ ու զինմամբ ծայրահեղ ու մոլեռանդ իսլամների որջն էր եւ է: Այնքան ժամանակ, որ այդ ջիհադիստները եւ վերջերս նրանց հետ միավորված «Ջաբհատ ան Նուսրայի» մարդիկ կռվում էին նախագահ Ասադի վարչակարգի դեմ, վերոհիշյալ երկրների համար նրանք «լավ» մոլեռանդներ էին, «ազատատենչ մարտիկներ», որոնց թույլատրված էր սիրիական բանակի գերի ընկած հրամանատարի սիրտը ողջ-ողջ հանել կրծքից ու հռհռալ: Նրանց թույլատրված էր առեւանգել արեւմտյան լրագրողներին, այդ թվումՙ ամերիկացի Ջեյմս Ֆոլիին, ու ամենօրյա կտտանքների ենթարկել նրանՙ եվրոպացի ջիհադիստների իսկ ձեռքով, որոնք այժմ 3000-ից ավել են հաշվվում Սիրիայում եւ Իրաքում: Բայց հիմա, երբ ISIS-ականները սրընթաց արշավում են Իրաքով մեկ, մորթոտում խաղաղ բնակիչներին, ըստ երեւույթին անցել են նախագծված բոլոր կարմիր գծերը: Ուրեմն ժամն է հարվածելու նրանց:

Այնինչ ռազմօդանավերով չես կարող արմատախիլ անել մոլեռանդությունը, մարդատյացությունը, վայրագությունն ու գազանությունը, որոնց առաջին զոհերը խաղաղ բնակիչներն են, եւ նրանց տառապանքը նկարագրող լրագրողներըՙ նույնպես: Դրանք արմատախիլ անելու համար պետք է համակարգված ու միաժամանակյա արդարամիտ աշխատանքՙ կարգավորելու արյունալի հակամարտությունները Գազայում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ ողջ տարածաշրջանում:

Այլապես կշարունակվի նաեւ լրագրողների գլխատումը: Լրագրությանըՙ նույնպես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ», ՈՂԲ ՆՐԱ ԿԱԶՄՈՂՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԲԱՑ ԿԹՈՂՆԵ՞Ն ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական