Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱՅԻ ՄԱՀՈՎ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆԸ ԿՈՐՍՆՑՈՒՑ ՀՈԳԵԿԱՆ ԱՐԺԷՔՆԵՐՈՒ ՀՍԿԱՅ ՄԸ ԵՒՍ

14/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

ԱՍԱՏՈՒՐ ԿԻՒԶԵԼԵԱՆ, Լոնդոն

Անձնական տպաւորութիւններ

Մարդկութիւնը հրաժեշտ կու տայ իր ամենէն արի, ամենէն իմաստուն, ամենէն մարդասէր , ամենէն արդարամիտ, ամենէն ներողամիտ ու ամենէն անոխակալ զաւակինՙ Նելսոն Մանդելային, Հարաւային Ափրիկէի առաջին սեւամորթ նախագահին, որ վախճանեցաւ 5 դեկտեմբեր, 2013-ին:

Ո՞վ էր Մանդելան:

Ծնած է 18 յուլիս, 1918ին, Հարաւային Ափրիկէի մէջ:

Նախնական եւ երկրորդական ուսումը զանազան վարժարաններու մէջ ստանալէ ետքՙ իրաւագիտութիւն կ՛ուսանի Hare եւ Witwatersrand համալսարաններէն ներս: Ապրելով Ջոհանեսբուրգի մէջ, կը մասնակցի գաղութատիրութեան դէմ ծաւալող պայքարին, մասնակցելով ANC-ի (African National Congress, Ափրիկեան Ազգային Համաժողով) աշխատանքներուն: Որպէս իրաւաբանՙ բազմիցս կը ձերբակալուի իր քաղաքական համոզումներուն ու հակաիշխանական կեցուածքին համար: Ափրիկեան Ազգային Համաժողովի ղեկավարներուն հետ կը դատուի որպէս հայրենիքի դաւաճան, 1956-1961 տարիներուն:

Սկզբնական շրջանին թէեւ կը մասնակցի խաղաղ ցոյցեր կազմակերպելու աշխատանքին միայն, սակայն հետագային,1961-էն սկսեալ, Ափրիկեան Համայնավար կուսակցութեան հետ կը հիմնէ MK յեղափոխական կազմակերպութիւնը, խանգարիչ միջոցներով պայքարելու համար Հարաւային Ափրիկէի apartheid (բաժանիչ, ցեղապաշտ) պետութեան դէմ: Մանդելան 1962-ին կը ձերբակալուի, կը մեղադրուի պետական յեղաշրջում կազմակերպելու յանցանքով, կը դատուի եւ կը դատապարտուի ցմահ բանտարկութեան:

Կը մնայ բանտարկուած 27 տարի, նախՙ Robben Island (Ռոբին կղզի), ապաՙ Pollsmoor եւ Victor Verster բանտերուն մէջ: Միջազգային երկարամեայ ճնշումներն ու ներքին պայքարը պատճառ կը դառնան որ Մանդելան ազատ արձակուի 11 փետրուար 1990-ին եւ Հարաւային Ափրիկէի Հանրապետութեան նախագահ, E. W. De Klerk-ի հետ սկսի բանակցութիւններու, որոնց նպատակն էր ցեղային խտրականութեամբ կառավարուող երկիրը կերպարանափոխել ժողովրդավարական սկզբունքներու վրայ հիմնուած հանրապետութեան:

1994-ին տեղի կ՛ունենայ առաջին ժողովրդավարական բազմազգ նախագահական ընտրութիւնը, որուն ընթացքին Ափրիկեան Ազգային Համաժողովը կը յաղթանակէ եւ Մանդելան կ՛ընտրուի Հարաւային Ափրիկէի Հանրապետութեան նախագահ:

Մանդելայի կառավարութիւնը կը ճանչցուի որպէս ազգային միասնականութեան կառավարութիւն: Նորընտիր նախագահի հրաւէրով, բազմաթիւ ուրիշ կուցակցութիւններու ներկայացուցիչներ եւս մաս կը կազմեն նոր կառավարութեան: Ըստ բանակցութիւններու ժամանակ եղած համաձայնութեան, կը պատրաստուի նոր կանոնագրութիւն, որով մի անգամ ընդ միշտ կը վերանայ ցեղային խտրականութիւնը եւ հիմը կը դրուի ժողովրդավարական պետութեան: Նելսոն Մատելան կը կազէ նաեւ յատուկ մարմին մը, որուն պարտականութիւնը կ՛ըլլայ քննել անցեալին մարդկային իրաւանց դէմ գործուած արարքները:

Երկրորդ նախագահական ընտրութեան Մանդելան կը մերժէ իր թեկնածութիւնը դնել, նախընտրելով նուիրուիլ «Նելսոն Մանդելա հիմնարկութեան» բարեսիրական աշխատանքներուն:

Շրջան մը, Մանդելան դատապարտուեցաւ որպէս մարքսիստ ահաբեկիչ իր հակառակորդներուն կողմէ, որոնց շարքին կը գտնուէին բազմաթիւ արեւմտեան պետութիւններու ղեկավարներ, որոնք հետագային զինք բնութագրեցին որպէս հերոս, ազատամարտիկ, հայրենասէր, մարդասէր, եզակի անձնաւորութիւն եւ նման բազմաթիւ այլ որակումներով: [*]

Մանդելան արժանացած է աւելի քան 250 պարգեւներու, ինչպէսՙ Խաղաղութեան նոբելեան մրցանակ, Միացեալ Նահանգներու նախագահի Ազատութեան շքանշան, Սովետական Միութեան Լենինեան մրցանակ եւայլն:

Մեծ է Նելսոն Մանդելայի թողած ժառանգը ո՛չ միայն իր ժողովուրդին, այլեւ համայն մարդկութեան համար: Այսօր ամբողջ աշխարհը կը խոնարհի վրէժխնդրութեան դաշոյնէն ներողամտութեան, հաշտութեան, բարեկամութեան խոփ ձուլող եւ այդ խոփովՙ եղբայրութեան դաշտեր ակօսող այս եզակի մարդու դագաղին առջեւ:

Հանդիպում Նելսոն Մանդելայի հետ

1980-ական թուականներուն առեւտրական ներկայացուցչութիւն մը ունէինք Զիմբաբուէի մայրաքաղաքՙ Հարարէի մէջ: Լոնդոն հիմնուած մեր ընկերութիւնը Հարարէի գրասենեակին միջոցով կ՛իրագործէր զանազան ծրագիրներ պետական կառոյցներու համար, եւրոպական մեծ ընկերութիւններու համագործակցութեամբ:

1988 թուականին Հարարէի մեր ներկայացուցիչներուն հետ որոշեցինք հիմնել «Նախագահական Ֆոնդ» բարեսիրական հիմնադրամը եւ զայն դնել Ռոբերտ Մուգաբէի տրամադրութեան տակ: Բնական է, հիմնադրամը ստեղծեցինք նախագահի գիտակցութեամբ եւ հաւանութեամբ: Հիմնադրամին ի նպաստ կազմակերպեցինք հասութաբեր մի քանի ձեռնարկներ, ներառեալ աճուրդ մը, ուր վաճառուեցան մեզի հետ համագործակցող տարբեր ընկերութիւններէ ստացուած նուէրներ: Նուէրներէն մէկն ալ «Մերսեդես» մակնիշի ինքնաշարժ մըն էր, որ վաճառուեցաւ չորս միլիոն զիմբաբուէական դոլարի: Աճուրդը, որուն ներկայ գտնուցաւ նաեւ նախագահ Մուգաբէ, հիմնադրամին համար ապահովեց պատկառելի գումար մը: Այդ տարիներուն, հիմնադրամի աշխատանքներուն հետ կապուած հարցերով յաճախ առիթ կ՛ունենայիք հանդիպելու նախագահին :

1990-ին մեծ շուքով նշուեցաւ Զիմբաբուէի անկախութեան տասնամեակը: Այդ առիթով կազմակերպուած ձեռնարկներէն մէկն ալ պետական ճաշկերոյթ մըն էր, որուն հրաւիրուած էին ափրիկեան երկիրներու գրեթէ բոլոր նախագահներն ու տարբեր պետութեանց ներկայացուցիչները, ինչպէս նաեւ բարձրաստիճան եկեղեցականներ, քաղաքական ու մտաւորական գործիչներ: Հրաւիրեալներու մէջ էր նաեւ Նելսոն Մանդելան, որ միայն քանի մը ամիս առաջ ազատ արձակուած էր բանտէն:

Որպէս նախագահական Ֆոնդի անդամներՙ տիկինս եւ ես ալ հրաւիրուած էինք մասնակցելու տօնակատարութիւններուն: Պետական ճաշկերոյթին մեզի տրամադրուած սեղանը կպած էր Նելսոն Մանդելայի սեղանին, որով երեկոյթի ընթացքին յաճախ առիթ ունեցանք զրուցելու իրարու հետ:

Անկեղծ ըլլալու համար ըսեմ, որ Մանդելային պատկերը, որպէս մարդ, իրականութեան չհամապատասխանող խառնուածքի ու մտածելակերպի բոլորովին տարբեր գոյներով վրձինուած էր մտքիս մէջ: Կը սպասէի, որ 27 տարուան բանտարկութենէն ետք անոր մէջ տիրապետող գիծը ըլլար անիրաւուած մարդոց յատուկՙ բացասականութիւնն ու իր թշնամիներէն վրէժ լուծելու ցասումը: Ընդհակառակըՙ դէմքի ժպիտին ուղիղ համեմատող մեղմութիւն մը կար ձայնին մէջ, որ անդորրութեամբ կը լեցնէր զինք ունկնդրողի հոգին: Քաղաքավարութիւնը, կնամեծարութիւնն ու փափկանկատութիւնը միշտ առկայ էին խօսակցութեան մէջ: Դժգոհութիւն եւ բարկութիւն բառերը անոր բառապաշարին մաս չէին կազմեր: Բանտերու մէջ տառապած, արհամարուած ու անարգուած այս արտակարգ մարդուն մէջ ատելութեան ուրուրը չէր կրցած բոյն դնել: Անոր մտածումներու կապոյտ երկնակամարին վրայ խաղաղութեան աղաւնիներուն միայն իրաւունք տրուած էր թռչկոտելու: Ահա մեր հանդիպումէն ստացած տպաւորութիւնս:

Ճաշկերոյթի աւարտին մեր զրոյցը շարունակեցինք յոտնկայս, սրահին մէկ անկիւնը: Մանդելան բացառիկ զարգացումի տէր անձ մըն էր: Քաջատեղեակ էր ժողովուրդներու պատմութեան: Հայոց ցեղասպանութեան մասին կարդացած էր Մորգընթաոյի յուշերը, Մեծն Բրիտանիոյ խորհրդարանին կողմէ հրատարակուած «The Treatment of the Armenians Under the Ottoman Empire» եւ այլ գիրքեր: Անոր սիրած հեղինակներուն մէջ առաջին տեղը կը գրաւէր Ուիլամ Սարոյեանը:

– Պրն. Մանդելա, այսքան գիտելիք ե՞րբ եւ ի՞նչպէս ձեռք բերած էք, հարցուցի իրեն:

– Բանտին մէջ մէկ բան առատ է. ժամանակը: 27 տարիներու ընթացքին կարդացած եմ գրեթէ բոլոր ժողովուրդներու պատմութիւնը: Ամբողջ գիտակից կեանքս եղած է պայքար անարդարութեան եւ ցեղային խտրականութեան դէմ: Հասկնալի է ուրեմն, թէ ինչո՞ւ հայ եւ հրեայ ժողովուրդներու դէմ գործուած ցեղասպանութիւններուն պատմութիւնն աւելի մօտ է սրտիս:

Մեր խօսակցութեան միջամտեց ապահովութեան պաշտօնեան.

– Պէտք է մեկնինք, պրն. Մանդելա:

Իրեն յատուկ քաղցր ժպիտը դէմքին, մեղմՙ բայց յանդիմանական շեշտով մը, ըսաւ ապահովութեան պաշտօնեային.

– Երիտասարդ, կը տեսնես որ կը զրուցեմ պրն. Կիւզելեանին հետ. երբ մեր զրոյցը աւարտիՙ կու գամ դուրս:

Երբ բաժնուեցայ Մանդելայէն, հոգեպէս հարստացած զգացի ինքզինքս:

Մարդկային վեհագոյն սկզբունքներու տէր այս մարդը, որ գիտցաւ ատելութիւնը կերպարանափոխել սիրոյ, տապալել վրիժառութեան չաստծուն արձանն ու անոր տեղ կառուցել իրարհասկացողութեան, փոխադարձ յարգանքի ու համերաշխութեան տաճարը, արժանի է համայն մարդկութեան յարգանքին:

Արդարեւ, ամբողջ աշխարհն այսօր երկիւղածութեամբ ծունկի եկած է անոր յիշատակին առջեւ: Նելսոն Մանդելան մեռած է, բայց չէ մահացած:

Մեծութիւնները կը մեռնին, բայց չեն մահանար:

(*) Բնավ ավելորդ չէ այստեղ հիշեցնել, որ դեռեւս 2008 թ.ին, երբ ամբողջ աշխարհը, այդ թվում նաեւ Եվրոպան, համաժողովրդական հանդիսություններով նշում էր Նելսոն Մանդելայի ծննդյան 90-ամյակը, հոբելյարը դեռ գտնվում էր CIA (Կենտրոնական հետախուզական վարչութիւն) սեւ ցուցակում, որպես… ահաբեկիչ: Միայն 2010 թ.ին նրա անունը հանվեց այդ ցուցակից:

Խմբ.

Նախորդ գրառումը

ՍՐՃԱՐԱՆ «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՓԵԼԹԵԿՅԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԼՈՆԴՈՆԻ «ՀԱՅ ՏԱՆԸ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՓԵԼԹԵԿՅԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԼՈՆԴՈՆԻ «ՀԱՅ ՏԱՆԸ»

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական