Հինգշաբթի, Հուլիսի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

13/06/2014
- 13 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արտադրողներն ու ծառայություն մատուցողները կմնան «հին տաշտակի» առջեւ

Հոկտեմբերի 1-ից առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից կնվազեցվի 1 տոկոսի: Հարկային օրենսդրության մեջ առաջարկվող այս փոփոխությունը վերաբերում է մոտ 39,5 հազար առեւտրային սուբյեկտներին: Շրջանառության հարկի այս թեթեւացումը առեւտրականների համար պետական բյուջեին կզրկի 8 մլրդ դրամ եկամուտներից: «Բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր եւ միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում մենք ակնկալում ենք նաեւ, որ մեր բյուջեի եկամուտները կավելանան», այսպիսին է վարչապետ Հովիկ Աբրահամյանի պարզաբանումն այս կապակցությամբ: Որքանո՞վ կհաջողվի փոքր ու միջին բիզնեսին արտոնություն տալով, խոշորին բերել հարկման դաշտ, ինչո՞ւ է շրջանառության հարկի նման կտրուկ իջեցումը միայն առեւտրականների, իսկ արտադրությունն ու ծառայությունների ոլորտը շարունակելու են վճարել նախկին 5 տոկոս շրջանառության հարկը` սրանց մասին փոքր-ինչ հետո:

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած փոփոխություններից էր Հայաստանում նոր` «ընտանեկան բիզնես» կարգավիճակի սահմանումը: Այսինքն, տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից: Սա միկրո բիզնեսի զարգացման լավագույն տարբերակն է, որի դեպքում եւ պետական բյուջեն մեծ կորուստներ չի ունենա, եւ հազարավոր մարդիկ կկարողանան իրենց ապրուստի խնդիրը լուծել:

Հաջորդ քայլով նախատեսվում է փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր: Փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով` աշխատանքային մեկ օրվա ընթացքում: Փաստաթղթի բացակայության դեպքում մինչեւ 2015-ի հունվարի 1-ը սուբյեկտը նախ կնախազգուշացվի, երկրորդ խախտման դեպքում` կտուգանվի 20 հազար դրամով: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: 2016-ի հունվարի 1-ից, եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, նախազգուշացումն ու տուգանքը կհանվեն, տնտեսվարողն առաջին խախտման դեպքում կվճարի ավելի բարձր` 5 տոկոս հարկ, իսկ երկրորդ խախտման դեպքում` կհայտնվի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտում:

Նախատեսվում է ներդնել «օրինապահ հարկատու» համակարգը: Ինչը նշանակում է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունը կկարողանա գրանցումներ կատարել իրեն փաստաթուղթ չտրամադրած տնտեսվարող սուբյկեկտների վերաբերյալ: Այս պարագայում կհամարվի, որ ՓՄՁ-ն հիմնավորել է տվյալ ապրանքի մասով փաստաթղթի առկայությունը, իսկ հարկային մարմնի գործողություններն ուղղված կլինեն խոշոր բիզնեսին: Սակայն, փաստենք, որ այս միջոցառումները նախկինում կիրառվել են եւ անարդյունավետ են եղել: Մասնավորապես, պարզեցված շահութահարկի գործելու ժամանակ, փոքր բիզնեսը կարող էր հայտնել իրեն փաստաթուղթ չտրամադրած խոշոր բիզնեսի անվանումը հարկային մարմնին եւ ազատվեր համապատասխան չափով հարկ վճարելուց: Սակայն պարզեցված շահութահարկի գործելու 2-3 տարիների ընթացքում, փոքր բիզնեսի կողմից իրեն փաստաթուղթ չտրամադրած խոշոր ընկերության մասին տեղեկացնելու անգամ մեկ դեպք չարձանագրվեց: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է կրկին ներդրվում մի մեխանիզմ, որը նախկինում չի աշխատել:

Վերադառնալով միայն առեւտրի ոլորտի ընկերությունների համար շրջանառության հարկի նվազեցմանը, պետք է շեշտենք, որ դա ոչ միայն խտրական մոտեցում է բիզնեսի այլ տեսակների` արտադրության եւ ծառայությունների նկատմամբ, այլեւ դժվարացնում է փաստաթղթաշրջանառության բացահայտումը:

Միայն առեւտրի ոլորտի համար հարկի նվազեցումը կառավարությունը բացատրում է այդ ոլորտի մեծաքանակ տնտեսվարողներով եւ շահութաբերությամբ: Այսինքն, առաջին դեպքում հիմնավորումը ոչ թե տնտեսական պատճառ ունի, այլ պոպուլիստական` ավելի շատ մարդկանց գոհացնելու: Մյուս կողմից էլ, չգիտես ինչո՞ւ, փոքր բիզնես ասելով հասկանում ենք միայն առեւտուրը:

Արտադրությունն ու ծառայություններն էլ ավելի շահութաբեր չեն, քան առեւտրում, ինչպես թվում է ֆինանսների նախարարությանը: Ճիշտ է, առեւտրում շրջանառությունն ավելի արագ է կատարվում, համապատասխանաբար էլ ավելի շատ հարկ վճարվում, բայց մեր պետության առաջնահերթությունը կարծես թե տեղական արտադրությունն է, եւ հենց այստեղ է պետք արտոնյալ հարկումը: Կամ գուցե արդեն այդպես չէ՞ եւ մենք ցանկանում ենք հաստատել «առեւտրական ազգ» մեզ տրված բնորոշումը:

Ինչ վերաբերում է հարկի տոկոսադրույքի մեխանիկորեն նվազեցմանը, ապա ավելի ճիշտ կլիներ, որպեսզի հարկի տոկոսադրույքն իջներ ըստ տնտեսվարողի կատարած ծախսերի` անկախ գործունեության ոլորտից: Սա կխրախուսեր փաստաթղթաշրջանառության բացահայտումը: Այս մեխանիզմը նույնպես կար պարզեցված շահութահարկի ու նաեւ պարզեցված հարկի ժամանակ, եւ լավ թե վատ, գործում էր: Պարզապես պետք էր խթանել փոքր բիզնեսին` իրագործելու ավելի քիչ հարկեր վճարելու այս մեխանիզմը: Այս դեպքում ավելի կհեշտանային նաեւ հարկային մարմինների կողմից խոշոր ընկերությունների փաստաթղթաշրջանառության բացահայտման միջոցառումները: Ինչեւէ…

Անկախ ամեն ինչից, շրջանառության հարկի նվազեցումը գոհունակությամբ կընդունեն առեւտրի ոլորտի ներկայացուցիչները: Սակայն դրա դրական ազդեցությունը երկրի ընդհանուր տնտեսական կացության վրա անհավանական է թվում, քանի որ առեւտուրը արժեքներ չստեղծող ոլորտ է` ի տարբերություն արտադրության եւ ծառայության բազմաթիվ տեսակների, որոնք, փաստորեն, մնացին իրենց «հին տաշտակի» առջեւ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍԿ Ի՞ՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ԿԻՍԵԼՅՈՎԸ

Հաջորդ գրառումը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025

Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ...

ԿարդալDetails

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

16/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական