Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ

Թեհրանում սպանվել է արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի փոխնախարար Սաֆդար Ռահմաթ Աբադին: IRNA գործակալության տվյալներով, հանցագործությունը կատարվել է կիրակի ուշ երեկոյան: Իր ավտոմեքենայի ղեկի մոտ նստած Աբադին հրազենային երկու վերք է ստացել գլխին եւ կրծքին:

Ականատեսների խոսքերով, մարդասպանը Աբադիին մոտեցել է ուրիշ ավտոմեքենայով, խոսել էնրա հետ, ապա ատրճանակից երկու անգամ կրակել եւ փախուստի դիմել:

Ոստիկանության հիմնական վարկածը պատվիրված սպանությունն է:

Ռոյթեր գործակալությունը նշում է, որ չկան ակնհայտ նշաններ, թե այդ սպանությունը ինչ-որ ձեւով առնչվում է Ժնեւում «Վեցյակի» երկրների հետ Իրանի վարած «միջուկային բանակցություններին»: Աբադին փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք եւ այն պահպանեց նոր նախագահ Հասան Ռոուհանիի օրոք: