Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԵՐԵՄԵՏԵՎՈՅԻ ԿԱՌՈՒՍԵԼԸ` ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

04/04/2014
- 04 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեւան-Մոսկվա չվերթից Հայաստանում շատերն են օգտվում, եւ վստահաբար կարելի է ասել, որ այդ ուղղությամբ թռիչքների մասնակիցների զգալի մասը հաստատ չի ուրախանում, երբ որեւէ տեղ մեկնելիս միակ հարմար կամ հնարավոր տարբերակ ներկայացվում է Մոսկվայով որեւէ տեղ հասնելու ճանապարհը:

Հերթական անգամ, հերթական երկիրն հասնելու համար անհրաժեշտությունն էլի մեզ տարավ Մոսկվայով: Որ աշխարհի ամենատհաճ ու անբարեհաճ օդանավակայաններից մեկն է Մոսկվայի Շերեմետեւո կայանն ու որ այնտեղ բոլոր գործողություններն արվում ու մատուցվում են հնարավոր անբարենպաստ պայմաններում, մի կողմ թողնենք:

Մինչեւ Մոսկվայի օդանավակայան հասնելն ինքնաթիռում տարբեր զգուշացումներ են արվում, միգրացիոն քարտեր լրացնել առաջարկում: Նախկինում էլ նույն զգուշացումներն արվել էին, բայց այս անգամ հատկապես մի հանգամանք ուշադրություն գրավեց. հայտարարությունն արվում էր հատուկ Մաքսային միության անդամ երկրներից Մաքսային միության այլ երկիր մեկնողների համար:

Մաքսային միությանն անդամակցության բարեմասնությունների մասին պաշտոնական մակարդակում այնքան է խոսվում, հետն էլ ուղեկցվում հարմար պահին հարմար տարբերակով իրականությունը ներկայացնելու մեջ վարպետացածների դատողություններով, որ ահագնացնող տեմպերով այդ կառույցում հայտնվելու Հայաստանի ձգտումը երազանքի իրականացում է թվում մինչեւ այն պահը, քանի դեռ անձամբ չես առնչվել Մաքսայինի «բարեմասնություններին»:

Ինչ էլ ասելու լինեն վերեւներում, կան մանր-մունր հարցեր, որոնք Մաքսային միության գրկում հայտնվելու հեռանկարն ավելի շուտ գորշ են ցույց տալիս, քան հուսադրող:

Բանն այն է, որ Մաքսային միության մի երկրից մյուսը տարանցումով ճանապարհորդող ուղեւորները պետք է Մոսկվայում ստանան իրենց ուղեբեռը, շալակեն ու պտտվեն տհաճությունների մի մեծ տրցակ ներկայացնող Մոսկվայի օդանավակայանում, նորից անցնեն մաքսային ստուգում, անձնագրային ստուգում եւ նոր միայն հայտնվեն Մաքսային միության այլ երկիր թռչող ինքնաթիռում:

Այդպիսով, օրինակ, Երեւանից Մոսկվայով Մինսկ թռչելիս, երբ Հայաստանն արդեն Մաքսային միության որերորդ անդամը դառնա, ստիպված կլինենք ժամեր ծախսել ճամպրուկ ստանալու, նորից բոլոր տեսակի հսկողությունները անցնելու, նորից ճամպրուկ հանձնելու տհաճ գործընթացների միջով: Եվ երջանկության զգացումը, որ Մաքսային միության գրկում մի երկրից մյուսն ես ճամփորդում` կդառնա ամբողջական:

Հասկանալի է, որ կարող են լինել զուտ օդանավակայանի ներսում կարգավորումների թերացումներ, երբ առանց վիզային ռեժիմի, առանց անձնագրային կրկնակի ստուգման ճամփորդելիս կարող է անհրաժեշտություն լինել ժամեր վատնելու տարանցիկ օդանավակայանում: Սակայն երբ այսօրինակ «անհրաժեշտությունը» վերաբերում է հենց Մաքսային միության անդամ երկրներին, երբ մաքսային կրկնակի ստուգում անցնելու անհրաժեշտություն է ձեւակերպվում Մաքսային միություն կազմող երկրների միջեւ ճամփորդելիս, զավեշտն ավելի բնութագրական է, քան տրամաբանությունը:

Յուրաքանչյուր օր, տարբեր գերատեսչությունների մակարդակով համոզում են, թե այս կամ այն ապրանքների հետ կապված տեղաշարժի խոչընդոտներ են վերանալու, թե որոշ ապրանքների գծով արտոնություններ կլինեն, որոշներն էլ կսկսեն արագորեն թանկանալ: Լավ է, վատ է` մասնագետներն ավելի լավ գիտեն: Սակայն որեւէ միության պարագայում մարդկանց ազատ տեղաշարժի դյուրացման փոխարեն խոչընդոտների առաջացումը ստեղծվող միության առողջ օրգանիզմ լինելու մասին չէ, որ վկայում է:

Ցավոք, Հայաստանից շատ ճանապարհներ, չվերթներ են անցնում Մոսկվայով, այլընտրանքային ճանապարհներն ու տարբերակներն էլ կամ չկան, կամ էլ թանկ են: Այլապես, օրինակ, Մինսկ մեկնելիս պետք է մի քանի անգամ մտածել, մինչեւ տոմս գնելն ու ճամփա ընկնելը: Իհարկե, բաց երկնքի քաղաքականության անցած, բայց դեռ «ամպամած» երկնքով մեկնող հայաստանցիներիս համար լավ կլինեին ուղիղ չվերթներ նույն Մինսկ կամ Աստանա, բայց ներկա դրությամբ դա երազանքի ոլորտից է:

Մնում է փոքրացնել ճամպրուկների չափերը, լծվել համբերությամբ ու հույս ունենալ, որ Մաքսային «բարիքներից» վերջինը չէ, որ մեզանից ժամեր է խլելու Մոսկվայի մռթնած օդանավակայանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՆԵՎՐՈ՞ՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԵՅՐՈՒԹ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԵՅՐՈՒԹ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական