Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ ԻՐ ԹԻՄԻՆ

16/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր շախմատիստուհիները վերելքով են հանդես գալիս

Մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 6-րդ տուրը հաղթական էր մեր հավաքականների համար: Տղամարդկանց հավաքականը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի շախմատիստներին, իսկ մեր շախմատիստուհիները մեծ առավելությամբ հաղթեցին իսպանուհիներին (3,5-0,5):

Տղամարդկանց հավաքականի հաղթանակն ապահովեց 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, որը պարտության մատնեց Զոլթան Ալմաշիին: Արոնյան-Ցաբա Բալոգ, Հակոբյան-Հուդիթ Պոլգար, Սարգսյան-Թամաշ Բանուց պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Այս հաղթանակի շնորհիվ ՀՀ հավաքականը 9 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեն նաեւ ռուսները, որոնք 2,5-1,5 հաշվով հաղթեցին ռումինացիներին: Հենց ռուսների հետ էլ մեր հավաքականը մրցելու է 7-րդ տուրում: 11 միավորով առաջատարի դերը պահպանեց Ֆրանսիայի ընտրանին, որը 2,5-1,5 հաշվով հաղթեց հույներին: 10 միավորով 2-րդ տեղում Ադրբեջանի հավաքականն է, որը 3-1 հաշվով պարտության մատնեց վրացիներին: 7-րդ տուրում ադրբեջանցիները կխաղան ֆրանսիացիների հետ: 8-ական միավոր ունեն Հունաստանի, Ուկրաինայի, Անգլիայի, Վրաստանի, Խորվաթիայի եւ Բելառուսի հավաքականները:

Հայաստանի հավաքականի կազմում առայժմ բոլորից հաջող է խաղում թիմի առաջատար Լեւոն Արոնյանը, որը 6 հնարավորից 4 միավոր է վաստակելՙ մնալով անպարտելի: Գաբրիել Սարգսյանը թիմին 3,5 միավոր է պարգեւել, Սերգեյ Մովսիսյանն իր օգտին 3 միավոր է գրանցել: Վերջին 2 տուրերին մասնակցած Վլադիմիր Հակոբյանը 1,5 միավոր է վաստակել: Նույնքան միավոր, սակայն 4 հնարավորից թիմին պարգեւել է Տիգրան Պետրոսյանը:

Վարշավայում մեծ վերելքով են հանդես գալիս մեր շախմատիստուհիները, ինչը հաճելի անակնկալ է հայ շախմատասերների համար: Իսպանուհիների հետ մրցավեճում միակ կես միավորը մրցակցին զիջեց Լիլիթ Գալոյանըՙ հաշտություն կնքելով Անա Մատնաձեի հետ: Դանիելյանը հաղթեց Օլգա Ալեքսանդրովային, Մկրտչյանը պարտության մատնեց Սաբրինա Վեգա Գուտիերեզին, Կուրսովան էլ առավելության հասավ Իռեն Նիկոլաս Զապատայի նկատմամբ:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը 9 միավորով 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունեն նաեւ Վրաստանի, Լեհաստանի 1-ին եւ 3-րդ հավաքականները: Առաջատարը 11 միավորով Ուկրաինայի ընտրանին է, որն առաջին միավորը կորցրեց վրացուհիների հետ մրցավեճում (2-2): Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաեւ Լեհաստանի 1-ին հավաքականի եւ ռուսների մրցախաղում: Իսկ Լեհաստանի 3-րդ հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի ընտրանուն:

7-րդ տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն 8 միավոր վաստակած Լեհաստանի երիտասարդական հավաքականի հետ: Ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ Լեհաստան-3-Ուկրաինա, Վրաստան-Լեհաստան, Հունգարիա-Ռուսաստան մրցախաղերը:

Հայաստանի կանանց հավաքականում առայժմ լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը, որը 6 մրցախաղերում 5 միավոր է վաստակելՙ տոնելով 4 հաղթանակ, 2 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Էլինա Դանիելյանը 5 հնարավորից 4 միավոր ունի: Նույնքան միավոր, սակայն 6 հնարավորից, թիմին պարգեւել են Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան: Աննա Հայրապետյանն անցկացրած միակ պարտիայում հաղթել է:

Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր եւ յուրաքանչյուր միավորի կորուստ կարող է ճակատագրական լինել: Հուսանք, որ մեր հավաքականները կշարունակեն հաղթարշավը: Այս առումով 7-րդ տուրի մրցախաղերը շատ վճռորոշ են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կ. ՓԵԼԹԵԿՅԱՆԻ 2 ՆՈՐ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒԼՈՒԶՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՒԼՈՒԶՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական