Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱԶԴՈՒՄ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ

20/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

Այնտեղ կռվում են 70 երկրից եկած 11 հազար սուննի եւ 5 հազար շիա

Սիրիայի քաղաքացիական պատերազմը հետզհետե ավելի մեծ ազդեցություն է գործում իսլամական աշխարհի վրա: Դրա դրսեւորումներից մեկը դարձել է իրադրության ապակայունացումը հարեւան Լիբանանում եւ Իրաքում: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, Սիրիայի տարածքն էլ աստիճանաբար վերածվում է տարբեր երկրներից եկած սուննի եւ շիա գրոհայինների բախումների մարտադաշտի:

Լոնդոնի թագավորական քոլեջին առընթեր Արմատականության ուսումնասիրման միջազգային կենտրոնի գնահատմամբ, քաղաքացիական պատերազմի երկուսուկես տարվա ընթացքում 11 հազար սուննի գրոհայիններ արտերկրներից Սիրիա են եկել նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ կռվելու նպատակով:

Նրանց 70 տոկոսը եկել է մերձավորարեւելյան ուրիշ երկրներից, 18 տոկոսըՙ Եվրոպայից, հիմնականումՙ Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից: Սուննի խմբավորումների մեծ մասը կապված է «Ալ Ղաիդայի» հետ: Այդ խմբավորումների շարքերում կռվում են ընդհանուր առմամբ 70 երկրների ներկայացուցիչներ:

Օտարերկրացիներից ոմանք էլ կռվում են Բաշար Ասադի կողմնակիցների շարքերում: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի տվյալներով, ներկայումս Սիրիայում կան հազարավոր շիա գրոհայիններ: Նրանց նշանակալի մասը լիբանանյան «Հզբոլլահ» շարժման ակտիվիստներ են, որոնք վճռական դեր են խաղում Դամասկոսը Լաթաքիային կապող Կալամուն լեռնային շրջանի համար մղվող մարտերում:

Սիրիայի հակամարտության մասնակիցների մեջ հետզհետե ավելանում է շիա իրաքցիների թիվը: Վերլուծաբանների կարծիքով, նրանք արդեն 5 հազարից ավելի են: Շիա գրոհայինների ներգրավմանը նպաստել է շիա իրաքցիների առաջնորդ Մուքթադա Սադրի հոգեւոր ուսուցիչ, իրանցի այաթոլլահ Քազիմ ալ Խայերիի հրապարակած կոչը: Փորձագետները նշում են, որ Սիրիայի վարչակարգը առանց իրանցիների օգնության չէր կարողանա վերստին տիրել ռազմավարական նախաձեռնությանը: Իրանը ոչ միայն համախմբել է իր շիա դաշնակիցներին, այլեւ Սիրիա է գործուղել իրանցի զինվորական խորհրդատուների: Շիա գրոհայինները ղեկավարվում են ոչ թե Դամասկոսի, այլ Թեհրանի ցուցումներով:

Նախորդ գրառումը

ՖԵԹՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԵՆՆ ՈՒՆԻ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՂ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

Հաջորդ գրառումը

ՑՈՒՅՑ ՏՎԵՔ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՑՈՒՅՑ ՏՎԵՔ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական