Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

16/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հրաժարվողների փոխարեն ընդգրկել նրանց, ովքեր ցանկանում են, բայց տարիքի չհամապատասխանելու պատճառով չեն կարող

Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի մշակումը սկսվել է 8-9 տարի առաջ, եւ այն նախատեսում է անցում ներկայիս բաշխողական համակարգից բազմաստիճան կուտակային համակարգի: Պարտադիր կուտակային համակարգը սկզբնապես նախատեսված էր, որ կգործի 2008-ից, բայց տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվեց, եւ այժմ որոշվել է, որ գործելու է 2014-ի հունվարի 1-ից: Այդ համակարգում կընդգրկվեն այդ պահին մինչեւ 40 տարեկան ՀՀ քաղաքացիները: Պարտադիր կուտակային համակարգով նրանք իրենց օրինական եկամտի 5 տոկոսը վճարում են ստեղծվող հիմնադրամներում, իսկ պետությունն էլ իր կողմից ավելացնում է նույն չափով գումար` ի հավելումն յուրաքանչյուրի ներդրած գումարի: Կուտակված գումարը, գնաճի տարեկան ցուցանիշները հաշվի առնելով, պարտադիր կուտակային համակարգում ընդգրկվածները պետք է ստանան որպես կենսաթոշակ` այդ տարիքին հասնելուց հետո:

Ակնհայտ է, որ նոր` պարտադիր կուտակային համակարգում ընդգրկվողները հայտնվում են շահեկան վիճակում, քանի որ, բացի իրենց ներդրած գումարից, պետությունը եւս ավելացնում է նրանց ապագա կենսաթոշակի գումարը: Այսինքն, փաստորեն, մյուս հարկատուների հաշվին, պետությունը լրացուցիչ ավելացնում է այս համակարգում ընդգրկվածների ապագա կենսաթոշակը: Ինչը, սակայն, չի արվում 40 տարեկանից բարձր անձանց համար, որոնք կցանկանան ընդգրկվել պարտադիր կուտակային համակարգում, բայց կարող են ընդգրկվել միայն կամավոր կուտակային համակարգում: Նրանց դեպքում պետությունն իր կողմից ոչինչ չի ավելացնում, եւ այդ մարդիկ թոշակի տարիքում ստանալու են միայն իրենց կուտակած գումարները: Այս դեպքում, անհասկանալի է, թե ո՞րն է պարտադիր կուտակային համակարգից դժգոհողների դժգոհության պատճառը, բացի, թերեւս, անվստահությունից 20-30 տարի հետո գործողության մեջ մտնող համակարգի նկատմամբ եւ սեփական աշխատավարձից 5 տոկոսը իր իսկ ապագա կենսաթոշակին ներդնել չցանկանալուց: Այլ խոսքով, բողոքողները գերադասում են «նաղդ» ստացվելիք գումարը` ապագայում այն ստանալու հնարավարությունից:

Թե ինչպե՞ս կվարվեն այս իրավիճակում կառավարությունը կամ ՀՀԿ պատգամավորներըՙ չգիտենք, բայց առաջարկում ենք բոլոր նրանց փոխարեն, ովքեր չեն ցանկանում ընդգրկվել պարտադիր կուտակային համակարգում, ընդգրկել նրանց, ովքեր այդ ցանկությունն ունեն, բայց տարիքային անհամապատասխանության պատճառով չեն կարող դա անել: Այդպես ավելի արդար կլինի թե առաջինների, թե երկրորդների համար: Հրաժարվողները չեն վճարի իրենց եկամտի 5 տոկոսը, ինչպես եւ ցանկանում են, իսկ երկրորդները` նաեւ իրենց ցանկությամբ կվճարեն եւ նույն չափով էլ պետությունը կավելացնի այդ գումարը նրանց ապագա կենսաթոշակի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎՈՂ 14 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ

Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ԿԵՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԼՔԵԼ ՖՐԱՆՍԻԱՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ԿԵՍԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԼՔԵԼ ՖՐԱՆՍԻԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական