Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆԱԼԱՎ ԱԶԳԱՅԻՆԸ ԱՄԵՆԱԼԱՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆՆ Է….». ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

26/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

Հարցազրույցը վարեց` ՆԱՐԵ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Հարցազրույց ՀՀ Նկարիչների միության եւ ՀՀ լրագրողների միության անդամ, արվեստաբան Լեւոն Լաճիկյանի հետ: Ծնվել է թվականին Գյումրիում, սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում եւ «Գեղագիտություն» բաժնի ասպիրանտուրայում: Հինգ գրքերի հեղինակ է: Ունեցել է ցուցահանդեսներ Գորիսում, Գյումրիում, Երեւանում եւ Նյու Յորքում: 2010 թվականին պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»:


– Պրն Լաճիկյան, վերջերս ձեր աշխատանքները ներկայացրեցիք «Ժառանգություն առանց սահմանների» խորագիրը կրող անհատական ցուցահադեսին: Հետաքրքրական է խորագրի հենց ձեր մեկնաբանումը:

– Մենք ծնվում ենք արդեն նախնիներից ժառանգություն ստացած եւ կարեւոր է թե՛ այդ ժառանգությունը կրելը , թե՛ մեր հետնորդներին փոխանցելը: Իսկ ինչ ասել է «ժառանգություն առանց սահմանների». ես գտնում եմ , որ նեղ ազգայնական պահերը մեզ այնքան են վնասել, որ այսօր մենք մեկուսացել ենք աշխարհից, ոչ միայն տարածական, այլեւ հոգու բլոկադայի ենք ենթարկված: Մի տեսակ չենք ինտեգրվում համաշխարհային մշակույթի մեջ: Ես իմ ցուցահանդեսով չեմ զանազանում, ասենք, Մեղրին, Փարիզը, Գորիսը, Լիոնը, Վենետիկը, Գյումրին: Իմ այս ցուցահանդեսներով ուզում եմ այդ համադրությունը անել հայկականի եւ օտարի: Ամենալավ ազգայինը ամենալավ համամարդկայինն է:

– Ո՞րն է կապը այդ տարբեր քաղաքների միջեւ:

– Կապը նախ մարդու ձեռակերտած բնությունն է: Ես, որ նայում եմ Վենետիկին, ինձ Զվարթնոցի խոյակ է հիշեցնում: Ազգայինը շատ լավ բան է, բայց պետք է նաեւ ներդաշնակվենք, ընդունենք ուրիշների արածը: Առաջինը լինելու հանգամանքը միշտ չէ, որ պետք է շեշտադրենք: Երբ Բախ եմ լսում` Մատթեոսի տառապանքները, ինձ թվում է իմ հայրենակցի գրածն է: Այսօր մենք պետք է կարողանանք աշխարհի քաղաքացին լինել` բալանսը պահպանելով:

– Ցուցահանդեսում ներառել էիք նաեւ «Ծաղկած Արարատ» նկարների շարքը: Ինչպե՞ս ծնվեց Արարատը ծաղկած նկարելու միտքը:

– Արարատի պատկերը անշրջանակ նկար է, այն ոգեղեն երեւույթ է ինձ համար: Եթե նկատել եք մեր քրիստոնեական խաչը շատ տարբեր է կաթոլիկ խաչերից, եզրերը ծաղկյալ են, դրա համար էլ ուզեցի Արարատը ծաղկյալ նկարել:

– Ըստ ձեզ, ո՞րն է այն ներքին մշակույթը, որ պետք է ունենա յուրաքանչյուր նկարիչ:

– Որպես արվեստաբան եմ ասում, որ ես հավատում եմ այն նկարչին, ով ունի հստակ գիծ եւ գծի կուլտուրա: Գծի կուլտուրայի մեջ ցոլանում է մարդու ներքին կուլտուրան: Դա կարողության եւ զարգացվածության նշան է: Ինձ համար ամենահայտի նկարիչը Ակսել Բակունցն է: Նա բառերով այնպիսի կտավ է ստեղծում, որ չգիտեմ ինչ գույներ պիտի վերցնես: «Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ». սա արդեն դրեց իր գույնը, թափանցիկ լինելը:

– Հիմնականում տարբեր քաղաքների շինություններ եք նկարում. ինչպե՞ս կբնորոշեք մերօրյա երեւանյան շինությունները:

– Երեւանն այսօր դարձել է էկլեկտիկ: Որ խանութպանը ինչ ռաբիս ճաշակ ունի, նույն ձեւով էլ ձեւավորում է իր խանութը: Երեւանը ինձ համար դարձել է անհասկանալի քաղաք: Ուսանողներիցս մեկը Հյուսիսային պողոտայի մասին ասաց. «Ոնց որ պրոթեզ լինի Երեւանի բերանը հագցրած»: Քաղաքի կամ որեւէ բնակավայրի կշիռը նրա ազնիվ դիմագիծն է` հին, պատմաշունչ վիճակը: Այսօր մենք Երեւանը դարձնում ենք մոդեռն քաղաք` շուշաթղթած շենքերով ու սրճարաններով: Երեւանը դառնում է սրճարան` բաց երկնքի տակ:

– Իսկ ի՞նչ նոր ծրագրեր ունի պրն Լաճիկյանը:

– Նոր մտահղացումներ ունեմ: Շուտով գնալու եմ Պոլիս, «Գյումրիս» եմ տանելու իրենց ցույց տամ ու Պոլիսը նկարեմ բերեմ այստեղ ցույց տամ:

Նախորդ գրառումը

ԻԳԱՑԱԾ «ՏՂԱՆ»` «ԵՎՐՈՏԵՍԻԼՅԱՆ» ԲԵՄՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Լրահոս

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

ԿԸՀ նախագահը հայտնել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստի օրը

21/07/2026

2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ն։ Այս մասին հայտարարեց...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Թող իրենց դաչեքը տան, որ այնտեղ զինվորի վերականգնման կենտրոն լինի. կահավորանքն էլ Ծառուկյանը բանտից կանի, չկասկածեք.Աբովյան

21/07/2026

Իմ խորին համոզմամբ՝ իշխանությունները չէին սպասում Գագիկ Ծառուկյանին այսպիսի լայնածավալ աջակցության գործընթացների, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արման...

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

21/07/2026

Դատախազը 2026 թվականի հուլիսի 20-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական