Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑՈՒՅՑ ՏՎԵՔ

20/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դժվար է ասել, թե արդյոք կառավարության ներկայացրած եւ խորհրդարանի հաստատած «ՀՀ քաղաքացու անձնագրի» եւ «ՀՀ քաղաքացու նույնականացման քարտերի մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրենք դարձած օրինագիծը որքանո՞վ է նպաստում Հայաստանից արտագաղթի նվազեցմանը: Թվում է, որ արտագաղթի կասեցումը որպես ծրագրային առաջնահերթություններից մեկն ընդունած մեր կառավարության համար ցանկացած օրինագիծ պետք է միտված լինի արտագաղթի կասեցմանը, բայց, օրինակ, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանը , որը գրպանում միշտ պահում է իր նույնականացման քարտը, երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ կենսաչափական անձնագրերով «ՀՀ քաղաքացիներն ավելի քիչ խնդիրներ կունենան արտասահմանյան դեսպանատներում մուտքի արտոնագիր ստանալիս եւ սահմանային անցակետերում»: Հետեւաբար, կենսաչափական անձնագիր կրող ՀՀ քաղաքացին ավելի հեշտ կարող է արտագաղթել, քան այսօր գործածվող անձնագրի տեր քաղաքացին, եւ եթե հաշվի առնենք, որ անգամ «այսօրվա ոչ հեշտ պայմաններում» արտասահմանյան դեսպանատների մոտ ՀՀ քաղաքացիների հերթեր են գոյանում, եւ շատերը մեկնում են, ուրեմն կարելի է պատկերացնել, թե ի՞նչ կլինի, երբ այդ հերթերում կանգնեն կենսաչափական անձնագրերով ՀՀ քաղաքացիները:

Մյուս կողմից, մեր կառավարությանը չի կարելի մեղադրել Հայաստանում արտագաղթի հիմնական դրդապատճառ գործազրկության դեմ չպայքարելու մեջ: Օրինակ, կառավարության վերջին նիստերից մեկում Տիգրան Սարգսյանը ցուցադրեց հայկական արտադրության առաջին պլանշետը, ինչի արտադրությունը, հասկանալի է, մեր երկրում բազմաթիվ աշխատատեղեր կբացի ՏՏ ոլորտի մասնագետների համար, որոնք, ի դեպ, այս օրերին, բողոքում են կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ` ձգտելով հասնել այդ համակարգի գործածությունից «պարտադիր» բաղադրիչը հանելուն: Ի դեպ, այս համակարգով էլ կառավարությունը հո մեր վատը չի՞ ուզում. կարծիք կա, եւ բավականին հիմնավոր, որ կենսաթոշակային այս համակարգի առավելությունները Հայաստանի շատ քաղաքացիներ, բարձր վարձատրվող ու մեծ գիտելիքների տեր ՏՏ ոլորտի մասնագետներ, չեն հասկանում, այնինչ մեր կառավարությունը մեզ պարզապես դեպի երջանկություն է տանում, դեպի շվեյցարական Ալպեր` ծերունական տարիքում դահուկ քշելու: Եվ քանի որ Հայաստանում շատերը սա չեն հասկանում, կառավարությունն էլ ստիպում է, որ հասկանան:

Բայց անցել են հասարակության թեկուզ մեկ խմբին ստիպողաբար բան հասկացնելու կոմունիստական ժամանակները: Ժամանակակից աշխարհում, երբ հասարակական խմբին որեւէ բան ես պարտադրում, թեկուզ լավ բան, թեկուզ տվյալ խմբի շահերից բխող, բայց տվյալ խմբին դեռեւս անհասկանալի, հետեւաբար` անընդունելի, ապա այդ խումբը սկսում է առնվազն մտածել արտագաղթելու մասին: Մանավանդ, երբ այդ խմբի անդամներն ունեն կենսաչափական անձնագրեր, որոնցով` «ՀՀ քաղաքացիներն ավելի քիչ խնդիրներ կունենան արտասահմանյան դեսպանատներում մուտքի արտոնագիր ստանալիս եւ սահմանային անցակետերում»:

Հիմա, կառավարության ներկայացրած երկու կոնկրետ օրինագծերը, մեկըՙ անձնագրերի, մյուսը` կենսաթոշակային համակարգի մասին. երկուսն էլ անցան փորձարկում, կենսաթոշակային կուտակային համակարգը` արդեն երեք տարի, իսկ կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը` 2012-ի հունիսի մեկից: Ըստ գնդապետ Մուրադխանյանի` «այսօրվա դրությամբ շուրջ 91 հազար քաղաքացի ունեն նույնականացման քարտ, իսկ շուրջ 4,5 հազար քաղաքացի ունեն կենսաչափական անձնագրեր»: Գնդապետ Մուրադխանյանը հանավանաբար չունի այդ անձնագրից, հակառակ պարագայում դա էլ ցույց կտար: Կուտակային կենսաթոշակային համակարգից, սակայն, կամավոր սկզբունքով օգտվողների այսօրվա թվին ոչ ոք չի ծանոթացնում, այնինչ եթե դա լավ բան է, ինչին շատ ենք ուզում հավատալ, ապա ինչո՞ւ կառավարության անդամները այդ համակարգի մեջ չեն: Օրինակՙ գնդապետ Մուրադխանյանն ապացուցեց, որ նույնականացման քարտն իր համար շատ լավ բան է, քանի որ ունի, վարչապետ Տիգրան Սարգսյանն ապացուցեց, որ հայկական պլանշետը շատ լավ բան է, քանի որ ունի, բայց` կուտակային կենսաթոշակային համակարգը… Բոլորն ասում ենՙ շատ լավ բան է, բայց ոչ ոք դա չի ապացուցում: Մինչդեռ կարելի էր, օրինակ, ինչ-որ հասարական շերտ վերցնել, թեկուզ միայն պաշտոնատար անձանցից բաղկացած, կամ որեւէ տարածաշրջան եւ այնտեղ գործածել կուտակային կենսաթոշակային համակարգը եւ հենց դրա «պարտադիր» բաղադրիչով, տեսնեինք, ի՞նչ է դա, համոզվեինք, որ մարդիկ գոհ են:

Չունենք այդ հիմքը, իսկ հունվարի մեկից կունենանք կենսաչափական անձնագրեր, որոնցով «ՀՀ քաղաքացիներն ավելի քիչ խնդիրներ կունենան արտասահմանյան դեսպանատներում` մուտքի արտոնագիր ստանալիս, եւ սահմանային անցակետերում»։

Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱԶԴՈՒՄ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ

Հաջորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄՙ ԱՊՕՐԻՆԻ ՀՈՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄՙ ԱՊՕՐԻՆԻ ՀՈՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական