Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՅՈՒՂՄԹԵՐՔ, ՔԱՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ

26/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Գյուղատնտեսության նախարարը տարին բերքառատ եւ բարենպաստ է համարում

Հայաստանի գյուղատնտեսության համար անցնող տարին բարենպաստ էր եւ բերքառատ: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը : Նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունը կարողացավ իրականացնել իր առջեւ դրված բոլոր ծրագրերն ու գերակա խնդիրները, եւ ոլորտը կարողացավ ապահովել տնտեսական աճ: Համաձայն գյուղնախարարի ներկայացրած ցուցանիշներիՙ այս տարվա հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշը կազմել է 857,4 միլիարդ դրամ, ինչը 6,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Անասնապահությունում 2013 թ.-ի դեկտեմբերի ցուցանիշները կարող են նկատելի ազդեցություն ունենալ ոլորտի տարեկան ամփոփ տվյալների վրա: Անասնապահության ոլորտում գրանցված դրական տեղաշարժերը, մասնավորապես դեկտեմբեր ամսվա ցուցանիշները, դեռ կարող են նկատելի ազդեցություն ունենալ ոլորտի տարեկան արդյունքների վրա:

Խոսելով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման մասինՙ Սերգո Կարապետյանն ասաց, որ 2011 թվականից մինչ այժմ դրանք ավելացել են շուրջ 35 հազար հեկտարով, իսկ միայն 2013-ին` 14 հազար հեկտարով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակն այս տարի կազմել է 71 տոկոսՙ 2010 թ.-ի 63,2 տոկոսի դիմաց:

Գյուղատնտեսության նախարարը անցնող տարվա հիմնական ձեռքբերումներից համարեց սերմնաբուծության եւ սերմնապահովության պետական ծրագրերով հացահատիկային եւ հատիկընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալների աննախադեպ ավելացումը: Մասնավորապեսՙ հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները 20 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները, իսկ միայն ցորենինը` ավելի քան 26 տոկոսով: Ցորենի միջին բերքատվությունը 1 հեկտարից ներկայումս կազմում է 30,8 ցենտներ` նախորդ տարվա 26 ցենտների դիմաց: Սերգո Կարապետյանի գնահատմամբՙ ցորենի ծավալների աճը մեր երկրի ինքնաբավության մակարդակը նախորդ տարվա նկատմամբ հնարավորություն է տվել ավելացնելու 6-7 տոկոսով:

Անասնագլխաքանակի աճի եւ անասնապահության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում այս տարի անասնապահական մթերքների համախառն արտադրությունը կգերազանցի 2012-ի մակարդակը ավելի քան 7 տոկոսով` նախորդ տարվա 3,2 տոկոսի դիմաց: Անդրադառնալով կառավարության «Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ. ծրագրին», գյուղնախարարն այն հաջողված համարեց: Նա նշեց, որ հենց այս ծրագրի շնորհիվ է անասնապահության ոլորտում աճ գրանցվել:

Գյուղացիների այն բողոքներին, որ այս ծրագրով Հայաստան ներկրված եվրոպական տոհմային երինջները չեն հարմարվել տեղի պայմաններին, ու նրանց մի մասը երկրորդ անգամ չի հղիանում, նախարարը պատասխանեց, որ մարդիկ էլ կան, որ չեն հղիանում, եւ նույն խնդիրը կարող է լինել նաեւ կենդանական աշխարհում: «Ես գիտեմՙ ֆերմերների բողոքներն ինչի հետ են կապված: Գյուղացիներն ուզում են, որ մենք իրենց մոտ բուծած երինջները գնենք: Արդեն ստեղծել ենք մասնագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի նախորդ տարիներից բերված երինջների արդյունավետությունը», ասաց Սերգո Կարապետյանըՙ հայտնելով, որ այս ծրագիրը շարունակվելու է:

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանից արտահանվել են շուրջ 63 հազար տոննա պտուղբանջարեղեն, խաղող եւ կարտոֆիլ` նախորդ տարվանից 2 անգամ ավելի շատ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՈՒ ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՀԵՌԱՑԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հաջորդ գրառումը

ԿԱԶՄԱՎՈՐՎՈՂ ՔՈՒՐԴԻՍՏԱՆ. ՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱ՞Մ, ԹԵ՞ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ՈՒՂԵԳԻՐ ՇԱՀԵՑԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական