Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ՌԵԱԼԸ ԿՐԿԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՐԵՑ

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Սեւիլիային»: «Արքայական ակումբը» 1:2 հաշվով պարտվեց եւ զիջեց դիրքը մրցաշարային աղյուսակում:

Այս տուրում առաջատարի դիրքը պահպանեց Մադրիդի «Աթլետիկոն», որը նվազագույն հաշվով հաղթեց Գրանադային:

Կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով պարտության մատնեց «Սելտային»: Առաջին խաղակեսում «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը ստացավ ծնկի խաչաձեւ կապանի վնասվածք եւ փոխարինվեց: Իսպանացի դարպասապահը ստիպված կլինի բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածն ու չի մասնակցի աշխարհի 2014 թվականի առաջնությանը: Ամենայն հավանականությամբ Վալդեսը կենթարկվի վիրահատության:

Կատալոնական ակումբը վաստակեց 72 միավոր եւ շրջանցեց Մադրիդի «Ռեալին»:

Մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը.

Աթլետիկո Մադրիդ` 73

Բարսելոնա` 72

Ռեալ Մադրիդ` 70