Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ Ի՞ՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ԿԻՍԵԼՅՈՎԸ

13/06/2014
- 13 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Հայաստանի Ազգային ժողովի նստաշրջանի վերջին օրվա սկիզբն ալեկոծվեց հայ խորհրդարանականների մի մասի բուռն արձագանքով մեկ օր առաջ հայ-ռուսական խորհրդարանական ակումբում անցկացված հանդիպման ընթացքում «Ռուսաստանն այսօր» միջազգայն լրատվական գործակալության տնօրեն եւ Կրեմլի գաղափարախոս Դմիտրի Կիսելյովի մի շարք հայտարարությունների առիթով: Նախ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպման ընթացքում հնչել են անհարգալից տոնով եւ ենթատեքստով հայտարարություններ Հայաստան պետության, հայոց լեզվի, հայ ժողովրդի նահատակների հասցեին, պահանջելով, որ արտգորխնախարարությունը persona non grata հայտարարի Կիսելյովի անձը: Հանդիպմանը մասնակցած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հերքեց, որ վիրավորական ենթատեքստ է եղել, այլ բոլորը հանգիստ իրենց կարծիքներն են արտահայտել փոխադարձ հարգալից մթնոլորտում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասում էր, որ եթե եղել է խնդիր` կնայեն-կարձագանքեն, քանի որ հայոց լեզուն պետության անկյունաքարն է: Ալեքսանդր Արզումանյանը զգացմունքային ձեւով որակումներ տվեց կատարվածին, իսկ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը հիշեցրեց հայոց խորհրդարանում յուրաքանչյուր միջոցառում պետական լեզվով` հայերենով վարելու անհրաժեշտության մասին:

Կիսելյովի հետ հանդիպումը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պարզաբանեց, որ անհարգալից տոն, Հայաստանին ուղղված վիրավորանք չի եղել, բոլորը կարողացել են շատ ակտիվ մասնակցել քննարկմանը, իրենց տեսակետը հայտնել:

Նշեմ, որ հանդիպման մեծ մասին անձամբ ներկա եմ եղել եւ իմ տպավորությամբ Դմիտրի Կիսելյովն, այնուամենայնիվ, սեւ-սպիտակ խորհրդային կլիշեների կրող է եւ այն, ինչ դիվանագիտորեն ստվերում են ուրիշները, նա բաց տեքստով էր ներկայացնում. ասենք` ասում էր, որ Ամերիկան փորձում է աշխարհում կառավարման նոր մոդել ստեղծել, անգլոսաքսոնական մոդելն աշխարհը միաբեւեռ տիրապետման մոդել է, իսկ Ռուսաստանն ի հակակշիռ ստեղծում է Եվրասիական միությունը, որը շատ ավելի հաջողված եւ բազմավեկտոր մոդել է , ու այնտեղ Հայաստանը կմնա հայկական: Բայց եւ չխորշեց դժգոհել Հայաստանում պետականորեն պարտադիր չուսուցվող ռուսերենի պարագայից կամ այն փաստից, որ քսանամյա հայ տաքսու վարորդը ռուսերեն հաշվել անգամ չգիտե: Կամ ասում էր` Ամերիկան օգտագործում է ՀԿ-ները` «օրանժ» հեղափոխություններով քաոս ու անկայունություն սերմանելու եւ մարիոնետային իշխանություն ձեւավորելու համար:

Ասեմ, որ երբ 1987-ին, Սովետի փլուզումից ընդամենը մի փոքր վաղ, երիտասարդ հայ լրագրողներիս Մոսկվա վերապատրաստման էին տանում, դասերի փոխարեն համարյա ամեն օր նույնն էինք լսում, հատկապես այն մասին, որ ազգություններն անկարեւոր են, կարեւոր է միայն մեծ, միաձուլված սովետական մշակույթը, ու լավ կլինի կամաց-կամաց մի կողմ թողնենք մեկուսացված-ազգային մոտեցումները: Այն ժամանակ ռուսները շատ բան չէին նկատում, եւ… Սովետը փլուզվեց: Սակայն նույն տիպի մոտեցումները մեկ օր առաջ նույն տոնայնությամբ (թեեւ մի փոքր այլ բովանդակությամբ) կրկնելը ցույց է տալիս, որ սովետական մտայնությունը շատ քիչ է փոխվել: Եւ Կիսելյովն այդ պատճառով հանգիստ կարող է այլ երկրում դժգոհել, որ այդ` այլ երկրում ռուսաց լեզվի դերն օրեցօր պակասում է, Երեւանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դարձել, եւ ապա ուսուցողական տոնով մեր ԱԺ փոխնախագահի շատ հավասարակշռված խոսքին պատասխանել, թե չի կարելի անվտանգության ինտեգրման առումով մի միություն ընտրել, մշակութային առումով` այլ (՞), կշտամբել, որ մեկուսացված շերտերն ու լրագրությունն «աշխատում են մեր դեմ»: Բայց լավ է, այնուամենայնիվ, բանավեճի ընթացքում Կիսելյովը երեւի հասկացավ` սա Հայաստանն է, այստեղ հայերեն են խոսում, ռուսական մշակույթն այստեղ բարեկամի կարգավիճակում է, լավ բարեկամի, բայց ոչ տանտիրոջ, ու անկախ նրանից ո՞ր միության մաս ենք կազմելու, հայերը շարունակելու են հայերեն հաշվել իրենց տանը:

ԼՂՀ մասին էլ խոսք գնաց. երբ Հայկ Բաբուխանյանը խոսքի մեջ ասում էր, թե եթե Ռուսաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, Կիսելյովն անմիջապես վրա բերեց, թե Ռուսաստանը կճանաչի Հայաստանի ճանաչելուց հետո: Իսկ այն կասկածին, որ լրագրողը հայտնեց Հայաստանից հետո Ռուսաստանի` ԼՂՀ-ն ճանաչելու հավանականության մասին` Կիսելյովը սեպեց, թե ամեն պետություն ինքնուրույն պետք է որոշում կայացնի, Ռուսաստանի խառնվելը ԼՂՀ հարցին ավտոմատ պատերազմի կբերի:

Արդյո՞ք հասկացավ Կիսելյովը, թե հայերս պատրաստ ենք կատարել Եվրասիական միության շրջանակում ռուսների պատկերացրած գործիքների ներդրումը հայոց կյանք մինչեւ այնտեղ, որտեղից հնարավոր չէ սպառնալ մեր ինքնիշանությանը, մեր, լեզվին, մեր մշակույթին, առհասարակ` պետական շահին:

Սակայն հետաքրքրականն ինքնին այն փաստն է, որ մինչեւ հուլիսի մեկը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության համար երկու-երեք տեխնիկական խնդրի հարթմանը տրված ժամանակի մեջ Հայաստան է գալիս Պուտինի քաղաքականության գլխավոր հրապարակախոսը քիչ է, հունիսի 22-23-ն էլ Հայաստան է գալու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի դեպքում կարծես թե կասկած չի կարող լինել, որ ինչ-որ չհարթվող խնդիրներ հարթելու հարկ կա իսկապեսՙ Եվրասիական միության հետ կապված, մանավանդ` Լավրովը Ադրբեջանից է գալու Հայաստան:

Հ.Գ.- Երեկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին ասել էր, թե հայ-ռուսական հարաբերություններում փոխադարձ «մուննաթներով» խոսելը ընդունելի չէ, որ փոխադարձորեն օպերատիվ լուծվում են ծագող խնդիրները, որ ռուսերենի իմացությունը միջպետական պայմանագրերի շրջանակում է` որպես փոխադարձ շփման եւ անվտանգության առումով գործածելի լեզու, ու որ` ռուսաց լեզվին այլ սահմանադրական վիճակ տրված չէ: Ըստ նրա` հարցը քաղաքականացնել պետք չէ, բացի այդ` ռուսական կողմը մեր օրենսդրությամբ թույլատրելի չորս ռուսալեզու դպրոցը նույնիսկ չի հավատարմագրել: Ու երբ ռուսական գործիչները գալիս են Հայաստան` պետք է ճիշտ շփվեն Հայաստանի հասարակության հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆԸ ԵՄ-ԻՆ ՎՆԱՍ ՉԷ

Հաջորդ գրառումը

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական