Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԶՐԱՍ ՍՐԲԱԶԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՍԽՐԱՆՔԸ

04/04/2014
- 04 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հարափոփոխ ժամանակն անվերջ իր սրբագրումներն է կատարում երկիր մոլորակում, քաղաքակրթություններ եւ հասարակարգեր են փոխվում, բայց ամեն ինչից վեր ու առանձնացող մի անուն արդեն քանի դարեր իր ճշմարիտ նշանակությամբ մնում է նույնը` եկեղեցին, որը եղել է մեր ժողովրդի մեծ ու աներեր հավատի եւ գոյատեւման աղբյուրը:

Այս մտորումները ինձ օրերս կրկին պաշարեցին, երբ Մոսկվայի կենտրոնում հերթական անգամ իմ տեսադաշտում վեհորեն հառնեց Սուրբ Պայծառակերպության Հայկական եկեղեցին եւ լսեցի նրա զանգերի ախորժելի ղողանջները…

Անցյալ աշնանն այստեղ, Օլիմպիական եւ Տրիֆոնովյան փողոցների խաչմերուկում` հենց Մոսկվայի սրտում, մեծ հանդիսավորությամբ բացված Հայկական եկեղեցական համալիրը հսկայական տարածք է զբաղեցնում: Համալիրը, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2006 թվականին, կառուցվել ու կյանքի է կոչվել բացառապես Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գործադրած, բառի բուն իմաստով` հերոսական ջանքերի եւ Ռուսաստանում ապրող մեկենասների աջակցությամբ: Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ եզակի եւ հպարտության արժանի կառույց է, մանավանդ որ տաճարի 21 մետր տրամագծով գմբեթն առայժմ ամենախոշորն է հայ եկեղեցաշինության մեջ:

Այսօր թեեւ հետեւում են մնացել եկեղեցու օծման եւ բացման հետ կապված բոլոր հանդիսությունները եւ եկեղեցական համալիրն ու Մայր տաճարը ճարտարապետական յուրահատուկ լուծումների շնորհիվ ներդաշնակորեն մոսկովյան միջավայրին ձուլված այս հոյակերտ կառույցը շարունակում է իր սովորական ընթացքն ու առաքելությունը, բայց մենք` Մոսկվայում, եւ ինչու չէ, նաեւ` Ռուսաստանում բնակվող հայերս, գիտենք, թե ինչպիսի մեծ, աներեւակայելի ճիգ ու ջանք, նվիրում եւ անձնազոհություն է պահանջվել այս ամենին հասնելու համար: Տարիներ ի վեր` մինչեւ տաճարի բացման հանդիսավոր պահը, ամենօրյա հետեւողական աշխատանք, ամենատարբեր բնավորությունների տեր անձանց հետ բանակցություններ, դիվանագիտություն, ողջախոհություն եւ համբերատարություն, մինչեւ որ կառուցվել է եկեղեցին: Այս քայլն, իրոք, խիզախում է, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի խիզախումը…

Միակ մարդը, որ կարողացավ համախմբել եւ իր շուրջը հավաքել նվիրյալների մի ստվար բանակի` իր ապշեցուցիչ ծավալներով ամենամեծ եկեղեցին կառուցելու համար, Եզրաս Սրբազանն էր: Եվ միայն փողը չէր, որ հանձինս եկեղեցու բարեպաշտ ու ազգասեր զավակների, այստեղ դերակատարում է ունեցել: Սրբազանի առինքնող կերպարն է ներշնչել ու մեծ երազանքը իրականություն դարձնելու գաղափարի շուրջը հավաքել մարդկանց, նրա մեծ հավատն է հուսադրել բոլորին` հսկայածավալ ու ահռելի գործին լծվելու, նվիրաբերություններ կատարելու, դրանով իսկ` քրիստոնյա հավատքը եւ Հայոց եկեղեցին փառաբանելու…

Աշխարհի բազմաթիվ երկրներում Հայաստանյայց առաքելական եկեղեցին ունի եկեղեցական կառույցներ` թեմեր: Դարեր շարունակ, պատմական դեպքերով պայմանավորված, հայերը հաստատվել են տարբեր երկրներում, ստեղծվել են հայկական համայնքներ եւ բնակչության աճին զուգահեռ` հասունացել է եկեղեցի ունենալու պահանջը, զգացվել` այն հիմնադրելու անհրաժեշտությունը:

«2001 թվականից, իմ պաշտոնավարության սկզբից մինչեւ օրս, մենք Ռուսաստանի զանազան մասերում կառուցել ենք 16 եկեղեցի»,- վերջերս մի առիթով հիշել է Եզրաս Սրբազանը: Խիզախում եւ անձնազոհություն չէ՞, արդյոք, այս իրողությունը:

Խիզախում եւ անձնազոհություն է, մանավանդ այս մեկը` որն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառույց է եւ իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին ու մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդի մասին, ներկայացնում հայոց պատմության դարակազմիկ էջերը` գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, ոսկե դար, իսկ քառախորան գմբեթի վրա Քրիստոսի 72 աշակերտների հիշատակին նվիրված խաչեր են քանդակված…

Ինչպես երեւանցիների համար ամեն օր Արարատ լեռան պատկերը, այնպես էլ Մոսկվայում բնակվող հայերիս համար այս հոյակերտ համալիրը տեսնողների համար սա ոչ այլ ինչ է, քան հոգու ուրախություն, աննկարագրելի բերկրանք ու հպարտություն…

Շնորհակալություն, արժանապատվության զգացում առաջացնող այս կառույցը ստեղծողներին, բոլորին` ովքեր անմնացորդ նվիրումով եւ եղբայրական սիրով սատար կանգնեցին այս ձեռնարկին, որի ականատեսն ենք այսօր մենք բոլորս: Եվ առանձնակի շնորհակալություն Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին:

Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք` հասարակարգերն անցողիկ են, պետությունների քաղաքական եւ տնտեսական կառավարման ձեւերը` փոփոխական, եւ մեծ ու անփոխարինելի է միայն Հայրենիքն ու Հավատը, որի որդին ու պաշտպանն է եկեղեցու հավատավոր զավակին: Թող Տիրոջ հովանավոր Աջը միշտ զորավիգ լինի նմաններին` նոր սխրանքներ գործելու եւ շենացնելու Մայր եկեղեցին եւ Հայրենիքը…

Նախորդ գրառումը

ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸՙ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ԳՈՐԾՈՆ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՆ ՄԵԿԻՍ ՔԵՍԱԲԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄԵՆ ՄԵԿԻՍ ՔԵՍԱԲԸ

Լրահոս

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում, ողորմություն չենք խնդրում. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու և շարունակելու աշխատել կոմբինատում։ Ինչպես այսօր...

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

13/07/2026

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին...

Նահատակված Խամենեիի համար արդարադատությունն ու վրեժխնդրությունն ազգային լուրջ պահանջ են. Բաղայի

13/07/2026

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի համար արդարադատությունն...

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. Ալիև

13/07/2026

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. բռնազավթված Շուշիի...

Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան

13/07/2026

Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական