Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱԶՄԱՎՈՐՎՈՂ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ. ՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱ՞Մ, ԹԵ՞ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ

26/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Միջին Արեւելքն ու Կովկասը քաղաքական եռուզեռի մեջ են: Իրադարձությունները գլխապտույտ առաջացնող արագությամբ են ընթանում, եւ զարգացումներից հետ մնացողները դառնում են պարտվողներ: Այս հաշվարկված հողմապտույտի մեջ, իհարկե, մեծ է դերը գլխավոր գերտերությունների, բայց տարածաշրջանային պետությունները նույնպես ուշի-ուշով հետեւում են իրադարձություններին` հնարավորությունները բաց չթողնելու եւ ընդհանրապես խաղից դուրս չմնալու նպատակով:

Վերջերս «Նյու Յորք թայմսում» տպագրվեց մի քարտեզ, որտեղ հստակ երեւում է, թե Միջին Արեւելքի մարտավարական ծրագրողները մտադիր են տարածաշրջանի երկրները էլ ավելի մասնատել ըստ էթնիկական եւ կրոնական պատկանելություններիՙ պատճառաբանելով, որ այդ երկրները գոյացել են արհեստականորենՙ Օսմանյան կայսրության փլուզումից հետո, գլխավորապես կայսերական տերությունների քմահաճ որոշումների հետեւանքով:

Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք համաշխարհային չափանիշներով, ապա շատ երկրների քարտեզները անհրաժեշտ է փոփոխության ենթարկել, սկսած ԱՄՆ-ից: Բայց այս արշավի իսկական նպատակը Միջին Արեւելքի երկրները փոքրիկ պետությունների վերածելն է, որպեսզի կարելի լինի կանխել Մուսադեկի, Նասերի, Սադդամ Հուսեյնի, Քադդաֆիի եւ Ասադի նման ժողովրդավականություն վայելող առաջնորդների առաջացումը: Ինչո՞ւ: Որովհետեւ նրանք բոլորն էլ գլխացավ են պատճառել, իսկ Ասադի պարագայում շարունակում են պատճառել, աշխարհի հզորագույն գերտերություններինՙ իրենց համապատասխան ժողովուրդներին ազատագրելու եւ քաղաքակիրթ դարձնելու իրենց ձգտումներով:

Մասնատման ծրագրերից անկախ, տարածաշրջանի բնիկ ժողովուրդները փորձել են օգտվել հնարավորություններից` ինքնահաստատման հասնելու եւ ստեղծելու տարածքներ, որոնք համապատասխանում են իրենց էթնիկական բնորոշմանը եւ իրավունքներին:

Դրանց մեջ ամենաագրեսիվ խմբավորումը եղել է քրդական ժողովուրդը, որ բաժանվել է, ստրկացվել, կոտորվել, օգտագործվել եւ չարաշահվել պատմության ամբողջ ընթացքում: Թվում է, թե այդ ժողովուրդն այժմ իրականացնելու եզրին է իր երազանքներն ու ձգտումները, որոնք վիշտ, արցունք եւ արյուն են պարգեւել ցարդ:

Քրդերն իրենք իրենց մեջ էլ պառակտված են եւ ընդմիշտ գործել են իրար դեմՙ իրենց համապատասխան առաջնորդների ուղղորդությամբ: Այս րոպեին էլ, օրինակ, Թուրքիայի վարչապետ Էրդողանն օգտագործում է Քրդական աշխատավորական կուսակցությանըՙ պայքարելու ընդդեմ Իրաքի Քուրդիստանի առաջնորդների, հատկապես Մասուդ Բարզանիի: Կամ հակառակը:

Քրդերը անհանգիստ փոքրամասնություն են, անախորժությունների սկզբնապատճառ Իրաքում, Իրանում, Թուրքիայում եւ Սիրիայում: Այդ երկրների առաջնորդները անխնա հետապնդել են նրանց եւ այժմ էլ շարունակում ենՙ Միջին Արեւելքի շատ վայրերում: Միակ երկիրը, որտեղ նրանց ընդունել են եւ որպես հավասարի վերաբերվել, եղել է Խորհրդային Հայաստանը, եւ դա հակառակ միասին անցած արյունոտ պատմական անցյալի: Օսմանյան սուլթաններն ու իթթիահատական թուրքերը նրանց օգտագործել են ընդդեմ հայերի:

Քրդերը հասկացան իրենց պատմական սխալ կողմնորոշումը, երբ Մուսթաֆա Քեմալըՙ Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը, սկսեց իր ժողովրդագրական ծրագրերը իրականացնելՙ միատարր դարձնելու Թուրքիայի ամենատարբեր էթնիկական խմբավորումները: Նա քրդերին նոր պիտակ կպցրեցՙ ասելով, թե նրանք «լեռնային» կամ «լեռնաբնակ թուրքեր» են:

Նա ժխտեց նրանց ինքնությունը եւ դաժան ճնշումների միջոցով փորձեց ապացուցել, որ քրդերը որպես առանձին, որոշակի էթնիկական խմբավորում, գոյություն չունեն: Վերջերս նույնիսկ «Քուրդիստան» անվանումը հանվեց Թուրքիայի խորհրդարանի նիստերի արձանագրություններից, չնայած խորհրդարանի շատ պատգամավորներ քրդեր են:

Սեւրի 1920 թվի օգոստոսի 10-ի պայմանագիրը, որը Հայաստանին տվեց 160.000 քառ. կմ տարածք, քրդերին էլ հայրենիքով ապահովեց: Այդ փուլում հայերի եւ քրդերի միջեւ առեւտուր էր գնում հատկապես Վանի, Մուշի եւ Արարատի շրջանների վերաբերյալ: Բայց այդ բոլոր քննարկումները ի չիք դարձան, երբ Աթաթուրքը բանակցեց իր նախկին թշնամիների հետ, եւ կնքվեց Լոզանի պայմանագիրը (1923 թ.), որը նախկին կայսրության բոլոր ազգություններին «շնորհեց» փոքրամասնության կարգավիճակՙ նրանց իրավունքները հեշտությամբ ոտնահարելու համար:

Մինչ հայերը դուրս մղվեցին ու բնաջնջվեցին իրենց պատմական հայրենիքից, քրդերը մնացին իրենց (եւ մեր) պապենական հողատարածքում: Ճիշտ է, քրդերը արյան եւ տառապանքների շատ մեծ գին վճարեցին թուրքական հանրապետության պատմության ընթացքում, նրանց պայքարը հասավ Էրդողանի ժամանակաշրջանը, բայց նրանք 40 հազար զոհ տվեցին եւ կորցրեցին 3000 գյուղեր լեռնային շրջաններում, որոնք հողին հավասարվեցին, որպեսզի քրդերը իջնեն առավել կառավարելի սարահարթային տարածքներ, քանի որ նրանք միշտ ապավինել էին իրենց լեռնային բնակավայրերին, ասելով, թե «քրդերը ուրիշ բարեկամներ չունեն, բացի իրենց լեռներից»:

Պատմության այս փուլում հայ-քրդական հարաբերությունները փոփոխության են ենթարկվում, նաեւ քաղաքական նկատառումներով: Մի կողմից, Էրդողանի վարչակազմը քրդերի հետ խաղաղ բանակցություններ է նախաձեռնել, որը քաղաքական առումով ողջունվեց աշխարհի կողմից, բայց ներքին բուռն հակազդեցության հանդիպեց զինվորականության եւ աշխարհիկ մրցակիցների կողմից: Ի վերջո քրդերենի օգտագործումը եւ դրա դասավանդումը մասնավոր դպրոցներում դարձան հանդուրժելի: Առայժմ խոսք չկա հանրային դպրոցներում այդ լեզվի դասավանդման մասին:

Էրդողանի վարչակազմի տված խոստումներից շատերը դեռեւս մնում են չկատարված: «Քուրդիստանի համայնքների միության» (ՔՀՄ) համանախագահ Ջեմիլ Բայըքը նշում է, որ «խաղաղության գործընթացը ավարտված է համարվում, եթե կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը խոսքից գործի չանցնի եւ ճանապարհային քարտեզ չմշակի քրդական հարցին իսկական լուծում գտնելու առնչությամբ»:

Էրդողանը երկակի կամ նույնիսկ եռակի խաղ է խաղումՙ Սիրիայում «Ալ Ղաիդայի» միավորումներին զինելով ընդդեմ այդ երկրում նորափթիթ քրդական ինքնավար տարածքի, եւ մյուս կողմից նավթային պայմանագրերի միջոցով սիրաշահելու իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին, որպեսզի պայքարի ընդդեմ PKK-ի:

Չմոռանանք, որ արտգործնախարար Դավութօղլուն Սիրիա այցելեց եւ ողջագուրվեց Բաշար Ասադի հետ նախքան նրա պաշտոնանկությունը կպահանջեր: Այնպես որ, Թուրքիան նույն ձեւի կարող է վարվել նաեւ քրդերի հետ:

Սակայն քրդերն ավելի մեծ հեղինակություն են սկսել վայելել, եւ Էրդողանը կարիք ունի նրանց աջակցությանըՙ հաղթելու առաջիկա ընտրություններում:

Իսկ ի՞նչ է վերապահված հայերին:

Դիարբեքիրը (Տիգրանակերտը) դարձել է քրդական ինքնավարության կենտրոնը: Թուրքիայի քրդամետ խոշորագույն կուսակցության («Խաղաղություն եւ ժողովրդավարություն») առաջնորդ Աբդուլլահ Դեմիրբաշը, ըստ «Ալ Մոնիտորում» Ամբերին Զամանի հաղորդման, ցանկանում է բարելավել հարաբերությունները հայերի հետ: Նա ասել է. «Որպես քրդեր մենք եւս պատասխանատվություն ենք կրում հայերին պատուհասած տառապանքների համար: Մենք ցավում ենք դրա համար եւ պարտավոր ենք ապացուցել, որ մեր ցավը անկեղծ է»: 2009-ին Դեմիրբաշը եւ BOP-ի մեկ ուրիշ քաղաքագետՙ Օսման Բայդեմիրը օգնել են, որ վերականգնվի քաղաքի Սբ. Կիրակոս եկեղեցին: Նրանք նաեւ հայոց լեզվի դասընթացներ են կազմակերպել, որպեսզի բացահայտեն «թաքնված» հայերին:

Ի դեպ, նշենք այստեղ, որ հինգ հայ պատգամավորներ կան 111 հոգուց բաղկացած իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում: Նրանք ընտրվել են մյուս փոքրամասնությունների (ասորիներ, թուրքմեններ) ներկայացուցիչներին առընթեր:

Առայժմ չենք կարող ճշգրիտ գնահատել, թե քրդերի բարյացակամ վերաբերմունքից որքանը կդառնա քաղաքական կապիտալ, բայց այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք բարյացակամ գտնվել եւ ըստ այդմ պատասխանել նրանց: Հայ եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը հայկական մի պատվիրակությամբ ներկա գտնվեց Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու վերաբացման արարողություններին: Կանգնեցվել է նաեւ մի հուշարձան հայերենի կողքին հինգ այլ լեզուներով մակագրությամբ: Դրա բացմանը շրջանի պաշտոնական անձանցից մեկըՙ Զահիտ Զիտիկուրյանը, հայտարարել է. «Այսօր մենք պետք է հատուցենք այն ամենի համար, ինչ կատարել են մեր պապերը»:

Հոկտեմբերին քրդական մի պատվիրակություն, ներառյալ Դեմիրբաշը, այցելեց Վաշինգտոն եւ Ամերիկայի Հայ դատի կոմիտեի եւ ՀՅԴ-ի պաշտոնական այրերը հանդիպում ունեցան նրանց հետ: ՀՅԴ-ի բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանն այդ առթիվ նշեց. «Այս հանդիպումը հնարավորություն ընձեռեց օգտակար երկխոսություն ծավալելու հայ-քրդական հնարավոր համագործակցության շուրջը, Արեւմտյան Հայաստանի եւ Քուրդիստանի, ինչպես նաեւ հայ եւ քուրդ ժողովուրդների ազգային եւ ժողովրդավարական ձգտումների շուրջը»:

Սրանք անհրաժեշտ նախաձեռնություններ են եւ շփումներ, բայց հուսով ենք, որ դրանք ոչ շատ քիչ, ոչ էլ շատ ուշ չլինեն: Մինչ քրդերն արյունալի պայքար էին մղում մեր ընդհանուր թշնամու դեմ, մենք նրանց չօգնեցինք: Հույս հայտնենք, որ դա չի խանգարելու կամ խոչընդոտելու երկու խմբավորումների միջեւ ընթացող ներկայի դրական քայլերին:

Երբ ժամանակը գա կարգավորելու մեր պահանջները Թուրքիայից, մենք դարձյալ դեմ առ դեմ ենք կանգնելու քրդերի հետ, ինչպես դա տեղի ունեցավ 1920 թվականինՙ Սեւրի պայմանագրի օրերին: Ներկայումս քրդերն են բնակվում այդ տարածքներում, եւ հայերը «դրսեցիներն» են:

Լավագույն դեպքում, կանխատեսելի ապագայում, մենք կարող ենք բանակցել պատմական Հայաստանում մեր կրոնական եւ մշակութային ժառանգությունը պահպանելու շուրջը, մինչեւ պարզ կդառնաՙ քրդերը մեր բարեկամնե՞րն են, թե՞ հավանական մրցակիցները:

Թարգմ. Հ. Ծ., Դետրոյթ, ԱՄՆ

Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՅՈՒՂՄԹԵՐՔ, ՔԱՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ՈՒՂԵԳԻՐ ՇԱՀԵՑԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ՈՒՂԵԳԻՐ ՇԱՀԵՑԻՆ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական