Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԳՈՏԻՆ

Ապրիլի 6-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում տեղի է ունեցել Ընդհանուր մենամարտերի PRoFC-53 մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը պաշտպանել է PRoFC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին` ռուս Grand Prix 2013-ի հաղթող Իգոր Եգորովի հետ մենամարտում:

Մրցաշարի գլխավոր մենամարտն ավարտվեց 2-րդ ռաունդում: Դավիթը խեղդող հնարքով հաղթեց Եգորովին: PRoFC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին կրկին Հայաստանում է:

Դավիթ Խաչատրյանի հաջորդ մենամարտը մայիսին է լինելու: