Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵ՞Ս ԿԱՐՈՂ ԱՌԱՆՑ ԱՆԵԾՔԻ ՈՒ ՀԱՅՀՈՅԱՆՔԻ ԽՈՍԵԼ

16/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Լիբանանահայ «լեզվաբան», հայոց լեզվին նվիրված մի քանի աշխատությունների հեղինակ, մասնագիտությամբ ատամնաբույժ Արմենակ Եղիայանը, որի գրքերց մեկը «Ազգ»ի էջերում ներկայացնելու պատեհություն ունեցել ենք ժամանակին, վերջին տարիներին սովորություն է դարձրել պարբերաբար էլեկտրոնային նամակներ հղել խմբագրությանըՙ բացառապես ուղղագրական ու քերականական դիտողություններով: Անշուշտ այդ նամակները պիտի ընդունեինք միայն շնորհակալական զգացումներով, ինչպես տարիներ առաջ ընդունում էինք հանգուցյալ գրականագետ ու թատերագետ, հայոց լեզվի մաքրության վավերական պաշտպան, մեր թերթի հեղինակներից Լեւոն Հախվերդյանի նկատողությունները, որոնք սովորաբար նշված էին լինում իր ծխած անհամար սիգարետների տուփերի վրա եւ խմբագրություն այցելելիս հնչում էին աշխատակիցներիՙ գլխավոր խմբագրից սկսած մինչեւ նորընծա լրագրողի ականջին, սակայն առանց վիրավորելու, բայց խիստ ու տեղին: Ոճական, ուղղագրական ու քերականական այդ դիտողությունները մեզ համար օգտակար էին, եւ մենք օգտվում էինք:

Մինչդեռ պրն Եղիայանի նկատողությունները բացառապես հայհոյախառն եւ անեծքներով լի են: Հաճախ նաեւ սխալ: Ըստ երեւույթին այս ինքնուս լեզվաբանը իրեն դրել է հայր Արսեն Ղազիկյանի տեղը («Մի՛ գրէք… այլ գրեցէք»), եւ յաթաղանն ի ձեռին ճոճում է աջուահյակ: (Յաթաղան ասացի ու հիշեցիՙ պրն Եղիայանն իր նամակներից մեկում մեր աշխատակիցներից մեկին համարել էր «թրքացած»)…

Վերջերս պրն Եղիայանը սեւեռված է թվում հատկապես Ստեփանակերտի մեր հեղինակներիցՙ հմուտ լրագրող-վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի վրա, որին միշտ կոչում է «Աթանասյան», իսկ մի ժամանակ նաեւՙ «Վահան Աթանասյան»… Նամակներից մեկում (սեպտ. 27) պրն Եղիայանը քննադատում է մեր թերթում ընդունված ներդնել-ներդնող ձեւերի գործածությունը, փոխարենը ճիշտ համարելով ներդրել-ներդրող-ներդրած ձեւերը, քանի որ, գրում է, «բայը ներդրել է, ոչ ներդնել», մոռանալով, որ այդ բայի բուն բաղադրիչի ուղիղ ձեւը դնելն է:

Իսկ վերջին նամակում, դարձյալ Վ. Աթանեսյանին ուղղված, նա քննադատում է, որ «Ազգ»ի 14.11.13-ի համարում լույս տեսած նրա հոդվածում երկու անգամ գործածվել է տետ-ա-տետ արտահայտությունը, մինչդեռ ինքը, մե՜ծ գյուտ անելով, պահանջում է գրել գլուխ-գլխի: Երեւի իրեն թվում է, որ Վ. Աթանեսյանը կամ խմբագրությունը չգիտեն տետ-ա-տետ-ի նշանակությունը հայերեն: Բայց հաստա՛տ չգիտի պրն Եղիայանը, որ ֆրանսերեն te^te-Ո-te^te արտահայտությունը վաղուց դարձել է միջազգային բառ-արտահայտություն եւ հանգիստ օգտագործվում է, հատկապես քաղաքագիտական բառապաշարում, անգլերեն ու ռուսերեն, հավանաբար նաեւ եվրոպական այլ լեզուներով: Ինչ վերաբերում է հայերենի ուղղախոսությանը, ապա պրն Եղիայանը անտեսում է փաստը, որ մեր թերթում այդ արտահայտությունը վերցվել է չակերտների մեջՙ որպես օտարաբանություն:

Անշուշտ կարելի էր անտեսել մեր նամակագրի գրած անհեթեթությունները, եթե նա իր նամակները չհամեմեր այսպիսի արտահայտություններովՙ խոսքն ուղղելով Վ. Աթանեսյանին. «Կոտրելիք գրիչդ չի՞ կրնար հայերեն գրել ու լեզուդ չի՞ պապանձիր», «Կամ թէ չե՞ս վախնար Մեսրոպի անէծքէն»…

Ստիպված ենք մեր հերթին հարց տալ. պարոն, չե՞ս կրնար առանց անէծքի ու հայհոյանքի գրել:

Նախորդ գրառումը

ԱՎԵԼԻՆ ՍՊԱՍԵԼԻ ՉԷՐ (ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ)

Հաջորդ գրառումը

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂ ՖԱՀՐԱԴ ԱՓՈՒՋԱՆՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂ ՖԱՀՐԱԴ ԱՓՈՒՋԱՆՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական