Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԺՆԵՎԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

12/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Հալեպի մոտ բանակը հետ է գրավել ռազմակայան

Ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի գլխավոր կազմակերպությունըՙ Սիրիական ազգային կոալիցիան սկզբունքային որոշում է ընդունել մասնակցելու Սիրիայի հակամարտությանը նվիրված ժնեւյան կոնֆերանսին, որը պետք է անցկացվի մինչեւ տարեվերջ: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Կոալիցիայի ներսում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կոնֆերանսի մասնակիցները պետք է երաշխավորեն մարդասիրական օգնության մուտքը Սիրիա եւ երկրում քաղբանտարկյալների ազատ արձակումը: Ազգային կոալիցիայի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Ժնեւի կոնֆերանսի աշխատանքի արդյունքը պետք է դառնա Սիրիայի իշխանափոխությունը:

Կոալիցիայի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ կազմակերպությունը լիազորված է Ժնեւի կոնֆերանսի հարցով բանակցելու Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող ապստամբական խմբավորումների հետ:

Ավելի վաղ սիրիացի ընդդիմադիրների կոալիցիան սպառնացել էր չմասնակցել Ժնեւի կոնֆերանսին, եթե չնշվեն նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողության կոնկրետ ժամկետներ, եւ եթե կոնֆերանսին մասնակցեն Իրանի ներկայացուցիչներ: Ռոյթեր գործակալությունը նշում է, որ ազգային կոալիցիայի նոր հայտարարության մեջ այդ նախապայմանները բացակայում են:

2012-ի նոյեմբերին ստեղծված Սիրիական ազգային կոալիցիան փորձում է միավորել Սիրիայի ընդդիմադիր ուժերին: Կոալիցիային չեն հարում մի շարք իսլամիստական խմբավորումներ, մասնավորապես «Ան Նուսրա ճակատը», որը առանձին երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Ժնեւի կոնֆերանսի կազմակերպմամբ զբաղվում են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը:

Ինչ վերաբերում է Սիրիայի ներքին անցուդարձին, կառավարական զորքերի ստորաբաժանումները նոյեմբերի 11-ին գրոհայիններից հետ են խլել Հալեպից ոչ հեռու գտնվող մի ռազմակայան: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը` վկայակոչելով զինվորական աղբյուրներ:

Հալեպի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող ռազմական օբյեկտի համար վերջին օրերին կատաղի մարտեր էին մղվում: Սիրիայի պետական հեռուստատեսությունն ընդգծում է, որ այդ ռազմակայանը տարածաշրջանի կարեւոր ռազմական կետերից է:

ՌԻԱ գործակալությունը հիշեցնում է, որ սիրիական զինված ընդդիմության գրոհայինները Հալեպի նահանգի հիշյալ ռազմակայան-ավիաբազան գրավել էին օգոստոսի սկզբներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

APA-Ն «ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԵՐՔԵԼՈՒ …»: Ի՞ՆՉԸ:

Հաջորդ գրառումը

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական