Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ՄԱԴՐԻԴԸ ՏՈՆՈՒՄ Է, ԲԱՐՍԵԼՈՆԱՆ` ՑԱՎՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի գավաթի եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային» եւ նվաճեց Արքայական գավաթը:

Ապրիլի 16-ին Վալենսիայի «Մեստալիա» մարզադաշտում կայացավ հերթական Էլ կլասիկոն: «Արքայական ակումբը» առանց առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի, լարված պայքարում, պարտության մատնեց «Բարսելոնային»: Պորտուգալացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով թեժ պայքարին հետեւում էր տրիբունայից:

Մադրիդի «Ռեալը» 19-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ իր թիմը հաղթեց արժանիորեն. «Իհարկե, շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: «Ռեալն» արժանի էր մրցանակին: Խաղում էինք այնպես, ինչպես ծրագրել էինք: «Բարսելոնան» շատ ուժեղ եւ դժվար մրցակից է»:

Կատալոնացիների գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հիասթափված է խաղի արդյունքից. «Ցավում եմ, որ չկարողացանք արդարացնել երկրպագուների սպասելիքները: Երկու սխալ թույլ տվեցինք, որի հետեւանգով նույնքան գոլ բաց թողեցինք: Պետք է ուժ գտնենք, որ պայքարենք Իսպանիայի առաջնությունում հաղթելու համար»:

«Բարսելոնան» զրկվեց Արքակայան գավաթից, դուրս մնաց Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից, ազգային առաջնությունում էլ միայն երրորդն է: Այս ամենից հետո Խերարդո Մարտինոյի ապագան կատալոնական ակումբում հարցականի տակ է: Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ ընթացիկ մրցաշրջանից հետո արգենտինացի մասնագետը հեռանալու է «Բարելոնայից»:

Իսպանիայի առաջնության 33 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է նախորդ տարվա գավաթակիր «Ատլետիկոն» (82), «Ռեալ