Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԳԱՑԱԾ «ՏՂԱՆ»` «ԵՎՐՈՏԵՍԻԼՅԱՆ» ԲԵՄՈՒՄ

26/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Մինչ Հայաստանում պայքարում են «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու համար` որպեսզի «գենդեր» բառը հանեն նախագծից, Եվրոպական ամենահայտնի «չքաղաքականացված» մրցույթին այս տարի կմասնակցի «գենդերային հավասարության» ջատագով մի իգացած «տղա»:

Ավստրիան «Եվրոտեսիլում» ներկայացնող Կոնչիտա Վյուրստը (Կոնչիտան նրա բեմական կեղծանունն է, իսկ իրական անունը Թոմ Նոյվիրտ է) 25 տարեկան է եւ առաջին անգամ չէ, որ մասնակցում է «Եվրոտեսիլին»: «Տղան» արդեն երկրորդ անգամ է մասնակցում մրցույթին, առաջինը` 2012 թվականին է եղել, որի ժամանակ գրավել է երկրորդ հորիզոնականը:

Ի դեպ, արդեն եվրոպական մի քանի երկրներ հրաժարվել են մասնակցել մրցույթին պատճառաբանելով ֆինանսական միջոցների բացակայությունը, սակայն… Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվելու պատճառը մեկնաբանում են Ավստրիայի ներկայացուցչի` Կոնչիտա Վուրտսի մասնակցությունով:

Իսկ Բուլղարիայի եւ Խորվաթիայի կողմից սուր քննադատության է արժանացել Ավստրիայի ներկայացուցիչը. այդ երկրները չեն ցանկանում, որպեսզի իրենց մասնակիցները հանդես գան «չկողմնորոշված սեռի» ներկայացուցչի հետ: Իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան դեռեւս քննարկում են մրցույթին մասնակցելու հարցը:

Թե ի՞նչ կվորոշի Հայաստանը, դժվար է ասել… Սակայն հարկ է չմոռանալ մեր արժեքներն ու գոնե այս անգամ դեմ դուրս գալ եւ շոուի մասնակիցը չդառնալ:

Պարբերաբար «Եվրոտեսիլի» կազմակերպիչները հայտարարում են, որ քաղաքական ենթատեքստ չպետք է ունենան մրցույթին մասնակցող երգերը: Սակայն ի՞նչ է ստացվում, այդ կանոնը գործում է վերապահումներով: Տեսնես, եթե Հայաաստանը հրաժարվի մասնակցությունից, գրանտակեր, գենդերացավ կպած որոշ «ազգափրկիչ» նկրտումներով կազմակերպություններ ոտքի կելնեն ու կպայքարե՞ն:

Հարկ է նշել, որ Ավստրիայի ներկայացուցչի նման կերպարով մասնակցությունը մրցույթին բավականին խորամանկ քայլ է: Առաջինը, եթե «գեղեցկուհի» Կոնչիտան չհաղթի, գենդերացավ կպածները կբողոքեն, կբղավեն, որ ոտնահարվում է իրենց ազատությունը եւ թե սա քաղաքական որոշում է, իսկ եթե հաղթեն, ապա…

Ի դեպ, Կոնչիտան արդեն հասցրել է Հայաստանում եւս բուռն բացասական վերաբերմունքի արժանանալ: http://www.change.org կայքում տեղադրվել է կոչ, որպեսզի հայաստանյան պատվիրակությունը հրաժարվի այս տարի «Եվրոտեսիլին» մասնակցելուց: Մեջբերում եմ. «Տարեցտարի «Եվրոտեսիլ» մրցույթը դառնում է ավելի տհաճ եւ անիմաստ, բայց այս տարին մեզ հայերիս համար դարձավ անշրջելի: Ճիշտ այն պահին, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը համախմբված պայքարում է հանուն իր իրավունքի ապրելու մի երկրում, որտեղ այլասերվածությունը անընդունելի է, եւ որտեղ մարդիկ հավատարիմ են իրենց հավատքին եւ ավանդույթներին, եվրոպական այլսերման մեքենան փորձում է մեկ բեմի վրա ներկայացնել հայկական մշակույթը եւ մի ավստրիացի արարածիՙ Կոնչիտա Վուրտս անունով:

Մենք, հայերս, լինելով մասնիկը մեր հայրենիքի, պայքարելով հանուն մեր հավատքի, ազգային, հոգեւոր արժեքների, համարելով մեզ լիարժեք տերը մեր երկրի, մշակույթի եւ պատմության, մեր խորը հիասթափությունն ենք արտահայտում, որ Եվրոպան մշակույթից սարքել է մի հարթակ, որտեղից փորձում է մեզ թելադրել փտած «արժեքներ» արական սեռի մորուքավոր կանանց տեսքով: Կոչ ենք անում մեր կառավարությանը եւ համապատասխան մարմիններին, որոնք պատասխանատու են «Եվրոտեսիլում» Հայաստանի մասնակցության համար, հրաժարվել մրցույթից, հղում կատարելով մեծ ծախսերի աննպատակահարմարության վրա, բայց գիտակցելով, որ հայ ժողովուրդը չի ցանկանում բարձրացնել իր դրոշը այլասերվածների հետ մեկ բեմի վրա:

Կոչ եմ անում իմ հայրենկիցներին եւ համախոհներին, միանալ եւ ստորագրել այս կոչը»:

Նախորդ գրառումը

ՀԱՄԱՍՅԱՆԸ ՋԱԶԻՆ ՏԱԼԻՍ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱՆԳ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱԼԱՎ ԱԶԳԱՅԻՆԸ ԱՄԵՆԱԼԱՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆՆ Է….». ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱԼԱՎ ԱԶԳԱՅԻՆԸ ԱՄԵՆԱԼԱՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆՆ Է....». ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական