Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՎԵԼԻՆ ՍՊԱՍԵԼԻ ՉԷՐ (ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ)

16/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Իգոր Մուրադյանը հերթական «գլուխգործոցն» է հեղինակել (http://www.lragir.am/index/arm/0/comments/view/90921): Այս անգամ` 1in.am.-ին իմ հայտնած կարծիքի առթիվ, որ «Ժառանգություն» կուսակցությունն իրավունք չունի ԼՂՀ անկախության ճանաչման հարց բարձրացնելուՙ առանց ԼՂՀ իշխանությունների հետ համաձայնեցնելու:

«Եվ այսպես, ինչ-որ մեկը հիշեցրեց, որ գոյություն ունի ԼՂՀ խորհրդարան, եւ այդ խորհրդարանում կա պատգամավոր, այն էլՙ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, եւ որ այդ հանձնաժողովի այդ պատգամավորն ունի կարծիք», գրել է Իգոր Մուրադյանը:

Իգոր Մուրադյանը գիտի (որպես ոչ սկսնակ քաղաքագետ պետք է իմանա), որ կա ԼՂՀ խորհրդարան, որն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ 3 լսումներ է կազմակերպել ԼՂ կարգավորման հարցով, լսումներ, որոնց մասնակցել են ՀՀ եւ ԼՂՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ եւ փորձագետներ Արցախից, Հայաստանից, արտերկրից:

Քաղաքական այդ քննարկումների արդյունքներով ԼՂՀ Ազգային ժողովն ընդունել է Հայտարարություն, որում հստակ ձեւակերպված են խորհրդարանի պատկերացումները: Ցանկության դեպքում հարգարժան ոչ սկսնակ քաղաքագետը կարող է ծանոթանալ այդ եւ մի շարք այլ փաստաղթերի:

Իգոր Մուրադյանը կարծում է, որ ես իրավունք չունեմ խոսելու այլոց իրավունքի մասին: Բայց եթե ամեն ոք միայն իր իրավունքներից պիտի խոսի, այդ դեպքում ո՞վ է նրան իրավունք վերապահել, որպեսզի ներկայիս քաղաքական գործիչներին եւ պատգամավորներին անվանի ղարաբաղյան շարժման տարիներին «իրենց բնում նստած առնետներ», դա համարի «ժամանակակից հայոց պատմության ամենաայլանդակ եւ նողկալի սյուժեն»:

Որպես «ռահվիրա»ՙ Իգոր Մուրադյանը պարտավոր է իմանալ, որ ԼՂՀ Ազգային ժողովի շատ պատգամավորներ 88-ի փետրվարի կազմակերպիչ են, պատերազմի վետերաններ, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, պաշտոնաթող բարձրաստիճան սպա, հանրապետության վաստակավոր ուսուցիչ, վաստակավոր լրագրող, գիտության դոկտոր, իսկ բոլորն անխտիր անցել են բազում փորձություններով, եղել եւ մնում են Արցախի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման նվիրյալ:

Ինչ վերաբերում է ինձ, ապա ձեր խոնարհ ծառան 1989 թ. ընտրվել է Արցախի ազգային խորհրդի անդամ, մասնակցել նույն տարվա դեկտեմբերի 1-ի համատեղ նստաշրջանին, 1990-ի մայիսի 20-ին ընտրվել Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր` ինչպես եւ Իգոր Մուրադյանը: Եւ եթե այդ տարիներին «առնետի նման նստել եմ բնում», ուրեմն հարգելի ոչ սկսնակ քաղաքագետը նույնպես «առնետ» է եղել:

Իգոր Մուրադյանի «հոգու պոռթկման» բարձրակետն այն է, որ ԼՂՀ իշխանություններին անվանում է «Ստեփանակերտի վարչակազմ, որի հանդերձարանում ոչ մի պատգամավոր իր իրավունքներից չի օգտվում, նույնիսկ ծպտուն չի հանում»: Ժամանակ առաջ Իգոր Մուրադյանը տասնյակ հրապարակումներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անվանել է «Ղարաբաղյան գավառ»:

Բարեբախտաբար, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորները հայկական երկրորդ պետությունը «գավառ» չեն անվանում եւ գավառական արմատականությամբ վարակված չեն` ինչպես որ մեր ոչ սկսնակ քաղաքագետը, որի վերլուծություններն օրվա առաջին կեսին գրվում են հյուսիսից, երկրորդ կեսին` Վաշինգտոնից «միայն իրեն հայտնի խողովակներով» ստացված ազդակներով:

Իգոր Մուրադյանը խոսում է «մեզ պաշարած` բարեկեցությունը կորցնելու վտանգի զգացողությունից»: Չգիտեմ, թե նա ի՞նչ է հասկանում «բարեկեցություն» ասելով, բայց ես հարգում եմ մարդկանց, ովքեր հասարակությունից չեն թաքցնում, թե որտե՞ղ, ինչպե՞ս են վաստակում օրվա հացը: Ցավում եմ, բայց Իգոր Մուրադյանն այդ մարդկանց շարքում չէ, քանի որ վերջին 20 տարիներին ինչով է զբաղվել, ինչ միջոցներով է սնում իր «պայծառատես» ուղեղը` մնում է գաղտնիք հայ հասարակության ճնշող մեծամասնության համար:

Ես հասկանում եմ Իգոր Մուրադյանի չարացածությունը. լինել «բժեզինսկի» եւ մնալ չպահանջված, իրոք, ողբերգություն է: Բայց դա զուտ անձնական դրամա է: Դրանում ոչ հասարակությունն է մեղավոր, ոչ ԼՂՀ իշխանություններն ու Ազգային ժողվը, ոչ էլ` տողերիս հեղինակը:

Ի վերջո, մի մարդուց, որը ԼՂՀ մայրաքաղաքի մասին դատում է հանրային զուգարանների «բացակայության» մակարդակով, ուրիշ բան սպասելն էլ անմտություն կլինի: Պետք է միայն խորհուրդ տալ, որպեսզի դիմի ուրոլոգի: Գիտականորեն ապացուցված է, որ մարդու «զուգարանամետ» ֆունկցիայի խանգարումները հանգեցնում են արյան բաղադրության մեջ տոքսիկ նյութերի չափից դուրս կուտակման:

Իսկ դա անխուսափելիորեն բերում է ուղեղային խաթարումների:

Հ. Գ. -) Սույն արձագանքը, ինչպես օրենքը եւ լրագրողական էթիկան են պահանաջում, նախապես ուղարկել էի «Լրագրին»: Հիշյալ լրատվամիջոցի փաստացի ղեկավար Հայկազն Ղահրիյանը, սակայն, նախ «խնդրեց», որ Իգոր Մուրադյանի «անձնական կյանքին վերաբերող» պարբերությունը հանվի, իսկ երբ համաձայնեցի, օրվա վերջին անսպասելի առաջ քաշեց «վերջաբանը խմբագրելու» խնդիր: Ստիպված էի դիմել «Ազգի» օգնությանը, որպեսզի պահպանվի ե՛ւ անաչառությունը, ե՛ւ Իգոր Մուրադյանի կեղտախոսությանն անդրադառնալու իմ իրավունքը:

Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին եւ այն շրջանակներին, որ «հավատում են, թե «Լրագիրը» մեր լրատվական անդաստանում կարող է «նպաստել» ազատ մամուլի կայացմանը:

111111111111111111111111

Նախորդ գրառումը

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

ՉԵ՞Ս ԿԱՐՈՂ ԱՌԱՆՑ ԱՆԵԾՔԻ ՈՒ ՀԱՅՀՈՅԱՆՔԻ ԽՈՍԵԼ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՉԵ՞Ս ԿԱՐՈՂ ԱՌԱՆՑ ԱՆԵԾՔԻ ՈՒ ՀԱՅՀՈՅԱՆՔԻ ԽՈՍԵԼ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական