Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԵՍ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ»

23/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Նոյեմբերի 25-ին կայանալու է ՀՀ եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին նվիրված համերգային ծրագիր: Հյուրերն են Հասմիկ Պապյանը, Գեւորգ Հակոբյանը, Արտո Թունջբոյաջյանը, Գոռ Սուջյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Գինոսյանը, Թովմաս Մարտիրոսյանը եւ այլք:

Ուրախալի է, որ ոչ միայն հոբելյանական տարիներին են հիշում մեր հերոսներին, այլեւ մյուս տարիներին: Սակայն նման մարդկանց յուրաքանչյուր հայ պիտի հիշի ամեն օր եւ հենց նրանք` Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը եւ այլք պետք է դառնան այսօր դաստիարակման վառ օրինակներ, ոչ թե` օլիգարխիկ, աթոռակռիվ տվող մարդիկ:

Միջոցառումը լի կլինի անակնկալներով, որոնցից է Գոռ Սուջյանի նոր երգը նվիրված Մոնթեին:

Երեկ օպերային պրիմադոննա, սոպրանո Հասմիկ Պապյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Անուններ կան, որոնք սրբություններ են մեզ համար: Նման համերգները խոնարհում են նրանց առջեւ: Միջոցառման խորագիրն ինձ շատ հուզեց` «Ես կվերադառնամ»: Եթե այսօր նա ողջ լիներ, ապա մեր բարոյական սանդղակն ուրիշ հարթության վրա կլիներ»:

Երգիչ Դավիթ Ամալյանը նշեց, որ նմանատիպ համերգներ հարկավոր են մեր զոհված տղերքին. «Ես կցանկանայի, որ այսօր պաստառներին լինեին մեր հերոս տղերքի նկարները, որ անցնող երեխան, երիտասարդը տեսնի եւ իր մեջ ձեւավորի հերոսի կերպարը»:

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ուրախությամբ փաստեց,, որ Նժդեհից հետո ծնվեց տղերքի երկրորդ սերունդ, որոնք հայրենիքի համար կռվի դուրս եկան. «Տղերքի պակասն այսօր կա, սակայն պետք է փորձենք լցնել նրանցով: Յուրաքանչյուր ազգ կերազեր նման հերոսներ ունենալ, որոնց դարձներ դաստիարակչական կերպար եւ հաջորդ սերունդներին նրա օրինակով դաստիարակեր»:

Գինոսյանը նշեց նաեւ, որ իրական հերոսին հերոսի կոչում տալով որոշ մարդիկ իրենց մեղքերն են քավում, ու այսօր պիտի լինենք հայ մարդու տեսակի ջատագովը:

Ի դեպ, համերգային ծրագիրը կազմակերպվում է ռուս գործարարներից մեկի աջակցությամբ: Երանի թե այս օրինակը վարակիչ լիներ, եւ ամեն մի գործարար տարին մեկ անգամ մի հերոսի նվիրված միջոցառում կամ նմանատիպ համերգային ծրագիր կազմակերպեր, կամ էլ մեր ազգային հերոսների օրինակի վրա հիմնված ուսումնադաստիարակչական ինչ-որ ծրագրեր կազմակերպեր:

Ցավով պետք է փաստենք, որ երեկ էլ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 71-րդ տարին էր, սակայն ոչինչ չկազմակերպվեց նրան նվիրված:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՈՒՄ Է ՊԼԱՍՏԻԿԵ ՏՈՊՐԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական