Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

APA-Ն «ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԵՐՔԵԼՈՒ …»: Ի՞ՆՉԸ:

12/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակիցը, հղում անելով Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտին, երեկ տարածել է հաղորդագրություն, ըստ որի, «ի պատասխան ադրբեջանական կողմի հարցման», ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից Գյումրիի 102-րդ ռուսաստանյան ռազմահենակայանի հրամանատար գնդապետ Ռուզինսկու ` «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում արտահայտած մտքերի կապակցությամբ «ստացվել է պատասխան»:

Ըստ այդմ, «Ռուսաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին: Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, եւ դա սկզբունքային դիրքորոշում է: Այդ դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում: Հարկ է հիշեցնել նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների` այս տարվա հունիսին Լոխ-Էրնում ընդունած հայտարարության մասին: Հայտարարության մեջ ասված է, որ պատերազմական գործողությունների վերսկսումը տարածաշրջանի բնակչության համար կարող է ունենալ աղետալի հետեւանքներ»:

Ադրբեջանական կողմը սույն «պաշտոնական հայտարարությունը» բնութագրել է որպես Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ կողմից «գնդապետ Ռուզինսկու խոսքերից հրաժարում»: Թեեւ պարզ չէ, թե ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտից «ստացված պատասխանում» որտե՞ղ է ասված, թե Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման դեպքում Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանը «չի միջամտի»:

Այդուհանդերձ, APA-ն մեջբերել է նաեւ երկրորդ` հոկտեմբերի 31-ին Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին նվիրված` Մոսկվայում կայացած գիտաժողովին վերաբերող հարցադրման «պաշտոնական պատասխանը»: Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ, ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ «այդ միջոցառումը կազմակերպվել է ԱՊՀ երկրների ինստիտուտի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից, իսկ դրանք ոչ կառավարական, հասարակական կառույցներ են»:

Ինչ վերաբերում է գիտաժողովի ընթացքում հնչած մտքերին, ապա «դրանք հանդիսանում են սուբյեկտիվ», ՌԴ ԱԳՆ-ն «դրանք չի կիսում, գիտաժողովի ընթացքում ասվածը (ռուսաստանյան կողմից) չի հանդիսանում պաշտոնական դիրքորոշում»:

Շատ հնարավոր է, ադրբեջանական լրատվամիջոցը սեփական մեկնաբանությունը ներկայացրել է որպես ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտի «պաշտոնական տեսակետ»: Ամեն դեպքում, սակայն, հարկ կա ճշտելու, թե իրականում ՌԴ ԱԳՆ-ն հարցում ստացե՞լ է APA գործակալությունից, եւ ո՞րն է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության իրոք պաշտոնական դիրքորոշումը գնդապետ Ռուզինսկու հայտարարության եւ Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին նվիրված մոսկովյան գիտաժողովում արտահայտված տեսակետների վերաբերյալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎԻԵՏՆԱՄ ԱՌԵՎՏՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԺՆԵՎԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԺՆԵՎԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական