Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

«Save Kessab» ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Ան. Հ., Գերմանիա

Շաբաթՙ ապրիլի 5-ին, ժամը 15-ին «Save Kessab. դադարեցրեք քրիստոնյաների հետապնդումը» վերտառությամբ բողոքի ցույց տեղի կունենա Գերմանիայի տարբեր քաղաքներումՙ մեր գիտությամբՙ Համբուրգում (կենտրոնական կայարանամերձ հրապարակՙ Հախմաննփլաց 16), Քյոլնում (Դոմփլաթթե), Դյուսելդորֆում (Թուրքիայի հյուպատոսության առջեւ ):։